Սանդարա Փաք

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Սանդարա Փաք
Sandara Park Paris Fashion Week Spring Summer 2020.jpg
Հիմնական տվյալներ
Բնօրինակ անունկորեերեն՝ 박산다라
Նաև հայտնի է որպեսDara և Sandy Park
Ծնվել էնոյեմբերի 12, 1984(1984-11-12)[1][2] (37 տարեկան)
Բուսան, Հարավային Կորեա
ԵրկիրFlag of South Korea.svg Հարավային Կորեա
Ժանրերփոփ երաժշտություն, քեյ փոփ և Bini?
Մասնագիտությունհեռուստատեսային դերասանուհի, երգչուհի, կինոդերասանուհի, դերասանուհի, մոդել և ձայնային դերասանուհի
Երգչաձայնսոպրանո
Գործիքներվոկալ
ԼեյբլYG Entertainment և Star Music?
Անդամակցություն2ne1
Կայքyg-2ne1.com
ygfamily.com/artist/About.asp?LANGDIV=K&ATYPE=2&ARTIDX=29
Commons-logo.svg Sandara Park Վիքիպահեստում

Սանդարա Փաք (կորեերեն՝ 박산다라, անգլ.՝ Sandara Park, /səndærə/, նոյեմբերի 12, 1984(1984-11-12)[1][2], Բուսան, Հարավային Կորեա)[3],, նաև հայտնի է որպես Դարա (կորեերեն՝ 다라, անգլ.՝ Dara, /dærə/), հարավկորեացի երգչուհի, դերասանուհի և հաղորդավարուհի[4]։ Նա հայտնիություն է ձեռք բերել Ֆիլիպիններում, 2004 թվականին մասնակցելով «Star Circle Quest» տաղանդների մրցույթին[5], որից հետո ունեցել է դերասանական և երաժշտական հաջողակ կարիերա, մինչ 2007 թվականին Հարավային Կորեա վերադառնալը[6][7]։ Իր հավակորեական դեբյուտը կատարել է 2009 թվականին, որպես 2NE1 քեյ փոփ խմբի անդամ, որը դարձել է բոլոր ժամանակների ամենալավ վաճառվող գըրլ բենդը մինչ նրանց 2016 թվականի լուծարումը[8]։

Փաքը Ֆիլիպիններում ամենահայտնի հարավկորեացի դեմքն է, որտեղ նա երկրպագուներին հայտնի է որպես «Pambansang Krung-Krung» (Ազգային խենթ անձնավորություն)[9]։ Նա համարվում է Կորեական ալիքի ազդեցիկ դեմքը և անվանվել է «Ֆիլիպինների ԲոԱ»՝ ի պատիվ հարավկորեացի երգչուհի ԲոԱյի, որը արտերկրում նույնպես մեծ հաջողությունների է հասել[10]։

2004 թվականին Փաքը թողարկել է իր առաջին՝ «Sandara» մինի ալբոմը, որը վաճառվել է ավելի քան 100,000 ֆիզիկական օրինակներով, որը այն դարձրել է հարավկորեացի արտիստի միակ ալբոմը, որը Ձայնագրման արդյունաբերության Ֆիլիպինների ասոցիացիայի կողմից պլատինե հավաստագիր է ստացել[7]։ 2004-2007 թվականներին նա նկարահանվել է մի քանի ֆիլիպինյան ֆիլմերում, ներառյալ «Քո պատճառով» ֆիլմում, որի համար նա արժանացել է 21-րդ PMPC Star Award for Movies մրցանակաբաշխության «Լավագույն նոր դերասանուհի» մրցանակին[6]։

