Սանդուղքի էֆեկտ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Սանդուղքի էֆեկտ, L'esprit de l'escalier, (Լ'էսպրի դ'եսկալյե), ֆրանսերեն տերմին, անախորժ և տհաճ իրավիճակների դեպքում՝ մտքում չափազանց ուշ հղացած անթերի պատասխանն է։

Ծագում[խմբագրել | խմբագրել կոդը]

Այս երևույթի անունը ծագել է ֆրանսիացի հանրագիտարանագիր և փիլիսոփա Դենի Դիդրոյի՝ «Պարադոքս դերասանի մասին»[1] էսսեում տեղ գտած հետևյալ իրադրության նկարագրությունից. պետական գործիչ Ժակ Նեկերի տանը տեղի ունեցած ընթրիքի ժամանակ, դիտողություն են արել Դիդրոյին, որն էլ այդ ժամանակ անպատասխան է մնացել։ Դիդրոն բացատրում է՝ ինչու. «զգայուն մարդը, ինչպիսին ինքս եմ, ճնշված իր դեմ ուղղված փաստարկից, շփոթվում է և կարող է ճիշտ մտածել (ինքն իրեն գտնել) միայն աստիճանների ներքևում»։ Այդ դեպքում «աստիճանների ներքևում» արտահայտությունը վերաբերում էր առանձնահատուկ հյուրանոցի կամ մեծ առանձնատան ճարտարապետությանը, որտեղ էլ նա հրավիրված էր։ Այդպիսի տներում, հյուրերին ընդունելու սենյակները գտնվում էին բել էտաժում (étage noble)՝ երկրորդ հարկում[2]։ Աստիճանների ներքև հասնելը նշանակում էր լիովին լքել հավաքույթը։

Նմանատիպ անգլերեն տերմիններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Անգլախոսները սովորաբար սանդուղքի էֆեկտն անվանում են "escalator wit" (բառացի թարգմանաբար՝ շարժասանդուղքի հնարամտություն) կամ "staircase wit" (սանդուղքի հնարամտություն)[3]։

Այլ լեզուներում[խմբագրել | խմբագրել կոդը]

Իդիշ լեզվով trepverter-ը (սանդուղքի բառեր)[4] և գերմանական պատճենում՝ Treppenwitz-ը (երբ օգտագործվում է անգլերեն համատեքստում) նույն իմաստն են արտահայտում, ինչ՝ ֆրանսիական սանդուղքի էֆեկտը։ Այնուամենայնիվ, ժամանակակից գերմաներենում Treppenwitz-ն այլ իմաստ ունի։ Այն վերաբերում է իրադարձություններին կամ փաստերին, որոնք կարծես թե հակասում են իրենց ակունքներին կամ կոնտեքստին։ Հաճախ գործածվող "Treppenwitz der Weltgeschichte" (համաշխարհային պատմության սանդուղքի սրամտություն) արտահայտությունը բխել է Վիլյամ Լուիս Հերցլետի հենց այդ վերնագրով գրքի անունից, որն էլ նշանակում է «պատմության պարադոքս»։

Տես նաև[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Comic timing
  • Epimetheus (mythology)
  • The Comeback (Seinfeld)

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Paradoxe sur le comédien, 1773, remanié en 1778; Diderot II, Classiques Larousse 1934, p. 56
  2. «Piano nobile - (Architecture): Definition». En.mimi.hu. Վերցված է 2011 թ․ հոկտեմբերի 27-ին.
  3. «Merriam-Webster Online». Merriam-webster.com. Վերցված է 2011 թ․ հոկտեմբերի 27-ին.
  4. «Chabon and Alter: Is it Esprit d'escalier or Trepverter? – The Arty Semite – Forward.com». Blogs.forward.com. 2010 թ․ մարտի 22. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ մարտի 3-ին. Վերցված է 2013 թ․ հունվարի 18-ին.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  •  The dictionary definition of l'esprit de l'escalier at Wiktionary