Սպանդ
Սպանդ | |
![]() | |
Դասակարգում | |
Թագավորություն | Բույսեր (Plantae) |
Ինֆրաթագավորություն | Streptophyta |
Վերնաբաժին | Բարձրակարգ բույսեր (Embryophyta) |
Տիպ/Բաժին | Անոթավոր բույսեր (Tracheophyta) |
Ենթատիպ | Սերմնավոր բույսեր (Spermatophytes) |
Կարգ | Օճառածաղկավորներ (Sapindales) |
Ընտանիք | Բորակաթփազգիներ (Nitrariaceae) |
Ցեղ | Սպանդ (Peganum) L., 1753 |
Սպանդ, հարմալ, վայրի սատապ (լատ.՝ Peganum), զուգատերևազգիների (Zygophyllaceae)[1] ընտանիքի բույսերի ցեղ։ Հայտնի է 6 տեսակ՝ Եվրոպայի հարավում, Ասիայում և Ամերիկայում (Մեքսիկայում)։
Հայաստանում լայնորեն տարածված է սպանդ սովորականը (P․ harmalo), որը խոտանման բազմամյա բույս է և տարածված է Արագածոտնի, Շիրակի, Վայոց ձորի, Սյունիքի մարգերում, Երևանի շրջակայքում։ Աճում է ճամփեզրերին, չոր լանջերին, գերեզմանոցներում։
Կենսաբանական նկարագիր[խմբագրել | խմբագրել կոդը]

Արմատն առանցքային է։ Տերևները կտրտված են նշտարաձև։ Ծաղկապատյանը հնգամաս է, պսակաթերթիկները սպիտակ են կամ բաց դեղին։ Պտուղը բազմասերմ, եռաբուն տուփիկ է։ Ծաղիկները մեկական են, ճյուղերի ծայրերին, սպիտակ կամ դեղնավուն։ Ծաղկում է մայիս-հուլիսին։
Տարածում[խմբագրել | խմբագրել կոդը]
Աճում է տափաստաններում, կիսաանապատներում և անասյատներում, երբեմն՝ որպես մոլախոտ բնակավայրերի մոտ, ճանապարհների եզրերին։
Կիրառություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Անասունները չեն ուտում, թունավոր է, ունի սուր, անդուր հոտ և դառը համ։ Պարունակում է հարմին, հարմալին ևն ալկալոիդներ։ Սերմերից ստանում են ներկ (վառ կարմիր, վարդագույն) բրդե և մետաքսե գործվածքներ ներկելու համար։ Սպանդի սերմերից և վերգետնյա մասից ստանում են հարմին, որը կիրառվում է նյարդային համակարգի մի քանի հիվանդությունների բուժման համար։ Օգտագործում են էպիլեպսիայի, նյարդարմատաբորբի ժամանակ։ Թունավոր է և միջատասպան։
Օգտագործվում է նաև ժողովրդական բժշկության մեջ։
Տեսակներ[խմբագրել | խմբագրել կոդը]
Դասում հաշվում են մոտ տ տեսակ[2]։ Նրանցից մի քանիսը[3].
- Peganum harmala L.
- Peganum mexicanum Gray
- Peganum multisectum (Maxim.) Bobrov
- Peganum nigellastrum Bunge
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ По данным сайта GRIN (см. карточку растения)
- ↑ Список видов рода Гармала по данным сайта The Plant List(անգլ.)(լատ.)
- ↑ По данным сайтов GRIN и NCBI (см. карточку растения).
Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]
- Гармала или бибика // Энциклопедический словарь Брокгауза и Ефрона: В 86 томах (82 т. и 4 доп.). — СПб., 1890—1907.
- Род 837. Гармала — Peganum L. // Флора СССР. В 30 т. / Начато при руководстве и под главной редакцией акад. В. Л. Комарова; Ред. тома Б. К. Шишкин и Е. Г. Бобров. — М.—Л.: Изд-во АН СССР, 1949. — Т. XIV. — С. 147—149. — 790 с. — 4000 экз.
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական տարբերակը վերցված է Հայաստանի բնաշխարհ հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։ ![]() |
|
|
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 11, էջ 50)։ ![]() |