Սայմոն Ուիլքինսոն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Սայմոն Ուիլքինսոն
անգլ.՝ Simon Willinkson
Դիմանկար
Ազգությունբրիտանացի
Մասնագիտությունտրանսմեդիա արտիստ
 Simon Wilkinson Վիքիպահեստում

Սայմոն Ուիլքինսոն-ը բրիտանացի տրանսմեդիա արտիստ է։ Նրա աշխատանքները ներառում են աուդիոտեսողական, ինստալիացիոն, վիրտուալ իրականության, էկեկտրոնական երաժշտական և ներկայացման մեդիա, որոնք նա հաճախ համադրում է իրար հետ։ Ուիլքինսոնը սահմանում է տրանսմեդիան որպես պատմություն ներկայացնելու տեսակ, որում օգտագործվում են տարբեր տիպի հարթակներ։ Ինչպես օրինակ փոխանակ պատրաստել կայք, որը կպատմի որևէ թատերական հատված, այն կլինի միաձուլված պատմությանը[1]։ Նա հաճախ օգտագործում է տրանսմեդիայի հարթակները խափանելու համար կոնսենսուսային իրականությունը և սահուն անցում կատարել իրականության և վրտուալի միջև[2]։

Ուիլքինսոնը, ով ներկայանում է Circa69 խմբով, ցուցադրություններ է ունեցել Tate Modern’s Merge Festival (2011) և շատ այլ միջազգային փառատոներում։

Ֆիլմարտադրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ուիլքինսոնը սկսել է աշխատել որպես ֆիլմարտադրող 1993 թվականից, երբ Պոլ Դաթնալի հետ նա սկսեց աշխատել 'No/Low Budget Film and Video Collective'-ի վրա Նոթինգհեմում[3]։ Դաթնալն ու Ուիլքինսոնը անցկացնում էին միջոցառումներ, որտեղ նրանք խրախուսում էին մարդկանց նկարահանել ֆիլմեր փողոցում, որտեղ նրանք ապրում էին՝ օգտագործելով ցանկացած մատչելի պարագաներ։ Նմանատիպ միջոցառումներ իրականացնելով նաև Լոնդոնում և Ամստերդամում, նրանք տեղափոխվեցին Բրայտոն, որտեղ 1997 թվականին սկսեցին JunkTV-ն՝ երիտասարդական և հանրային ֆիլմերի ու ցուցադրությունների ընկերություն։ JunkTV-ն առաջադիմեց՝ ստեղծելով «ընդլայնված կինոթատրոնների» միջոցառումներ, որոնք զուգորդում էին ֆիլմը կենդանի կատարումների հետ։ Առավել հաջող էր «The Flophouse»-ը՝ վեց մասերից կազմված ֆիլմ և թատրոնային շոու, որը բեմադրվեց Բրայտոնում 2008 թվականի աշնանից մինչև 2009 թվականի գարուն[4]։ Ուիլքինսոնը ստեղծել է բազում կարճամետրաժ ֆիլմե՝ «Sparkle», «Horsey», «, The Sound of the Wind in the Trees», «Gypsy», «Where There is Love There is No Law», «Death of an Innocen», «The Front»[4]: His films have won a Kino Short Film Award (2007);a Triangle Award (2007); a BBC Lottery Award for Best UK Arts Project (2008); a Koestler Award for Best Feature Film (2009); and Best Documentary at the Picture This Film Festival in Calgary, Canada (2009).[4] Նրա ֆիլմերը հաղթել են տարբեր մրցույթներում՝ լավագույն կարճանետրաժ ֆիլմեր(2007), Եռանկյան մրցանակ(2007), BBC վիճակախաղերի մրցանակ լավագույն բրիտանական արվեստի ծրագիր(2008), Կեստլեր մրցանակ `լավագույն գեղարվեստական ֆիլմի համար(2009) և լավագույն վավերագրական ֆիլմ Կանադայի «Picture This Film» փառատոնում(2009);

Il Pixel Rosso[խմբագրել | խմբագրել կոդը]