2009 թվականին Փաքը դեբյուտ է կատարել 2NE1 խմբի կազմում՝ «Fire» սինգլով, որը խմբին միանգամից հայտնիություն բերեց[11]։ Նույն թվականին նա նաև թողարկել է իր կորեերեն առաջին՝ «Kiss» սինգլը, ձայնագրված 2NE1 խմբի անդամ CL-ի մասնակցությամբ[12]։ 2015 թվականից սկսված խմբի դադարը Փաքին հնարավորություն տվեց կենտրոնանալ իր հեռուստատեսային կարիերայի վրա[11], մասնակցելով հարավկորեական «Yoo Project Sugar Man» ժամանցային շոուում որպես հաղորդավար[13] և ֆիլիպինյան «Pinoy Boyband Superstar» տաղանդների շոուում որպես ժյուրի[14]։ Նա նաև նկարահանվել է մի քանի վեբ սերիալներում, ներառյալ 2016 թվականի «Բժիշկ Յան» սերիալում, որի համար նա՝ Կորեայի վեբ փառատոնի ժամանակ ստացել է «Լավագույն դերասանուհի» մրցանակը[14]։

2016 թվականին, 2NE1-ի լուծարումից հետո, Փաքը երկարաձգել է YG Entertainment լեյբլի հետ իր կնքած պայմանագիրը[11], սակայն 2021 թվականի մայիսին հայտնի դարձավ, որ Փաքի պայմանագրի ժամկետը լրացել է, վերջինս չի երկարաձգել այն և լքել է լեյբլը[15]։

Վաղ կյանք[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծնվել է 1984 թվականի նոյեմբերի 12-ին Հարավային Կորեայի Բուսան քաղաքում[3][16]։ Նրա յուրօրինակ եռվանկ անձնանունը նշանակում է «իմաստուն և խելացի» և հիմված է 7-րդ դարի գեներալ Քիմ Յու Սինի մանկության մականվան վրա[17]։ Նա ունի եղբայր՝ Thunder-ը, որը նախկին քեյ փոփ բոյ բենդի՝ MBLAQ-ի անդամ էր, և Դուրամի անվամբ կրտսեր քույր[16]։

Բացի իր հարազատ կորեերենից, նա նաև կարողանում է ազատ խոսել անգլերենով և թագալերենով, ինչպես նաև կարողանում է խոսել մանդարերենով և ճապոներենով։

1993 թվականին Փաքի ընտանիքը տեղափոխվում է Դեգու։ Սակայն, Փաքի հայրը չէր կարողանում ծայրը ծայրին հասցնել, և 1994 թվականին ընտանիքը տեղափոխվեց Ֆիլիպիններ՝ հոր կարիերան վերականգնելու հույսով։ Ըստ Փաքի, նա Ֆիլիպիններում իրեն միայնակ էր զգում, քանի որ վատ էր ֆիլիպիներեն խոսում և նրա լեզվի արտասանությունը լավը չէր։ Նա նաև ասել է, որ աշխատում էր իր արտասանության շտկման վրա, հույս ուենալով մի օր հայտնի դառնալ, երբ 1992 թվականին լսել էր Seo Taiji and Boys քեյ փոփ բոյ բենդի մասին [17]։

Կարիերա[խմբագրել | խմբագրել կոդը]

2004-2013: «Star Circle Quest», ֆիլիպինյան հաջողություն և 2NE1[խմբագրել | խմբագրել կոդը]

Սանդարա Փաքը 6-րդ Asia Song Fastival փառատոնին, 2009

2004 թվականին Փաքը ծանոթացել է ֆիլիպինյան դերասանուհի Պաուլին Լունայի հետ, որը Փաքին խորհուրդ է տվել մասնակցել «Star Circle Quest» տաղանդների հաղորդման լսումներին[18]։ Եթերաշրջանի ընթացքում Փաքը մի քանի անգամ խուսափեց դուրս մնալուց և ընդգրկվեց եզրափակիչ տաս մասնակիցների շարքում։ Վերջին ընտրական փուլի ընթացքում Պաքը ստացել է մոտ կես միլիոն տեքստային ձայն և զբաղեցրել երկրորդ տեղը՝ զիջելով Հերո Անջելեսին[19]։

