Սանա ալ-Սայեհ
Սանա ալ-Սայեհ | |
---|---|
Ծնվել է | 20-րդ դար |
Քաղաքացիություն | ![]() |
Կրոն | իսլամ |
Մասնագիտություն | ակադեմիկոս |
Աշխատատու | Պաղեստինի համալսարան |
Սանա ալ-Սայեհ, Պաղեստինի համալսարանի Գիտության և տեխնոլոգիայի ֆակուլտետի դեկան։ Որպես համալսարանի ներկայացուցիչ հանդես է եկել տարբեր երկրներում։
Դավանափոխություն
[խմբագրել | խմբագրել կոդը]2007 թվականի օգոստոսին Ալ-Սայեհի քրիստոնեությունից իսլամի դավանափոխությունը տարաձայնություններ առաջացրեց։ Ֆաթահի պաշտոնյաները մեղադրել են իրենց քաղաքական մրցակից Համասին՝ ալ-Սայեհին առևանգելու[1] և ստիպելու դավանափոխվել և իսլամ ընդունել[2]։ Համասը հերքել է այդ պնդումը։
Համասի պաշտոնյայի տանը հանդիպելով մորը, ալ-Սայեհը նրան ասել է. «Այո, աստված առաջնորդել է ինձ ճիշտ ճանապարհով»։ Սակայն մայրը, հետագայում պնդել է, որ իր դուստրը ստիպված է եղել հանդես գալ այդ հայտարարությամբ։ Ընտանիքին մոտ կանգնած աղբյուրները պնդում են, որ ալ-Սայեհը կոչ է արել իրենց ասել, որ ստիպված է եղել ամուսնանալ համալսարանի մուսուլման պրոֆեսորի հետ[3]։
Ղազա քաղաքի ավագ մուսուլման քահանա Ալա Աքլուկը հայտնեց, որ հանդիպել է պրոֆեսորի հետ և եզրակացրել, որ ալ-Սայեհը իսլամ է ընդունել իր ազատ կամքով։ Քահանան հերքել է մեղադրանքները, որ ալ-Սայեհը ստիպված է եղել կրոնափոխվել մուսուլման տղամարդու հետ ամուսնության պատճառով։ Նա պնդել է, որ պրոֆեսորը «վախենում էր» իր ընտանիքին պատմել ալ-Սայեհի կրոնափոխության մասին։
Ղազայի Մարդու իրավունքների պաղեստինյան կենտրոնի (արաբ․՝ المركــز الفلسطيني لحقــوق الإنســـان) ակտիվիստ Հանան Մաթարն ասել է, որ ինքը հանդիպել է ալ-Սայեհի հետ, ով հերքել է, որ դավանափոխվել է ամուսնության պատճառով։ Ակտիվիստն ալ-Սայեհի վարքագիծը բնութագրել է որպես «հավատացյալ մուսուլման կնոջ» վարքագիծ։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ Shindler, Colin (2013 թ․ մարտի 25). A History of Modern Israel (անգլերեն). Cambridge University Press. ISBN 9781107311213.
- ↑ «Hamas pressing Gaza Christians to become Muslims». Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ մարտի 4-ին. Վերցված է 2018 թ․ հոկտեմբերի 18-ին.
- ↑ Officials: Hamas forcibly converted Christian woman to Islam