Սանդոմեժ
Բնակավայր | |||||
---|---|---|---|---|---|
լեհ.՝ Sandomierz | |||||
| |||||
![]() | |||||
Երկիր | ![]() | ||||
Մակերես | 28,8 կմ² | ||||
ԲԾՄ | 200±1 մետր | ||||
Բնակչություն | ▼22 189 մարդ (մարտի 31, 2021)[1] | ||||
Ժամային գոտի | UTC+1 և UTC+2 | ||||
Փոստային դասիչ | 27-600 | ||||
Ավտոմոբիլային կոդ | TSA | ||||
Պաշտոնական կայք | e-sandomierz.pl և sandomierz.pl | ||||
| |||||
Սանդոմեժ (լեհ.՝ Sandomierz. pronounced: sanˈdɔmʲɛʂ, լատ.՝ Sandomiria, ռուսական գիտական և գեղարվեստական գրականության մեջ գործածվում է Սանդոմիր անվանաձևը), հինավուրց քաղաք Լեհաստանի հարավարևելյան մասում՝ Սվետնոկժիսկե վոևոդությունում, որի պովյատներից (շրջաններից) մեկի վարչական կենտրոնն է։ Ունի քաղաքային գմինայի կարգավիճակ։ Ընկած է Վիսլա գետի ափերին, երկրի մայրաքաղաք Վարշավայից մոտավորապես 180 կիլոմետր դեպի հարավ-արևելք։ Հռչակվել է իր լավ պահպանված պատմական կենտրոնով, որը մշակութային ու զբոսաշրջային կարևորագույն տեսարժանություն է համարվում և 2017 թվականին ներառվել է Լեհաստանի պատմական հուշարձանների ցանկում։
Սանդոմեժը հռոմեա-կաթոլիկական թեմի կենտրոն է։ Անցյալում եղել է ոչ միայն Ստորին Լեհաստանի, այլև ողջ երկրի առավել կարևոր քաղաքային բնակավայրերից մեկը, ունեցել է թագավորական քաղաքի կարգավիճակ, ուշ միջնադարից մինչև 19-րդ դարը կատարել տարածաշրջանային կենտրոնի դեր։ Զբաղեցնում է 28,69 քառակուսի կիլոմետր տարածք[2]։ Բնակչության թվաքանակը 2017 թվականի տվյալներով եղել է 23.863[3], 2018 թվականի տվյալներով ՝ 23.780:
Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Հնագիտական պեղումների արդյունքները վկայում են, որ ներկայիս Սանդոմեժի տարածքում մարդիկ բնակություն են հաստատել քարեդարյան ժամանակներից։ Վաղ միջնադարից սկսած՝ բնակավայրը բուռն թափով աճել ու զարգացել է՝ գտնվելով առևտրային կարևոր ճանապարհների խաչմերուկում։ Պատմական փաստաթղթերում առաջին անգամ հիշատակվել է XII դարի սկզբում, Անանուն Գալլի տարեգրությունում, որտեղ Կրակովի ու Վրոցլավի հետ միասին ներկայացվել է որպես Լեհաստանի առավել կարևոր քաղաքներից մեկը։
XIII դարում թաթարական արշավանքների (1241, 1259 и 1287 թթ.) հետևանքով քաղաքը մեծապես վնասվել է, փայտե կառույցներն ամբողջությամբ ոչնչացվել են։ 1260 թվականին թաթարներն այստեղ տանջամահ են արել Սադոկ Երանելուն ու նրա 48 ընկերներին[4]։ 1286 թվականին Սանդոմեժը իշխան Լեշեկ Չյոռնու ջանքերով Մագդեբուրգյան իրավունք է ստացել։
Կլիմա[խմբագրել | խմբագրել կոդը]
Սանդոմեժին բնորոշ է մայրցամաքային խոնավ կլիման (Köppen climate classification-ի դասակարգմամբ՝ Dfb): Տեղումները հիմնականում անձրևի տեսքով են, առավել հաճախ լինում են ամռանը և մինչև ձմեռ աստիճանաբար նվազում են։ Սանդոմեժին հատուկ է տարվա չորս, հստակ տարբերակված եղանակների բնականոն հերթագայումը. շեղումներ եթե լինում են, ունենում են մեղմ դրսևորումներ[5]։
Սանդոմեժ (Chwałki), elevation: 217 m, 1991-2020 normals, extremes 1951–presentի կլիմայական տվյալները | |||||||||||||
---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|
Ամիս | հունվ | փետ | մարտ | ապր | մայ | հուն | հուլ | օգոս | սեպ | հոկ | նոյ | դեկ | Տարի |