Շոուից հետո Փաքը պայմանագիր է կնքել ABS-CBN-ի դուստր ընկերության՝ Star Magic-ի հետ[փա՞ստ]։ 2004 թվականին նա, Հերո Անջելեսի հետ միասին, նկարահանվել է իր առաջին՝ «Քո պատճառով» ֆիլմում[20]։ Իր դերի համար Փաքը 21-րդ PMPC Star Award for Movies մրցանակաբաշխության ժամանակ ստացել է «Լավագույն նոր դերասանուհի» մրցանակը[6]։ Փաքը և Հերո Անջելեսը կրկին համագործակցել են, նկարահանվելով 2005 թվականի «Կարո՞ղ է սա սեր լինել» ֆիլմում[6]։ Նրա երրորդ ֆիլմը 2006 թվականի «Բախտավորները» ֆիլմն է, որտեղ նա նկարահանվել է «Star Circle Quest» մրցույթի ֆինալիստ Ջոզեֆ Բիտանգկոլի հետ միասին[6]։ Նույն թվականի դեկտեմբերին թողարկվել է նրա մասնակցությամբ չորրորդ՝ «Սուպեր Նոյփի» ֆիլմը[21]։

Ֆիլիպիններում նա նաև սկսել է իր երաժշտական կարիերան, որը հանգեցրեց նրա նույնանուն՝ «Sandara» ալբոմի թողարկմանը, որը իր մեջ էր ներառում վեց երգեր, որոնց շարքում է «In or Out» պարային հիթը, որը պատմում է «Star Circle Quest»-ում անցած նրա ուղու մասին[22]։ Ալբոմը վաճառվել է ավելի քան 100,000 ֆիզիկական օրինակներով, որը այն դարձրել է հարավկորեացի արտիստի միակ ալբոմը, որը Ձայնագրման արդյունաբերության Ֆիլիպինների ասոցիացիայի կողմից պլատինե հավաստագիր է ստացել[7]

Փաքը թողել է իր ֆիլիպինյան շոու բիզնեսը և 2007 թվականին ընտանիքի հետ վերադարձել է Հարավային Կորեա, քանի որ նրան չեն առաջարկել երկարաձգել Star Magic-ի հետ իր պայմանագիրը[23]։ Շուտով նա պայմանագիր է կնքում YG Entertainment ընկերության հետ, որի գործադիր տնօրեն Յան Հյոն Սոկը նրան նկատել է դեռ 2004 թվականին այն բանից հետո, երբ Փաքը հայտնվել է KBS-ի վավերագրական ֆիլմում[24]։

Փաքը վերցնում է Դարա բեմական անունը և 2009 թվականին Բոմի, CL-ի և Մինջիի հետ միասին դեբյուտ է կատարում 2NE1 քեյ փոփ գըրլ բենդում։ Խումբը համագործակցել է լեյբլի գործընկերներ BIGBANG խմբի հետ՝ «Lollipop» գովազդային սինգլի համար, այնուհետև պաշտոնական դեբյուտ է կատարում «Fire» սինգլով[25]։ Նույն թվականին խումբը թողարկում է իր առաջին՝ «2NE1» մինի ալբոմը[26] և նշանակալից հաջողության է հասնում «I Don't Care» հիթ սինգլով, որը 2009 թվականի «Mnet Asian Music Awards» մրցանակաբաշխության ժամանակ արժանացել է «Տարվա երգ» մրցանակին[27]։

