Սանասար Սևոյան
Արտաքին տեսք
Սանասար Սևոյան | |
---|---|
![]() | |
փետրվարի 22, 1922 - նոյեմբերի 25, 1962 (40 տարեկան) | |
Ծննդավայր | Մեծ Մանթաշ, Ալեքսանդրապոլի գավառ, Հայկական ԽՍՀ[1] |
Մահվան վայր | Մեծ Մանթաշ, Արթիկի շրջան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ[1] |
Քաղաքացիություն | ![]() |
Կոչում | սերժանտ[1] |
Մարտեր/ պատերազմներ | Հայրենական մեծ պատերազմ[1] |
Պարգևներ |
Սանասար Սիմոնի Սևոյան (փետրվարի 22, 1922, Մեծ Մանթաշ, Ալեքսանդրապոլի գավառ, Հայկական ԽՍՀ[1] - նոյեմբերի 25, 1962, Մեծ Մանթաշ, Արթիկի շրջան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ[1]), Փառքի երեք աստիճանի շքանշանների ասպետ (2․6․1944, 22․1․1945, 15․5․1946), սերժանտ։
1941 թվականին զորակոչվել է կարմիր բանակ։ Կռվել է Հայկական 89-րդ (Թամանյան) դիվիզիայի 390-րդ գնդի շարքերում։ Եղել է ականանետային հաշվարկի հրամանատար։ Փառքի շքանշանների արժանացել է Ղրիմի ազատագրման, Վիսլայի գետանցման և Ֆրանկֆուրտի գրավման մարտերում ցուցաբերած խիզախության համար։ 1945 թվականին զորացրվել է։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]
|
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 10, էջ 326)։ ![]() |