Սայմոն Մեթյու
| Սայմոն Մեթյու | |
|---|---|
| Ծնվել է | մայիսի 17, 1983[1] (42 տարեկան) Hirtshals, Հյորինգ, Հյուսիսային Դանիա տարածաշրջան, Դանիա |
| Երկիր | Դանիա |
| Ժանրեր | փոփ |
| Մասնագիտություն | երգիչ և դերասան |
| Գործիքներ | վոկալ |
| Կայք | simonmathew.dk |
Սայմոն Մեթյու (դանիերեն՝ Simon Mathew, մայիսի 17, 1983[1], Hirtshals, Հյորինգ, Հյուսիսային Դանիա տարածաշրջան, Դանիա), դանիացի փոփ երաժիշտ։ Երգչուհին հաղթել է դանիական «Danish Melodi Grand Prix 2008» երաժշտական մրցույթում և հնարավորություն է ստացել ներկայացնել Դանիան Եվրատեսիլ 2008 երգի մրցույթում «All Night Long» երգով[2][3]։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Սայմոնն իր երաժշտական կարիերան սկսել է 2005 թվականին իր առաջին սոլո ալբոմի թողարկումով։ Երաժիշտն իր ոճն անվանում է «մեղեդային ռոք»։ Առաջին սինգլը՝ «These Arms»-ը, հինգ շաբաթ շարունակ մնացել է Դանիայի ազգային «Tjeklisten» չարթի առաջին հորիզոնականում։ Մեթյուի հաջորդ սինգլը՝ «Dreamer»-ը, նույնպես բարձր տեղ է զբաղեցրել տեղական չարթերում և երկար ժամանակ հնչել է ռադիոկայաններում[4]։
Սայմոնը Եվրատեսիլ 2008 երգի մրցույթում ելույթ է ունեցել երկրորդ կիսաեզրափակչում։ Երգի հեղինակներն են Հակոբ Լաունբհերգը, Սվենդ Գուդիկսենը և Նիս Բիգվադը։ Կիսաեզրափակիչում երգը 112 միավորով գրավել է երրորդ հորիզոնականում, սակայն եզրափակիչում, վաստակելով ընդամենը 60 միավոր, զբաղեցրել է տասնհինգերորդ հորիզոնականը[5][6]։
Սայմոնն այժմ խաղում է Օրհուս թատրոնում։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 https://danskefilm.dk/skuespiller.php?id=12536
- ↑ «Udfordringen - hele kirkens ugeavis». Արխիվացված է օրիգինալից 2008-05-28-ին. Վերցված է 2011-04-09-ին.
- ↑ «Simon Mathew | Participant Profile | Eurovision Song Contest - Düsseldorf 2011». Արխիվացված օրիգինալից 2011-06-05-ին. Վերցված է 2011-04-09-ին.
- ↑ «Simon Mathew - Melodi Grand Prix - NKBOOKING - Tlf. 7020 3648». Արխիվացված օրիգինալից 2011-07-19-ին. Վերցված է 2011-04-09-ին.
- ↑ «Eurovision Song Contest 2008 Semi-Final (2) | Year page | Eurovision Song Contest - Düsseldorf 2011». Արխիվացված օրիգինալից 2012-05-25-ին. Վերցված է 2011-04-09-ին.
- ↑ «Eurovision Song Contest 2008 Final | Year page | Eurovision Song Contest - Düsseldorf 2011». Արխիվացված օրիգինալից 2020-07-07-ին. Վերցված է 2011-04-09-ին.
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]| Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Սայմոն Մեթյու» հոդվածին։ |
| ||||||||||