2009 թվականին Փաքը կատարել է իր հարավկորեական սոլո դեբյուտը։ Նա ներկայացվել է BIGBANG խմբի անդամ G-Dragon-ի «Heartbreaker» ալբոմի «Hello» սինգլում, ավելի ուշ թողարկել է իր առաջին՝ «Kiss» սոլո սինգլը՝ 2NE1 խմբի անդամ CL-ի մասնակցությամբ[12]։ Երգը օգտագործվել է Cass Beer-ը գովազդող հոլովակում, որում Փաքը նկարահանվել է դերասան Լի Մին Հոյի հետ միասին։ Հոլովակը հայտնի է դարձել երկու արտիստների միջև համբույրի տեսարանի շնորհիվ, իսկ սինգլը գլխավորել է Հարավային Կորեայի երաժշտական չարթերը[28][29]։ 2010 թվականին Փաքը կրկին միավորվել է BIGBANG խմբի անդամի հետ, երբ նկարահանվել է Թեյանգի «I Need A Girl» տեսահոլովակի գլխավոր կանացի դերում[30]։

Այդ ժամանակ 2NE1-ն շարունակում էր հիթային երգեր և ալբոմներ թողարկել, ներառյալ 2011 թվականի «I Am the Best» սինգլը, որը գլխավորել է հարավկորեական չարթերը[31] և խմբին դարձրել է երկրորդ հարավկորեացի արտիստը Փսայից հետո, որը գլխավորել է ամերիկյան Billboard World Digital Songs չարթը[32]։

2NE1-ի աճող հայտնիության արդյունքում 2012 թվականին Հարավային Կորեայում ցուցադրվել են Փաքի մասնակցությամբ ֆիլիպինյան՝ «Քո պատճառով», «Կարո՞ղ է սա սեր լինել» և «Բախտավորները» ֆիլմերը[6]։

2014-2015: Վերադարձ Ֆիլիպիններ, դերասանական կարիերա և «Sugar Man»[խմբագրել | խմբագրել կոդը]

Փաքը Twin Towers Alive Event Malaysia-ի ժամանակ, 2013

2014 թվականի մայիսին ABS-CBN-ը հայտարարեց, որ Փաքը հյուրընկալելու է «Pinoy Big Brother»-ին, որը սոցցանցերում խուճապ առաջադրեց ինչպես Ֆիլիպիններում, այնպես էլ համաշխարհային Թվիթթերի թրենդային թեմաներում[33]։ Նա մասնակցել է շոուին մայիսի 15-ին, իսկ հետո հայտնվել է «All In Über» հեռարձակմանը։ Փաքը նաև հայտնվել է Ֆիլիպիններում ամենահայտնի թոք շոուներից մեկում՝ «Gandang Gabi, Vice!»-ում։

Վերադառնալով Հարավային Կորեա, Փաքը, մայիսից մինչև հուլիս, փոխարինել է իր մոտ ընկերուհուն՝ Յուն Ին Նային «Let's Crank Up the Volume» ռադիոհաղորդման ժամանակ որպես դիջեյ[34]։ Ավելի ուշ, նույն թվականին Փաքը անսպասելի հայտնվել է հայտնի «Աստղից եկած իմ սերը» դորամայի վերջին սերիայում[35]։

2014 թվականի նոյեմբերի 12-ին BeFunny Studios ստուդիան թողարկել է երեք սերիայից բաղկացած մինի սերիալ Փաքի և «Քայլող մեռյալները» հեռուստասերիալի դերասան Սթիվեն Յանի մասնակցությամբ «Ի՞նչ է ուտում Սթիվեն Յանը» անվամբ[36]։ Կատակերգական սկետչը վիրուսային դարձավ և թողարկումից մի քանի օր անց ավելի քան մեկ միլիոն դիտում հավաքեց[37]։

2015 թվականին, իր վերջին դերից յոթ տարի անց, Փաքը վերադարձավ մեծ էկրաններին, նկարահանվելով «Բժիշկ Յան» վեբ դրամայի գլխավոր դերում՝ Քիմ Յան Կվանի հետ միասին[38]։ Սպասումները մեծ էին, քանի որ հեռուստասերիալում Փաքը խաղացել է Հարավային Կորեա վերադառնալուց հետո իր առաջին գլխավոր դերը[39][40]։ Հեռուստասերիալը հայտնի էր ոչ միայն Կորեայում, այլ նաև ԱՄՆ-ում, Թայվանում և Թայլանդում, հեռարձակումից երեք օր անց հավաքելով 500,000 դիտում։ Փաքը դարձավ առաջի դերասանուհին, որը, Կորեայի վեբ փառատոնի ժամանակ, ստացել է «Լավագույն դերասանուհի» մրցանակը[41]։

