Սայաթ-Նովայի հուշաղբյուր (Երևան)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Սայաթ-Նովա (այլ կիրառումներ)
Սայաթ-Նովայի հուշաղբյուր

Սայաթ-Նովայի հուշաղբյուրը
Ընդհանուր տեղեկություններ
Կարգավիճակ Հայաստանի պետական հուշարձան ID 1.6/110
Համայնք Կենտրոն
Գտնվում է Կոմիտասի անվան կոնսերվատորիայի և Սայաթ-Նովայի անվան երաժշտական դպրոցի առջևի պուրակում
Բարձրություն 3 մ
Քանդակագործ(ներ) Արա Հարությունյան
Ճարտարապետ(ներ) Էդուարդ Սարապյան
Հիմնադրում 1963
Նյութ սպիտակ մարմար
Շինարարության ավարտ հոկտեմբերի 27, 1963
Ներկա վիճակ կանգուն


Սայաթ-Նովայի հուշաղբյուր, գտնվում է Երևանի կենտրոնում՝ Կոմիտասի անվան կոնսերվատորիայի և Սայաթ-Նովայի անվան երաժշտական դպրոցի առջևի պուրակում, տեղադրվել է 1963-ին։ Ընդգրկված է Երևանի Կենտրոն վարչական շրջանի պատմության և մշակույթի անշարժ հուշարձանների ցանկում։

Հեղինակներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Տվյալներ[խմբագրել | խմբագրել կոդը]

1963թ. Երևանում բացվեց հայ նշանավոր աշուղ Սայաթ-Նովայի անվան պողոտան։ Նույն թվականին տեղադրվեց նրա հուշաղբյուրը[1]։

Հուշաղբյուրը կառուցված է սպիտակ մարմարից, չափերը՝ 300х375х40 մ[1]։

Ձախ կողմում փորագրված են Սայաթ-Նովայի հանրահայտ բանաստեղծության հետևյալ տողերը.
«Ամեն մարթ չի՛ կանա խըմի՝ իմ ջուրըն ուրիշ ջըրեն է։
Ամեն մարթ չի կանա կարթա՝ իմ գիրըն ուրիշ գըրեն է։
Բունիաթըս ավազ չիմանաս՝ քարափ է, քարուկըրեն է»։

Սայաթ-Նովայի հուշաղբյուրի համար 1964 թ. Ա. Հարությունյանն արժանացավ ԽՍՀՄ Գեղարվեստի ակադեմիայի արծաթե մեդալին[1]։

Պատկերասրահ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]