2010 թվականին Սայմոնը Ուիլքինսոնը ստեղծում է «Il Pixel Rosso»-ն՝ համագործակցություն Սիլվիա Մերկուլայլիի հետ, ով ստեղծել է թատրոն, որում հանդիսատեսը մասնակցում է բեմականացմանը՝ նախապես ստանալով հրահանգներ։ «Il Pixel Rosso»-ի շոուներում հանդիսատեսը կրում է վիդեո ակնոցներ և հետևում է ականջակալներով հնչող հրահանգներին։ Մերկուլայլին գրում է. «Նրանց ամբողջովին առևանգված աչքերով ու ականջներով և ազատված ֆիլմի ընթացքում կատարած գործողությունների հետևանքների հատասխանատվությունից , մասնակիցները գտնում են լիովին շրջապատված վիրտուալ աշխարհում»[5]։ Ուիլքինսոնն ասում է. «Կան շատ սահուն անցում կատարելու եղանակներ ընդլայնված ֆիլմ ստեղծելու համար, բայց հատուկ ակնոցների միջոցով մենք կարող ենք ստեղծել վիզուալ այլ իրավիճակ, որտեղ ցուցադրվող իրականությունը միակն է, որը հանդիսատեսը կարող է ուղղակիորեն ընկալել։ Երբ դու նայում ես էկրանի վրա ցուցադրվող ֆիլմ, դու հետևում ես ռեժիսորի կողմից ստեղծված դեպքերի շավղին։ Վիդեո ակնոցներով և ականջակալներով իրավիճակը նույնն է, բայց ֆիլմի ընթացքում դու կատարում ես որոշ գործողություններ, որոնք ազդում են ֆիլմի հետագա ընթացքի վրա»[6]։

Եվ թռչուններն ընկան երկնքից[խմբագրել | խմբագրել կոդը]

«Il Pixel Rosso»-ի առաջին շոուն եղավ «Եվ թռչուններն ընկան երկնքից»-ը 2011 թվականին, որը ներկայացնում էր այլընտրանքային աշխարհ, որում մեր անձնական կերպարը տեսնում ենք ուրիշ տիպի մարդու հետ։ «Եվ թռչուններն ընկան երկնքից»-ը շրջել է Եվրոպայում և Ավստրալիայում, և այժմ ունի անգլերեն, հոլանդերեն, պորտուգալերեն, իտալերեն, ճապոներեն և ուելշերեն թարգմանություններ։

The Great Spavaldos[խմբագրել | խմբագրել կոդը]

«Il Pixel Rosso»-ի երկրորդ շոուն ևս մեկ տպավորիչ և բազմազգայարան փորձ էր, որի ժամանակ հանդիսատեսի երկու անդամներ միաժամանակ իրենց վրա են վերցնում ֆիլմի միջի ակրոբատների դերերը[7]։ «The Great Spavaldos»-ը շրջել է ամբողջ աշխարհում և ունի երեք թարգմանություն։

Rebels and Rubble[խմբագրել | խմբագրել կոդը]

«Rebels and Rubble»-ն հանդիսանում է տպավորիչ աուդիո/վիդեո շրջագայություն BAC շինությունում, տոնելով այնտեղ ռադիկալների ակտիվության 120 տարին[8]։

Le Grand Voyage[խմբագրել | խմբագրել կոդը]

Նրանց չորրորդ աշխատանքում՝ «Le Grand Voyage», հանդիսատեսի չորս անդամները անշարժ հեծանիվների վրա լինում են Յորկշիրի խմբի մի մասը «Tour de France»-ի վիրտուալ տարբերակում։ Շարունակելով ճանապարհը ֆիլմում հանդիպում են ամենատարբեր հակառակորդների՝ զոմբիների, ծաղրածուների և հեծանիվների վրա շների[9]։

The New Ten Commandments[խմբագրել | խմբագրել կոդը]

2014 թվականից Սայմոն Ուիլքինսոնը իր աշխատանքը շարունակեց Crica 69 անվան տակ։ «The New Ten Commandments»-ը՝ Լյուվերգ Շիվեյ Մուլուգետայի հետ համատեղ ստեղծած շոուն առաջին անգամ բեմադրվեց 2014 թվականի մայիսին Բրիսթոլում և Բրայթոնում[1]։

Beyond the Bright Black Edge of Nowhere[խմբագրել | խմբագրել կոդը]

Crica69-ի «Beyond the Bright Black Edge of Nowhere»-ը Մելբուռնի Ֆեդերացիոն հրապարակի պատվերն էր և առաջին անգամ ցուցադրվել է 2014 թվականի մայիսին։ Ֆիլմը պատմում է Ամերիկայում 1950-ականներին տեղի ունեցած զանգվածային անհետացման մասին։ 1982 թվականին, երբ Սայմոն Ուիլքինսոնը 12 տարեկան էր, նրան իր պապիկը նվիրում է «Mysteries of the World» ամսագիրը, որի մեջ կար մի պատմություն 1959 թվականին տեղի ունեցած դեպքի մասին,թե ինչպես «Magic Valley Liberal Arts College»-ի ութ ուսանողներ անհետ կորել են շատ խորհրդավոր հանգամանքներում։ Կորստից երկու շաբաթ անց գտնվել էին աշակերտների նամակները իրենց ծնողներին, որտեղ նրանք փորձում էին նկարագրել, թե ինչ է տեղի ունեցել։ Առավել տարօրինակ է այն փաստը, որ այդ նամակները գտնվել են անապատի մեջտեղում՝ խորանարդի տեսք ունեցող, սև, փայտե շինության մեջ[10]։

The Cube[խմբագրել | խմբագրել կոդը]