Նույն ամսին Փաք ելույթ է ունեցել Jinusean դուոյի հետ միասին «Tell Me» սինգլով՝ «You Hee-yeol's Sketchbook»-ի շրջանակներում[42]։ Նրա բնական ելույթը ոգեշնչեց խմբին, ինչը հանգեցրեց երկրորդ համագործակցությանը, երբ Փաքը և դուոն ելույթ ունեցան «Tell Me One More Time» երգով մայիսի 1-ին՝ KBS2«Երաժշտական բանկ» շոուի ժամանակ[43]։

Այնուհետև Փաքը նկարահանվել է «Մենք բաժանվել ենք» վեբ դրամայում, որը հիմնված է նույնանուն վեբ մուլտֆիլմի վրա[44]։ Սերիալի պրեմիերան տեղի է ունեցել հունիսին և Naver-ում դարձել է չորրորդ ամենահայտնի վեբ դրաման՝ 16 միլիոն դիտումներով[45]։ Դրական ընդունումից հետո օգոստոսի 17-ին դերասանական կազմը «մինի համերգ» տվեց[46]։ Փաքը նաև էպիզոդիկ դեր է կատարել «Պրոդյուսեր» հեռուստասերիալում[47]։

2015 թվականի սեպտեմբերի 15-ին Փաքը և «Պալատ» հեռուստասերիալի աստղ Քիմ Չոն Հունը նկարահանվել են «Missing Korea» հեռուստասերիալում, որի գործոցությունները տեղի են ունենում հորինված 2020 թվականին[48]։ Դերի համար Փաքը 2016 թվականին ստացել է Կորեայի վեբ փառատոնի «Լավագույն դերասանուհի» մրցանակը[49]։

2015-2016 թվականներին Փաքը միացել է JTBC-ի «Sugar Man» ժամանցային շոուին Յու Չէ Սոկի, Յու Հե Յոլի և Քիմ Իանայի հետ միասին որպես հաղորդավար[50]։ Առաջին սերիան հեռարձակվել է հոկտեմբերի 20-ին[51]։ Արտադրող խումբը նշել է «Մենք կարծում ենք, որ Սանդարա Փաքը եզակի ուժ ունի, որը իր մեջ է միավորում երիտասարդ սերունդն ու հասուն սերնդի հիշողությունները։ Մենք կանխատեսում ենք, որ նա կցուցադրի նոր, երբեք չտեսնված հմայքներ»[51]։ Որպես YG Entertainment ընկերության հասարակայնության հետ կապերի գծով տնօրեն՝ իր ներգրավվածության շնորհիվ, այնպիսի ատիստներ, ինչպիսիք են Akdong Musician դուոն, Winner և iKON խմբերը, ինչպես նաև Լի Հաին, կարողացան ելույթ ունենալ շոուում, իսկ այն սերիաներում, որտեղ նա չէր մասնակցում, նրան էր փոխարինում դերասանուհի և իր ընկերուհի Յու Ին Նան[52]։

Սկավառակագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Մինի ալբոմներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Անվանում Մանրամասներ Վաճառքներ
Sandara
  • Թողարկվել է՝ հուլիսի 1, 2004
  • Վերաթողարկվել է՝ դեկտեմբերի 31, 2004
  • Վերաթողարկվել է՝ դեկտեմբերի 31, 2005 (որպես Ang Ganda Ko)
  • Լեյբլ՝ Star Music
  • PHL: 100,000+[7]

Սինգլներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Որպես գլխավոր արտիստ[խմբագրել | խմբագրել կոդը]

