Սայ Տվոմբլի
Սայ Տվոմբլի անգլ.՝ Cy Twombly | |
---|---|
![]() | |
Ի ծնե | անգլ.՝ Edwin Parker |
Կեղծանուն | Twombly, Edwin Parker |
Ծնվել է | ապրիլի 25, 1928[1][2][3][…] |
Ծննդավայր | Լեքսինգտոն, Վիրջինիա[4][5] |
Վախճանվել է | հուլիսի 5, 2011[6][1][2][…] (83 տարեկան) |
Մահվան վայր | Հռոմ, Իտալիա[4][5] |
Քաղաքացիություն | ![]() |
Կրթություն | Black Mountain College? (1952)[8], Նյու Յորքի արվեստի ուսանողական լիգա (1951), Վաշինգտոնի և Լիի համալսարան, Գեղեցիկ արվեստների Բոստոնի թանգարանի դպրոց (1949), Darlington School? և Aiglon College? |
Մասնագիտություն | նկարիչ, քանդակագործ, լուսանկարիչ, գծանկարիչ, նկարիչ-փորագրող և գծագրող |
Ոճ | աբստրակտ էքսպրեսիոնիզմ և պոստմոդեռնիզմ[9] |
Ժանր | աբստրակցիոնիզմ[4] |
Թեմաներ | գեղանկարչություն և քանդակագործություն |
Ուշագրավ աշխատանքներ | The Ceiling? |
Ուսուցիչ | Pierre Daura?, Ֆրանց Քլայն, Robert Motherwell? և Ben Shahn? |
Պարգևներ | |
Անդամակցություն | Արվեստի և գրականության ամերիկյան ակադեմիա, Գեղարվեստի թագավորական ակադեմիա, Արվեստների և գիտությունների ամերիկյան ակադեմիա և Սուրբ Ղուկասի ակադեմիա[10] |
Հայր | Cy Twombly? |
Զավակներ | Alessandro Cyrus Twombly? |
![]() |
Սայ Տվոմբլի (իրական անունը` Էդվին Պարկեր Տվոմբլի կրտսեր, անգլ.՝ Edwin Parker "Cy" Twombly, Jr., ապրիլի 25, 1928[1][2][3][…], Լեքսինգտոն, Վիրջինիա[4][5] - հուլիսի 5, 2011[6][1][2][…], Հռոմ, Իտալիա[4][5]), ամերիկացի նկարիչ և աբստրակցիոնիստ քանդակագործ։
Կրթություն[խմբագրել | խմբագրել կոդը]
- Բոստոնի գեղարվեստի թանգարանի դպրոց (1947-1949)
- Վաշինգտոնի և Լիի համալսարան, Լեքսինգթոն, Վիրջինիա
- Art Students League, Նյու Յորք (1950-1951)
- Black Mountain College, Հյուսիսային Կարոլինա (1951-1952)
Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Ծնվել է 1928 թվականի ապրիլի 25-ին, Լեքստինգոնում, Վիրջինիայում։ 1948-1951 թվականներին սովորել է Բոստոնի Գեղարվեստի թանգարանի դպրոցում, Լեքսինթոնի Washington and Lee University-ում, Նյու Յորքի Art Students League-ում, որտեղ հանդիպել է Ռոբերտ Ռաուշենբերգին։ Ռոբերտ Ռաուշենբերգի հովանավորությամբ 1951-1952 թվականներին ընդունվել է Աշվիլի Black Mountain College, (Հյուսիսային Կարոլինա), որտեղ սովորել է Ֆրանց Կլայնի, Ռոբերտ Մազերվելի և Բեն Շանի մոտ։
Տվոմբլիի առաջին անհատական ցուցահանդեսը տեղի է ունեցել 1951 թվականին, Նյու Յորքի Kootz Gallery պատկերասրահում։ Այդ ժամանակ նրա աշխատանքներում զգացվել է Քլայնի սև-սպիտակ էքսպրեսիոնիստական աշխատանքների ազդեցությունը, ինչպես նաև` Պաուլ Կլեեի մանկական կերպարայնությունը։ 1952 թվականին Տվոմբլին դրամաշնորհ է ստացել Վիրջինիայի գեղարվեստի թանգարանի կողմից, որը նրան հնարավորություն է տվել այցելել Հյուսիսային Աֆրիկա, Իսպանիա, Իտալիա և Ֆրանսիա։ 1953 թվականին վերադառնալուց հետո ծառայել է բանակում որպես գաղտնագիր։ 1955-1959 թվականներին աշխատել է Նյու Յորքում և Իտալիայում, վերջնականապես հիմնավորվել է Հռոմում։ 1959 թվականին ամուսնացել է իտալացի նկարչուհի Տատա Ֆրանկետտի հետ։ Այդ ժամանակաշրջանում սկսել է ստեղծել աբստրակտ քանդակներ, որոնք տարբերվում ըստ նյութի և չափերի և միշտ ծածկված են եղել սպիտակ ներկով։ Իտալիայում սկսել է աշխատել մեծ ֆորմատով և հեռացել է ֆորմալ էքսպրեսիոնիստական կարակուլից` անցում կատարելով տեքստի ու թվերի առավել մանրամասն օգտագործմանը` ոգեշնչում փնտրելով պոեզիայի, դիցաբանության և պատմության մեջ։ Արդյունքում ստեղծել է տարբեր նշանների բառարան` երբեմն սեռական ենթատեքստով, որոնք ընթերցվում են առավելապես ոչ թե նշանագրության ավանդական ձևերով, այլ` այլաբանորեն։
