Սայմոն Դալլոու

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Սայմոն Դալլոու
Ծնվել էհունիսի 18, 1964(1964-06-18) (59 տարեկան)
ԾննդավայրՌոտորուա, Բեյ օֆ Փլենթի, Նոր Զելանդիա[1]
Քաղաքացիություն Նոր Զելանդիա
ԿրթությունՕքլենդի համալսարան, Սուրբ Պետրոսի քոլեջ և Լիստոն քոլեջ
Մասնագիտությունլրագրող և փաստաբան
Ծնողներհայր՝ Ռոս Դալոու

Սայմոն Դալլոու (անգլ.՝ Simon Dallow, հունիսի 18, 1964(1964-06-18), Ռոտորուա, Բեյ օֆ Փլենթի, Նոր Զելանդիա[1]), նորզելանդացի լրագրող, բարիստեր, հաղորդավար։

Մանկություն և պատանեկություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Դալլոուն ծնվել է ոստիկան Ռոսս Դալլոուի ընտանիքում[2]։ Սայմոն Դալլոուն սովորել է Լիստոն քոլեջում, այնուհետև` Սուրբ Պետրոս քոլեջում։ Դալլոուն բարձրագույն կրթություն է ստացել Օքլենդի համալսարանում, որտեղ ավարտել է իրավաբանության բաժինը։ Ուսումն ավարտելուց հետո զբաղվել է իրավաբանությամբ` Օքլենդում լինելով դատական և ապահովագրական իրավաբան[3]։ 1987 թվականին, այն ժամանակ, երբ Դալոուն աշխատում էր արտասահմանում, տեղի է ունենում «Սև երկուշաբթին», որը ստիպում է նրան փոխել իր կարիերան, քանի որ սնանկության ոլորտում իրավաբանի ապագան նա համարում էր ոչ գրավիչ։ Սայմոն Դալլոուն մեկնել է Եվրոպա, որտեղ վեց տարի աշխատել է զբոսաշրջության բիզնեսի ոլորտում։ Նոր Զելանդիա է վերադարձել 1993 թվականին։ 1996 թվականին Սայմոն Դալլոուն ամուսնացել է Լիսոն Մաուի հետ, նրանք ունեցել են երկու երեխա։ 2009 թվականին, տասներեք տարվա համատեղ կյանքից հետո, նրանք բաժանվել են։

Կարիերա[խմբագրել | խմբագրել կոդը]

Սայմոն Դալլոուն որպես հաղորդավար աշխատել է «TVNZ» հեռուստաընկերությանը պատկանող «TV2» հեռուստաալիքում։ Նա եղել է մի քանի տեղեկատվական և վերլուծական հաղորդումների հաղորդավար։ Ըստ 2014 թվականի մայիսի տվյալների` Սայմոն Դալլոուն «One News» հաղորդման գլխավոր հաղորդավարներից մեկն էր։ Ծրագիրը ուղիղ եթեր է հեռարձակվում Օքլենդի ստուդիայից, սակայն Դալլոուն հաճախ ուղիղ եթեր է մտնում դեպքի վայրից։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 https://e-tangata.co.nz/korero/simon-dallow-and-his-familys-once-secret-maori-connections/
  2. «Wendt awarded top New Zealand honour» (անգլերեն). The Dominion Post. 5-09-2013. Վերցված է 2014 թ․ մայիսի 1-ին.
  3. «Simon Dallow» (անգլերեն). Television New Zealand Limited. 28-06-2004. Վերցված է 2014 թ․ մայիսի 1-ին.

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]