Անվանում Տարեթիվ Բարձրագույն դիրքը չարթերում Վաճառքներ Ալբոմ
KOR PHL
Philippine
«In Or Out» 2004 1 N/A Sandara
«Walang Sabit» 2005 1 Sandara
«Ang Ganda Ko» 2006 1
Կորեերեն
«Kiss» (CL-ի մասնակցությամբ) 2009 5 N/A To Anyone

Որպես համագործակցող արտիստ[խմբագրել | խմբագրել կոդը]

Անվանում Տարեթիվ Բարձրագույն դիրք Ալբոմ
KOR US World
[53]
Կորեերեն
«Hello» (G-Dragon-ը Սանդարա Փաքի մասնակցությամբ) 2009 144 * Heartbreaker
«Spring» (Փաք Բոմը Սանդարա Փաքի մասնակցությամբ) 2019 3 2 Spring
Ճապոներեն
«Love Love Love» (Epik High-ը Դարայի մասնակցությամբ) 2016 The Best of Epik High - Show Must Go On & On
«—» նշանակում է, որ այն չի թողարկվել այդ երկրում կամ չի ընդգրկվել տվյալ երկրի չարթում։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 Internet Movie Database — 1990.
  2. 2,0 2,1 ČSFD (չեխերեն) — 2001.
  3. 3,0 3,1 산다라박 소개 [Sandara Park Profile]։ Mnet (կորեերեն)։ Արխիվացված է օրիգինալից September 20, 2019-ին։ Վերցված է April 9, 2018 
  4. Okwodu Janelle (September 22, 2016)։ «Meet the New K-Pop Star Making Waves on the Front Row»։ Vogue (անգլերեն)։ Վերցված է April 9, 2018 
  5. «How Sandara trained to become a K-pop star»։ ABS-CBN News (en-US)։ August 30, 2016։ Վերցված է April 9, 2018 
  6. 6,0 6,1 6,2 6,3 6,4 6,5 Hicap Jonathan M. (June 19, 2012)։ «Sandara Park's Pinoy Movies To Be Shown In Korea»։ The Manila Bulletin։ Արխիվացված է օրիգինալից June 23, 2012-ին։ Վերցված է April 9, 2018 
  7. 7,0 7,1 7,2 7,3 Ramos N.R. (May 11, 2017)։ «Inspiring return»։ Manila Bulletin (en, fil)։ Վերցված է April 9, 2018 
  8. Nannar Nina (May 9, 2017)։ «Ten best selling girl groups of all time»։ ITV News (անգլերեն)։ Վերցված է April 9, 2018 
  9. Lo Ricky (May 8, 2017)։ «Sandara: Yes, Robi & I are close!»։ The Philippine Star։ Վերցված է April 9, 2018 
  10. 스타일기: 산다라박 ③ '필리핀서 쥐·도마뱀 요리도..' [Star Diary: Sandara Park Part 3: 'In the Philippines, I cooked rats and lizards']։ Asia Economy (ko-KR)։ March 8, 2010։ Վերցված է April 9, 2018 
  11. 11,0 11,1 11,2 Herman Tamar (November 26, 2016)։ «2NE1 Officially Disbands, YG Entertainment Renews Contracts With CL and Dara»։ Billboard։ Վերցված է April 9, 2018 
  12. 12,0 12,1 Hernandez Vittorio (December 11, 2016)։ «Dara Performs Again After 2NE1 Breakup; Video Goes Viral With Almost 1 Million Hits in 1 Day»։ Yibada English։ Վերցված է April 9, 2018 
  13. Sung So-young (October 6, 2015)։ «Sandara Park to join 'Sugar Man' show»։ Korea JoongAng Daily։ Վերցված է April 9, 2018 
  14. 14,0 14,1 Ramadhani Nurul Fitri (July 21, 2017)։ «Sandara Park eyes acting but misses singing on stage»։ The Jakarta Post (անգլերեն)։ Վերցված է April 9, 2018 
  15. «산다라박, YG엔터테인먼트와 전속계약 만료(전문)[공식]»։ entertain.naver.com (կորեերեն)։ Վերցված է 2021-05-17 
