Jump to content

Սանաե Տակաիչի

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Սանաե Տակաիչի
ճապ.՝ 高市 早苗
Դիմանկար
Ծնվել էմարտի 7, 1961(1961-03-07) (64 տարեկան)
ԾննդավայրՆարա պրեֆեկտուրա, Կինկի[1][2]
Քաղաքացիություն Ճապոնիա
Մայրենի լեզուճապոներեն
ԿրոնTenrikyo?
ԿրթությունՈւնեբի Մինամիի տարրական դպրոց, Ունեբիի միջնակարգ դպրոց, Նարա պրեֆեկտուրայի Ունեբիի ավագ դպրոց[3][4], Կոբեի համալսարանի բիզնեսի կառավարման ֆակուլտետ[5] և Մացուսիտայի անվան պետական կառավարման համալսարան[6]
Մասնագիտությունհաղորդավար, քաղաքական գործիչ, գրող, analyst, հեռուստահաղորդավարուհի, թմբկահար, ուսուցչուհի և համալսարանի դասախոս
ԱմուսինՏակու Յամամոտո[7][8] և Տակու Յամամոտո[7][8]
Զբաղեցրած պաշտոններՃապոնիայի Ներկայացուցիչների պալատի անդամ, Ճապոնիայի Ներկայացուցիչների պալատի անդամ, Ճապոնիայի գենդերային հավասարության և սոցիալական հարցերի պետական ​​նախարար, Սննդամթերքի անվտանգության պետական ​​նախարար, Ճապոնիայի Օկինավայի և Հյուսիսային տարածքների հարցերով պետական ​​նախարար, Ճապոնիայի գիտության և տեխնոլոգիական քաղաքականության պետական ​​նախարար, Ճապոնիայի ներքին գործերի և կապի նախարար, Սոցիալական ապահովագրության և հարկային համարանիշերի համակարգի պետական ​​նախարար, Ճապոնիայի ներքին գործերի և կապի նախարար, Սոցիալական ապահովագրության և հարկային համարանիշերի համակարգի պետական ​​նախարար, Ճապոնիայի գիտության և տեխնոլոգիական քաղաքականության պետական ​​նախարար, Ճապոնիայի տիեզերական քաղաքականության պետական նախարար, Տնտեսական անվտանգության նախարար, Տնտեսական անվտանգության պետական ​​նախարար, Հատուկ առաքելությունների պետական ​​նախարար, Հատուկ առաքելությունների պետական ​​նախարար, Լիբերալ-դեմոկրատական կուսակցության նախագահ և Ճապոնիայի վարչապետ
ԿուսակցությունՃապոնիայի Լիբերալ-դեմոկրատական կուսակցություն[5]
ԱնդամությունՃապոնիայի կոնֆերանս
🌐
Ստորագրություն
Изображение автографа
 Sanae Takaichi Վիքիպահեստում

Սանաե Տակաիչի (ճապ.՝ 高市 早苗, մարտի 7, 1961(1961-03-07), Նարա պրեֆեկտուրա, Կինկի[1][2]), ճապոնացի քաղաքական և պետական գործիչ, Ճապոնիայի վարչապետ 2025 թվականի հոկտեմբերի 21-ից[9]։ Ներքին գործերի և կապի նախարար (2014֊2017, 2019֊2020)[10]։ Ճապոնիայի Լիբերալ-դեմոկրատական կուսակցության նախագահ 2025 թվականի հոկտեմբերի 4-ից։

Կենսագրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Սանաե Տակաիչին ծնվել է 1961 թվականի մարտի 7-ին, Յամատոկորիյամա քաղաքում, Նարա պրեֆեկտուրա, Ճապոնիա։

Կոբեի համալսարանն ավարտելուց հետո նա մեկնել է Ամերիկայի Միացյալ Նահանգներ, որտեղ աշխատել է որպես Ներկայացուցիչների պալատի Դեմոկրատական կուսակցության անդամ Պատրիսիա Շրյոդերի օգնական։

Սանաե Տակաիչին դարձել է հեռուստահաղորդավարուհի և սկսել ակտիվ քաղաքական գործունեություն։ 1993 թվականի խորհրդարանական ընտրություններում առաջին անգամ ընտրվել է Ներկայացուցիչների պալատի անդամ՝ որպես անկախ թեկնածու։ 1994 թվականին միացել է Լիբերալների կուսակցությանը, որն այնուհետև միավորվել է «Նոր հորիզոններ» կուսակցության հետ։ 1996 թվականին, Կոիչի Կատոյի աջակցությամբ, նա միացել է Լիբերալ-դեմոկրատական կուսակցությանը։ Ավելի ուշ նշանակվել է տնտեսության, առևտրի և արդյունաբերության նախարարի խորհրդարանական փոխօգնական՝ Կեյզո Օբուչիի կառավարությունում[11]։

2003 թվականի խորհրդարանական ընտրություններում Տակաիտին կորցրել է իր տեղը Ներկայացուցիչների պալատում, սակայն արդեն հաջորդ՝ 2005 թվականի ընտրություններում կարողացել է վերարտրվել։ Բացի այդ, նա զբաղեցրել է մի շարք պաշտոններ Սինձո Աբեի առաջին կառավարությունում, այդ թվում՝ գիտատեխնիկական քաղաքականության և հասարակական հարցերի պետական նախարարի պաշտոնները։