Տվոմբլին հրավիրված է եղել ցուցադրելու իր աշխատանքները 1964 թվականի Վենետիկի բիենալեում։ 1968 թվականին Milwaukee Art Center-ում կազմակերպվել է նրա աշխատանքների առաջին հետահայաց ցուցադրությունը։ 1995 թվականին Հյուստոնում բացվել է Սայ Տվոմբլիի պատկերասրահը, որտեղ ցուցադրվել են նկարչի` 194 թվականից ի վեր ստեղծված աշխատանքները։
Սայ Տվոմբլի դարձել է պատմության մեջ երրորդ ժամանակակից նկարիչը, ում աշխատանքները մշտական հիմունքներով ցուցադրվում են Լուվրում[11]։
Մահացել է քաղցկեղից։
Ճանաչում[խմբագրել | խմբագրել կոդը]
- 1987` Ռուբենսի մրցանակ
- 1996` Ճապոնիայի կայսերական մրցանակ
- 2001` Վենետիկի բիենալեի ոսկե առյուծ
- 2010` Պատվավոր Լեգեոնի շքանշան
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ 1,0 1,1 1,2 1,3 1,4 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
- ↑ 2,0 2,1 2,2 2,3 2,4 Cy Twombly (նիդերլ.)
- ↑ 3,0 3,1 Wainwright L. S. Encyclopædia Britannica
- ↑ 4,0 4,1 4,2 4,3 4,4 4,5 4,6 RKDartists (նիդերլ.)
- ↑ 5,0 5,1 5,2 5,3 5,4 5,5 The Fine Art Archive
- ↑ 6,0 6,1 6,2 http://www.google.com/hostednews/afp/article/ALeqM5iPveHcv9hN9zFBBZP9yZJai_0_Qw?docId=CNG.eca0b99829d410a9a9b56c3e05884cf1.451
- ↑ Ժամանակակից արվեստի թանգարանի առցանց հավաքածու
- ↑ Cy Twombly — Gagosian Gallery.
- ↑ https://www.studiointernational.com/index.php/cy-twombly-philosophy-in-paint
- ↑ http://www.accademiasanluca.eu/it/accademici/id/1032/
- ↑ Собств. корр. В Лувре появилось третье произведение современного искусства // lenta.ru. — 2010. — 24 марта.
Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]
- «Путеводитель по искусству» под редакцией Яна Чилверса, Москва, ОАО Издательство «Радуга»
- «Актуальное искусство 1970—2005». Брэндон Тейлор. Издательство Слово.
Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]
- Սայ Տվոմբլին wikiart.org կայքում
- Gagosian Gallery
- Աշխատանքներն աշխարհի թանգարաններում
- ArtNet
- ArtFacts
- «The Painting That Took 22 Years to Finish»։ Literary Hub (en-US)։ 2018-10-26։ Վերցված է 2021-05-31
![]() |
Վիքիպահեստ նախագծում կարող եք այս նյութի վերաբերյալ հավելյալ պատկերազարդում գտնել Սայ Տվոմբլի կատեգորիայում։ |
|
- Ապրիլի 25 ծնունդներ
- 1928 ծնունդներ
- Հուլիսի 5 մահեր
- 2011 մահեր
- Հռոմ քաղաքում մահացածներ
- Պատվո լեգեոնի շքանշանի ասպետներ
- Արվեստի և գրականության ամերիկյան ակադեմիայի անդամներ
- Ամերիկայի արվեստների և գիտությունների ակադեմիայի անդամներ
- Անձինք այբբենական կարգով
- Նկարիչներ այբբենական կարգով
- Ամերիկացի քանդակագործներ
- 20-րդ դարի ամերիկացի նկարիչներ
- Ամերիկացի գրաֆիկներ
- Ամերիկացի լուսանկարիչներ
- Ժամանակակից նկարիչներ
- 21-րդ դարի նկարիչներ
- Քաղցկեղից մահացածներ
- Ամերիկացի ժամանակակից արվեստագետներ
- Ամերիկացի փորագրիչներ
- Ամերիկացի պատկերազարդողներ