  16. 16,0 16,1 «LOOK: Sandara's brother Thunder returns to PH after 10 years»։ ABS-CBN News (en-US)։ September 25, 2017։ Վերցված է April 10, 2018 
  17. 17,0 17,1 Im Hae-seon (March 5, 2010)։ 스타일기: 산다라박② "벙어리로 살았던 시절엔.." [Star Diary: Sandara Park Part 2: When I Did Not Speak]։ Asia Economy (կորեերեն)։ Արխիվացված է օրիգինալից December 22, 2017-ին։ Վերցված է April 10, 2018 
  18. Franco Bernie (November 13, 2016)։ «Why Pauleen Luna is a dear friend to Sandara Park»։ PEP։ Վերցված է April 10, 2018 
  19. «Sandara Park appointed PH's 'Friendship Ambassador' to Korea»։ ABS-CBN News (en-US)։ June 14, 2017։ Վերցված է April 10, 2018 
  20. E. Maolen (August 13, 2016)։ «2NE1's Dara lands first lead movie role in 'Begin Again' Korean remake»։ Yibada English։ Վերցված է April 10, 2018 
  21. Mendoza Ruel (December 17, 2006)։ «Super Noypi vs. Enteng Kabisote 3 as MMFF top grosser?»։ PEP (fil, en)։ Վերցված է April 10, 2018 
  22. Franco Bernie (July 14, 2009)։ «Sandara Park performs 'In or Out' in Korea»։ ABS-CBN News։ Արխիվացված է օրիգինալից July 17, 2009-ին։ Վերցված է April 10, 2018 
  23. Bonifacio Julie (August 1, 2007)։ «Sandara Park quits showbiz, goes back to Korea»։ Philippine Entertainment Portal (Filipino)։ Արխիվացված է օրիգինալից February 20, 2009-ին։ Վերցված է October 12, 2008 
  24. «Philippine-Korean Star Sandara Park to Debut in Korea»։ KBS (անգլերեն)։ December 23, 2004։ Արխիվացված է օրիգինալից April 11, 2018-ին։ Վերցված է April 10, 2018 
  25. Kim Hui-Jeong (June 1, 2009)։ «2NE1, 가요계에 돌풍 일으키나?» [2NE1, a K-Pop Sensation?]։ Korea Economic Daily (կորեերեն)։ Վերցված է April 10, 2018 
  26. «2NE1 1st Mini Album»։ Mnet (կորեերեն)։ Արխիվացված է օրիգինալից September 20, 2019-ին։ Վերցված է April 10, 2018 
  27. Kim Jae-heun (April 19, 2017)։ «'I left 2NE1 to pursue my dream' says Minzy»։ The Korea Times (անգլերեն)։ Արխիվացված է օրիգինալից April 22, 2017-ին։ Վերցված է April 10, 2018 
  28. News (May 15, 2014)։ «Sandara tells story behind Justin Bieber kiss, Lee Min Ho ad»։ ABS-CBN News (en, fil)։ Վերցված է April 10, 2018 
  29. «Sandara's Single Captivates Fans»։ The Korea Times։ September 8, 2009։ Արխիվացված է օրիգինալից August 17, 2016-ին։ Վերցված է July 8, 2016 
  30. «Sandara Park to shoot music video with Taeyang in L.A.»։ Ten Asia։ June 24, 2010։ Վերցված է April 10, 2018 
  31. «2011년 28주차 Digital Chart» [Week 28 of 2011 Digital Chart]։ Gaon Music Chart (կորեերեն)։ 2014 Korea Music Content Industry Association։ Վերցված է April 10, 2018 
  32. Benjamin Jeff (October 6, 2014)։ «2NE1's 'I Am the Best' Tops World Digital Songs Chart After Big Sales Week»։ Billboard։ Վերցված է April 10, 2018 