2014 թվականի սեպտեմբերին Սանաե Տակաիչին առաջին անգամ նշանակվել է ներքին գործերի և կապի նախարար Սինձո Աբեի կառավարությունում և այդ պաշտոնը զբաղեցրել է մինչև 2017 թվականի օգոստոսը։ 2019 թվականի սեպտեմբերին նա կրկին զբաղեցրել է այդ պաշտոնը։ 2022 թվականի օգոստոսի 10-ին Ֆումիո Կիսիդան նրան նշանակել է տնտեսական անվտանգության հարցերով պետական նախարար, սակայն 2023 թվականի հոկտեմբերի 1-ին նա լքել է այդ պաշտոնը և կենտրոնացել կուսակցական գործունեության վրա։

2024 թվականի սեպտեմբերին նա մասնակցել է Լիբերալ-դեմոկրատական կուսակցության նախագահի ընտրություններին, սակայն երկրորդ փուլի արդյունքներով պարտվել է Շիգերու Իշիբային[12][13]։

2025 թվականի հոկտեմբերի 4-ին Սանաե Տակաիչին ընտրվել է Ճապոնիայի Լիբերալ-դեմոկրատական ​​կուսակցության նախագահ՝ Շիգերու Իշիբայի հրաժարականից հետո անցկացված արտահերթ ընտրություններում[14][15][16]։

2025 թվականի հոկտեմբերի 21-ին նա դարձել է Ճապոնիայի 104-րդ վարչապետը և առաջին կինն այդ պաշտոնում[17][18]։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. 1,0 1,1 1,2 Yeung T. Meet Japan's drum-playing, Thatcher-loving first female prime minister — 1997.
  2. 2,0 2,1 2,2 Treisman R. 5 things to know about Sanae Takaichi, Japan's first female prime minister / NPR — 2025.
  3. Tanwar A. Sanae Takaichi education and career path: How a staunch conservative became Jaapan's first female prime minister / The Times of India
  4. Hernon M. Sanae Takaichi: 10 Things To Know About Japan’s Next Prime Minister / Tokyo weekender — 2025.
  5. 5,0 5,1 TAKAICHI Sanae
  6. Sanae TAKAICHI
  7. 7,0 7,1 Geschieden und wiedervereint mit Sanae Takaichi könnte Yamamoto Taku Japans erster Gentleman Nr. 1 werden (գերմ.) — 2025.
  8. 8,0 8,1 https://www.hindustantimes.com/world-news/japans-first-female-pm-sanae-takaichis-husband-vows-low-profile-unlike-in-the-west-101761123682233.html / Hindustan Times
  9. Սանաե Տակաիչին ընտրվեց Ճապոնիայի առաջին կին վարչապետ
  10. «Ex-PM Abe supports conservative ally Takaichi as Suga's successor». english.kyodonews.net. 2021 թ․ սեպտեմբերի 4. Վերցված է 2025 թ․ հուլիսի 24-ին.{{cite web}}: CS1 սպաս․ url-status (link)
  11. «The Cabinet». japan.kantei.go.jp (անգլերեն). Վերցված է 2025 թ․ հուլիսի 21-ին.{{cite web}}: CS1 սպաս․ url-status (link)
  12. «Главой правящей партии Японии избрали Сигэру Исибу». regnum.ru. 2024 թ․ սեպտեմբերի 27. Վերցված է 2025 թ․ հուլիսի 24-ին.{{cite web}}: CS1 սպաս․ url-status (link)
  13. «自民党新総裁に石破茂氏 1回目と決選投票の結果詳報». www.nikkei.com (ճապոներեն). 2024 թ․ սեպտեմբերի 27. Վերցված է 2025 թ․ հուլիսի 24-ին.{{cite web}}: CS1 սպաս․ url-status (link)
  14. «Takaichi poised to become Japan's first female PM after winning LDP poll». The Japan Times (անգլերեն). 2025 թ․ հոկտեմբերի 4. Վերցված է 2025 թ․ հոկտեմբերի 5-ին.{{cite web}}: CS1 սպաս․ url-status (link)
  15. «Japan Is Set for Its First Female Prime Minister». The New York Times (անգլերեն). 2025 թ․ հոկտեմբերի 4. Վերցված է 2025 թ․ հոկտեմբերի 5-ին.{{cite web}}: CS1 սպաս․ url-status (link)
  16. «Премьером Японии впервые станет женщина. Консерватор и сторонник традиционных ценностей». ТАСС. 2025 թ․ հոկտեմբերի 4. Վերցված է 2025 թ․ հոկտեմբերի 5-ին.{{cite web}}: CS1 սպաս․ url-status (link)
  17. «Санаэ Такаити избрана первой женщиной премьер-министром Японии». Коммерсантъ (անգլերեն). 2025 թ․ հոկտեմբերի 21. Վերցված է 2025 թ․ հոկտեմբերի 21-ին.{{cite web}}: CS1 սպաս․ url-status (link)
  18. Արմենիա, Sputnik (20251021T0955+0400). «Ճապոնիան առաջին անգամ կին վարչապետ ունի». Sputnik Արմենիա (ամհարերեն). Վերցված է 2025 թ․ հոկտեմբերի 22-ին.

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Սանաե Տակաիչի» հոդվածին։