Ռեկորդային բարձր °C (°F) | 12.4 (54.3) |
18.7 (65.7) |
23.6 (74.5) |
29.7 (85.5) |
31.9 (89.4) |
34.2 (93.6) |
35.9 (96.6) |
37.1 (98.8) |
33.9 (93) |
25.4 (77.7) |
20.0 (68) |
16.0 (60.8) |
37.1 (98.8) |
Միջին բարձր °C (°F) | 0.6 (33.1) |
2.6 (36.7) |
7.5 (45.5) |
14.6 (58.3) |
19.7 (67.5) |
23.0 (73.4) |
25.0 (77) |
24.7 (76.5) |
19.1 (66.4) |
13.0 (55.4) |
6.8 (44.2) |
1.7 (35.1) |
13.2 (55.8) |
Միջին օրական °C (°F) | −2.1 (28.2) |
−0.7 (30.7) |
3.2 (37.8) |
9.3 (48.7) |
14.2 (57.6) |
17.6 (63.7) |
19.5 (67.1) |
19.0 (66.2) |
14.0 (57.2) |
8.6 (47.5) |
3.6 (38.5) |
−0.7 (30.7) |
8.8 (47.8) |
Միջին ցածր °C (°F) | −4.5 (23.9) |
−3.6 (25.5) |
−0.4 (31.3) |
4.5 (40.1) |
9.2 (48.6) |
12.6 (54.7) |
14.4 (57.9) |
13.9 (57) |
9.6 (49.3) |
5.0 (41) |
1.1 (34) |
−3.0 (26.6) |
4.9 (40.8) |
Ռեկորդային ցածր °C (°F) | −27.3 (−17.1) |
−28.6 (−19.5) |
−22.1 (−7.8) |
−7.0 (19.4) |
−1.9 (28.6) |
0.2 (32.4) |
5.4 (41.7) |
3.8 (38.8) |
−2.3 (27.9) |
−7.4 (18.7) |
−18.0 (−0.4) |
−26.4 (−15.5) |
−28.6 (−19.5) |
Տեղումներ մմ (դյույմ) | 24.3 (0.957) |
20.9 (0.823) |
30.8 (1.213) |
40.5 (1.594) |
67.3 (2.65) |
63.0 (2.48) |
90.3 (3.555) |
55.7 (2.193) |
58.4 (2.299) |
46.2 (1.819) |
29.4 (1.157) |
24.4 (0.961) |
551.3 (21.705) |
Միջ. տեղումների օրեր (≥ 0.1 mm) | 15.50 | 13.44 | 13.97 | 12.33 | 13.73 | 13.23 | 14.00 | 11.03 | 11.57 | 13.48 | 13.97 | 15.13 | 161.39 |
Միջ. ձնառատ օրեր (≥ 0 cm) | 17.5 | 16.9 | 7.6 | 1.4 | 0.0 | 0.0 | 0.0 | 0.0 | 0.0 | 0.7 | 4.9 | 14.3 | 63.3 |
% խոնավություն | 87.2 | 83.9 | 76.3 | 68.6 | 71.0 | 72.7 | 73.0 | 73.1 | 79.6 | 84.3 | 88.5 | 89.1 | 79.0 |
Միջին ամսական արևային ժամ | 55.7 | 70.9 | 130.6 | 184.4 | 243.4 | 255.3 | 255.6 | 248.4 | 168.1 | 117.1 | 55.9 | 42.0 | 1827,2 |
Աղբյուր #1: Institute of Meteorology and Water Management[6][7][8][9][10][11][12][13] | |||||||||||||
Աղբյուր #2: Meteomodel.pl (records, relative humidity 1991–2020)[14][15][16] |
Քույր քաղաքներ[խմբագրել | խմբագրել կոդը]
Պատկերասրահ[խմբագրել | խմբագրել կոդը]
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ https://bdl.stat.gov.pl/api/v1/data/localities/by-unit/052615309011-0980926?var-id=1639616&format=jsonapi
- ↑ «Ludność. Stan i struktura oraz ruch naturalny w przekroju terytorialnym w 2018 r. Stan w dniu 30 VI» (լեհերեն)։ Główny Urząd Statystyczny։ 2018-10-12։ Վերցված է 2018-10-20 (չաշխատող հղում)
- ↑ «Sandomierz (świętokrzyskie)»։ Polska w liczbach (լեհերեն)։ Վերցված է 3 November 2019
- ↑ «Featured Dominican Saints»։ // sistersofmary.org։ Արխիվացված է օրիգինալից 2012-06-04-ին։ Վերցված է 2012-03-30
- ↑ «Sandomierz climate: Average Temperature, weather by month, Sandomierz weather averages - Climate-Data.org»։ en.climate-data.org։ Վերցված է 2019-01-13
- ↑ «Średnia dobowa temperatura powietrza»։ Normy klimatyczne 1991-2020 (լեհերեն)։ Institute of Meteorology and Water Management։ Արխիվացված է օրիգինալից 3 December 2021-ին։ Վերցված է 28 February 2022