  33. Umbao Ed (May 13, 2014)։ «Sandara Park Guest on "PBB Uber" & "PBB All In" Confirmed»։ Philippine News։ Վերցված է April 19, 2016 
  34. «Special DJ DARA Disclosed Her Photo… "Wearing Hand-Made Hair Band"»։ YG Life։ Վերցված է June 28, 2016 
  35. «2NE1's Sandara Park Makes Surprise Cameo Appearance in "Man from the Stars"» 
  36. «Steven Yeun & Sandara Park star in mini web series "What's Eating Steven Yeun?"» (չաշխատող հղում)
  37. The Editor (November 20, 2014)։ «Sandara Park and Steven Yeun's Video Series Reach Million Views»։ HelloKpop։ KoreaHerald։ Վերցված է January 8, 2016 
  38. «Sandara Park to Play Lead Role of a 4D Office Girl in a New Web Drama with Kim Young Kwang»։ Naver (կորեերեն)։ January 21, 2015։ Վերցված է February 20, 2016 
  39. «Sandara Park, Lead Actress Role in 'Dr. Ian' During Script Reading ~ "Actress Force Revealed"»։ Naver։ 10Asia։ Վերցված է February 19, 2016 
  40. «Kim Yeong-kwang to star in Korea-Chinese drama with Sandara Park»։ HanCinema։ Sports Seoul։ Վերցված է May 22, 2016 
  41. «(Korean) 新한류 개척' 웹드라마, 길을 찾다…K웹페스트 폐막('Hallyu Wave' Webdrama, found its way... K-web fest's closing ceremony')»։ Naver։ Վերցված է January 8, 2016 
  42. «Female Singers's Featuring Relay for JINUSEAN Begins… DARA as the First Runner»։ YG Life։ Վերցված է February 18, 2016 
  43. «DARA Appears in "Music Bank" Today… Collaborating with JINUSEAN instead of JANG HAN NA»։ YG Life։ Վերցված է February 19, 2016 
  44. «Sandara Park and WINNER's Kang Seung Yoon to be a Couple in Upcoming Web Drama» 
  45. «지난해 최고 인기 웹드는 '도전에 반하다'<컨스TV> (2015's Most Watched Web-Dramas)»։ Naver։ Վերցված է February 19, 2016 
  46. «DARA & KANG SEUNG YOON's web-drama "We Broke Up" surpassed 13 million views»։ YG Life։ Վերցված է February 19, 2016 
  47. Kim Min Ji։ «2NE1′s Sandara Park, Winner′s Kang Seung Yoon, and EXID′s Hani to Appear as Cameos in ′The Producers′»։ Mwave։ Newsen։ Արխիվացված է օրիգինալից March 5, 2016-ին։ Վերցված է January 22, 2016 
  48. Choi Shin Ae։ «2NE1′s Sandara Park Cast as Lead in ′Missing Korea»։ Mwave։ CJ E&M enewsWorld։ Արխիվացված է օրիգինալից January 29, 2016-ին։ Վերցված է January 22, 2016 
  49. «2016 Nominations»։ KWEB FEST։ Արխիվացված է օրիգինալից October 4, 2016-ին։ Վերցված է July 25, 2016 
  50. «2NE1's DARA joins "Sugar Man"… First MC-ing for a TV show»։ YG LIfe։ Վերցված է February 19, 2016 
  51. 51,0 51,1 Hwang Hye Jin Hye Jin։ «2NE1′s Sandara Park to Join ′Two Yoo Project′ as Fixed MC»։ Mwave։ Արխիվացված է օրիգինալից January 30, 2016-ին։ Վերցված է February 13, 2016 
  52. «Sandara Park's Subtle Works as Public Relations ~ Working as MC and Assisting Singers Schedule»։ Naver։ Վերցված է June 28, 2016 
  53. US World Digital Chart:

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]