Սանասար Հովհաննիսյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Սանասար Հովհաննիսյան
Ծնվել էփետրվարի 5, 1960(1960-02-05) (64 տարեկան)
ԾննդավայրՄոսկվա, ԽՍՀՄ
Քաղաքացիություն ԽՍՀՄ
Մասնագիտությունըմբիշ
Պարգևներ և
մրցանակներ
«Պատվո նշան» շքանշան
և ԽՍՀՄ սպորտի վաստակավոր վարպետ

Սանասար Ռազմիկի Հովհաննիսյան (փետրվարի 5, 1960(1960-02-05), Մոսկվա, ԽՍՀՄ), հայ ըմբիշ։ Սպորտի վաստակավոր վարպետ (1980)։ Ավարտել է Մոսկվայի ինժեներա-շինարարական ինստիտուտը (1984)։ Աշխատել է Մոսկվայի «Սպարտակ» ԿՄԸ-ում։ Օլիմպիական (1980), աշխարհի (1981), Եվրոպայի (1980, 1986), ԽՍՀՄ (1981, 1990) ազատ ոճի ըմբշամարտի չեմպիոն, աշխարհի և ԽՍՀՄ բազմակի գավաթակիր։ Օլիմպիական չեմպիոն դարձած խորհրդային ամենաերիտասարդ ազատոճային ըմբիշն է (այդ բարձրագույն տիտղոսը նվաճել է 20 տարեկան հասակում), ինչպես նաև՝ հայազգի առաջին ազատոճային օլիմպիական չեմպիոնը և օլիմպիադայի ոսկե մեդալ նվաճած հայազգի երկրորդ ըմբիշը։ 1980 թվականին Մոսկվայում անցկացված ամառային օլիմպիական խաղերի եզրափակիչ գոտեմարտում, մրցագորգ դուրս գալով յոթերորդ անգամ, ռումինացի Ալեքսանդր Կիչոնին հաղթել է 9:3 հաշվով[1]։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծնվել է 1960 թվականին, Մոսկվայում։ Եղել է վաստակավոր մարզիչ Օթարի Կվանտրիշվիլու սանը։ Հանդես է եկել որպես Մոսկվայի «Սպարտակ» մարզական ընկերության անդամ, 1981 թվականից՝ մեջքի լուրջ վնասվածքով։ 1981 թվականին հռչակվել է աշխարհի չեմպիոն և գավաթակիր, 1986-ին՝ Եվրոպայի չեմպիոն[2], ԽՍՀՄ առաջնության բրոնզե մեդալակիր[3]։

Սանասար Հովհաննիսյանի կրտսեր եղբայրը՝ Գոռ Չախալը (Գոռ Հովհաննիսյան), ճանաչված նկարիչ է[4]։

Տեսահոլովակ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. «Sanasar Oganisyan Biography and Olympic Results | Olympics at Sports-Reference.com». Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ նոյեմբերի 12-ին. Վերցված է 2011 թ․ մայիսի 4-ին.
  2. International Federation of Associated Wrestling Styles(չաշխատող հղում)
  3. вЕЛОХНМЮРШ яяяп Х пНЯЯХХ Արխիվացված 2009-02-11 Wayback Machine
  4. Гор Чахал: «Искусству от Христианства не уйти» Արխիվացված 2013-04-16 archive.today

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Այս հոդվածի նախնական տարբերակը կամ նրա մասը վերցված է Հայկական համառոտ հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են՝ Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։