- ↑ «Średnia minimalna temperatura powietrza»։ Normy klimatyczne 1991-2020 (լեհերեն)։ Institute of Meteorology and Water Management։ Արխիվացված է օրիգինալից 15 January 2022-ին։ Վերցված է 28 February 2022
- ↑ «Średnia maksymalna temperatura powietrza»։ Normy klimatyczne 1991-2020 (լեհերեն)։ Institute of Meteorology and Water Management։ Արխիվացված է օրիգինալից 15 January 2022-ին։ Վերցված է 28 February 2022
- ↑ «Miesięczna suma opadu»։ Normy klimatyczne 1991-2020 (լեհերեն)։ Institute of Meteorology and Water Management։ Արխիվացված է օրիգինալից 9 January 2022-ին։ Վերցված է 28 February 2022
- ↑ «Liczba dni z opadem >= 0,1 mm»։ Normy klimatyczne 1991-2020 (լեհերեն)։ Institute of Meteorology and Water Management։ Արխիվացված է օրիգինալից 15 January 2022-ին։ Վերցված է 28 February 2022
- ↑ «Średnia grubość pokrywy śnieżnej»։ Normy klimatyczne 1991-2020 (լեհերեն)։ Institute of Meteorology and Water Management։ Արխիվացված է օրիգինալից 15 January 2022-ին։ Վերցված է 28 February 2022
- ↑ «Liczba dni z pokrywą śnieżna > 0 cm»։ Normy klimatyczne 1991-2020 (լեհերեն)։ Institute of Meteorology and Water Management։ Արխիվացված է օրիգինալից 15 January 2022-ին։ Վերցված է 28 February 2022
- ↑ «Średnia suma usłonecznienia (h)»։ Normy klimatyczne 1991-2020 (լեհերեն)։ Institute of Meteorology and Water Management։ Արխիվացված է օրիգինալից 15 January 2022-ին։ Վերցված է 28 February 2022
- ↑ «Sandomierz Absolutna temperatura maksymalna» (լեհերեն)։ Meteomodel.pl։ Վերցված է 28 February 2022
- ↑ «Sandomierz Absolutna temperatura minimalna» (լեհերեն)։ Meteomodel.pl։ Վերցված է 28 February 2022
- ↑ «Sandomierz Średnia wilgotność» (լեհերեն)։ Meteomodel.pl։ Վերցված է 28 February 2022
- ↑ 17,0 17,1 «Home»։ newarktwinning.co.uk։ 2009։ Վերցված է 29 August 2011
Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]
![]() |
Սանդոմեժ Վիքիպահեստում |
---|
- City hall & façades of houses on the lower market square Archived 2018-06-29 at the Wayback Machine.
- Panning: Gomulka's House, Kordegarda, Oleśnicki Family's House, rear façade of city hall, water well, Ciżemka Archived 2018-07-07 at the Wayback Machine.
- Panorama Archived 2018-07-05 at the Wayback Machine.
- Panning: City Hall, Main square and Opatowska Tower Archived 2018-07-05 at the Wayback Machine.
- Sandomierz city council Archived 2017-04-22 at the Wayback Machine.
- Sandomierz Forum - City life
- Tourist Web Site
- Tourist Guide Site
- Collegium Gostomianum [1]
- Secondary School in Sandomierz no 2 [2]
- Zespół Szkół Gastronomicznych i Hotelarskich
- https://web.archive.org/web/20140814213806/http://www.archiwumetnograficzne.edu.pl/downloads/sandomierz_angl.pdf
- "Some Glimpses at the Life of the Jewish Community of Sandomierz in the Years 1918-1939"
- Pozytywny Sandomierz
|