Սայկա

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Picto infobox mets.png
Սայկա
Korb mit Brötchen.JPG
Ենթատեսակviennoiserie
Առաջացման երկիրFlag of Italy.svg Իտալիա և Flag of Russia.svg Ռուսաստան
Հիմնականալյուր և Խմորասնկեր
Bread rolls Վիքիպահեստում

Սայկա, բուլկու տեսակ՝ ավանդաբար Ռուսաստանում և Ուկրաինայում պատրաստվող: Սովորաբար սայկաներն ունեն երկարավուն-օվալաձև տեսք: Գոյություն ունի սայկաների պատրաստման մի քանի եղանակ, այդ թվում նաև՝ չամիչի ավելացմամբ:

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ամենատարածված վարկածի համաձայն՝ սայկաների պատրաստման բաղադրատոմսը Ռուսիայում հայտնվել է XVII դարի վերջում և XVIII դարի սկզբում Նովգորոդի առևտրականների կողմից, ովքեր ընդօրինակել էին Բալթյան երկրների բնակիչներից: դա հավաստում է նաև այն, որ ժամանակակից էստոներենում sai նշանակում է «սպիտակ հաց»:

5 տիպիկ բուլկի Ավստրիայից

Սայկաների մասին գրականության մեջ ամենավաղ հիշատակումը գտնվում է Վասիլի Լյովշինի կողմից XVIII դարում հրատարակված բառարանում, որտեղ ասվում է.

Բուլկիները, ըստ իրենց ծավալի, պահանջում են քառորդ ժամ և ավելի թխվելու ժամանակ: Եթե շատ բուլկի են թխում, կարելի է առաջին խումբը հանելուց 
հետո կարելի է դնել երկրորդը: Սովորաբար երկրորդ անգամը դրվում են փոքր բուլկիներն ու սայկաները, քանի որ դրանց համար վառարանն սկզբում տաք է 
լինում:

Ազգագրագետ Ալեքսանդր Տերեշենկոյի՝ 1848 թվականի «Ռուս ժողովրդի կենցաղավարությունը» աշխատության մեջ հիշատակվում է սայկաների մասին.

Ցորենի խոշոր հացերը ոչ այլ ինչ էին, եթե ոչ սայկաներ: Դրանք մեծ հռչակ ունեն, և նրանցից լավագույնները կարելի է տեսնել Մոսկվայի 
կարմիր հրապարակում՝ եկեղեցական ամբիոնից ոչ շատ հեռու՝ հացթուխ Ռումյանցովի մոտ, որը դրանք վաճառում է այստեղ, և դրանք հայտնի են 
որպես ռումյանցովյան սայկաներ:

Խորհրդային շրջանից ի վեր սայկաները պատրաստվում են սեկցիաների տեսքով՝ յուրաքանչյուրում 4-6 բուլկի, որոնք փշրվում էին հատիկով վաճառելու դեպքում:

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]