1959 թվականի խորհրդավոր դեպքի պատմության շարունակությանը Ուիլքինսոնը անդրադարձավ իր հաջորդ աշխատանքում՝ «The Cube» ֆլմում, որում օգտագործում նոր Oculus Rift խաղային տեխնոլոգիա։ Ֆիլմում հանդիսատեսը՝ կրելով Oculus Rift և ականջակալ, հայտնվում է կորած աշակերտներից մեկի դերում։ 2015 թվականի հունիսին Ուիլքինսոնը «The Cube»-ը ցուցադրեց Քեմբրիջի «Junction's Watch Out» փառատոնին, որտեղ այն քննադատվեց Ջոյ Մարտինի կողմից Exeunt ամսագրում՝ «The Cube"-ը Circa69-ի կողմից ստեղծված ֆիլմ է, որը ամենազարմանալին և հետաքրքիրն էր «Junction's Watch Out» փառատոնին։ Այն իրական հանդիպում էր Սայմոն Ուիլքինսոնի՝ Circa69-ի հիմնադիրի հետ, որտեղ ես նստած էի՝ կրելով Oculus Rift, և գտնվում էի լրիվ այլ իրականությունում»[11]։ Բեն Նոբլը «Brighton Evening Argus» ամսագրում գրել է. «Oculus Rift-ը թույլ է տալիս 360 աստիճանով դիտել 3D ֆիլմ, որտեղ հնարավոր է շրջվել և տեսնել, թե ինչպես է ֆիլմի կերպարներից մեկը պտտվում քո շուրջ։ Սարքավորման օգտագործումը դարձնում է ֆիլմը շոշափելի և ինտերակտիվ։ Որոշ առումներով «The Cube»-ը նոր հետաքրքիր տեխնոլոգիաների ցուցադրություն է։ Այն ներառում է ընդարձակ տեսողական լանդշաֆտների և գեղեցիկ տիեզերական պատկերներ, չնայած գրաֆիկական իրենց վաղ զարգացմանը։ Այն հիասքանչ կարճամետրաժ ֆիլմ է՝ ամբողջովին պատված խորհրդավորությամբ»[12]։

While the Rest Were Sleeping[խմբագրել | խմբագրել կոդը]

2015 թվականի հոկտեմբերին Ուիլքինսոնը Մոնտրեալում հարցազրույց է տվել, որում նշել է նոր նախագծի մասին, որը կոչվում է «While the Rest Were Sleeping» և լինելու է վրտուալ իրականությունում հանդիսատեսի 16 անդամների համար։ Այն հանդիսանալու է «Beyond the Bright Black Edge of Nowhere» և «The Cube» ֆիլմերի շարունակությունը[13]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 «Simon Wilkinson, 'The significance of 'L'Arrivée d'un Train en Gare de la Ciotat', Promotional pack for The New Ten Commandments». Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ մարտի 5-ին. Վերցված է 2016 թ․ հոկտեմբերի 2-ին.
  2. «Biography of Wilkinson on the Brighton Laboratory website». Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ մարտի 4-ին. Վերցված է 2016 թ․ հոկտեմբերի 2-ին.
  3. Buck in Fudgy website(չաշխատող հղում)
  4. 4,0 4,1 4,2 «Chronological lists of shows and awards on the Circa 69 website». Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ մարտի 4-ին. Վերցված է 2016 թ․ հոկտեմբերի 2-ին.
  5. «Silvia Mercuriali's description of And the Birds Fell from the Sky on her website». Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ հոկտեմբերի 24-ին. Վերցված է 2016 թ․ հոկտեմբերի 2-ին.
  6. Ursula Dawkins interviews Simon Wilkinson, 'In the Back of a Car with Three Faruk Clowns', ArtsHouseMelbourne blog, 16 February 2012
  7. Lyn Gardner, 'The Great Spavaldos – review' The Guardian, 17 April 2012
  8. «'Rebels and Rubble' page on Silvia Mercuriali's website». Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ հոկտեմբերի 24-ին. Վերցված է 2016 թ․ հոկտեմբերի 2-ին.
  9. «Natalie Papillion, 'Le Grand Voyage', Future of Storytelling, 5 June 2014». Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ հոկտեմբերի 26-ին. Վերցված է 2016 թ․ հոկտեմբերի 2-ին.
  10. «Brighton Digital Festival Events:Beyond the Bright Black Edge of Nowhere». Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ մարտի 24-ին. Վերցված է 2016 թ․ հոկտեմբերի 2-ին.
  11. «Joy Martin 'Watch Out', Exeunt, 1 June 2015». Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ մարտի 4-ին. Վերցված է 2016 թ․ հոկտեմբերի 2-ին.
  12. Ben Noble,'Brighton Digital Festival: The Cube', The Evening Argus, 15 September 2015
  13. «Circa 69 website». Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ հոկտեմբերի 3-ին. Վերցված է 2016 թ․ հոկտեմբերի 2-ին.