Սայադ Զախարյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Սայադ Զախարյան
Ծնվել էմայիսի 21, 1950(1950-05-21) (71 տարեկան)
ԾննդավայրՇամխորի շրջան, Ադրբեջան
ՔաղաքացիությունFlag of Armenia.svg Հայաստան
Ազգությունհայ
Մասնագիտությունքաղաքական գործիչ
Զբաղեցրած պաշտոններՀայաստանի Ազգային ժողովի պատգամավոր

Սայադ Վազգենի Զախարյան (մայիսի 21, 1950(1950-05-21), Շամխորի շրջան, Ադրբեջան), հայ քաղաքական և պետական գործիչ։

Պետական գործիչ Երվանդ Զախարյանի կրտսեր եղբայր։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • 1991 — ավարտել է Գլինկիի անվան Վորոնեժի պետական ագրարային համալսարանը։ Ինժեներ-մեխանիկ։
  • 1969—1971 — ծառայել է բանակում։
  • 1971—1974 — աշխատել է Ախուրյանի ՆԳԲ-ում որպես վարորդ-ոստիկան։
  • 1974—1977 — Ախուրյանի թիվ 4 տրեստի թիվ 2 «Հայջրմուղկոյուղի» թիվ 4 ավտոբուսի վարորդ։
  • 1977—1979 — աշխատել է որպես Ախուրյանի «Արմսելխոզտեխնիկա» մասնաճյուղի վարորդ։
  • 1979—1984 — աշխատել է որպես «Արմսելխոզտեխնիկայի» բեռնափոխադրող վարորդ։
  • 1984 — աշխատել է Ախուրյանի կարի ֆաբրիկայում որպես պահեստավորող, 1985 թվականին ՝Ախուրյանի գլխամասային ֆաբրիկայի փակ կարի արտադրամասի վարիչ, *1986 թվականին՝ Գլխավոր Դիսպետչեր, 1986-1989 թվականներին՝ Ախուրյանի շրջանի Ոսկեհասկ գյուղի կարի արտադրամասի վարիչ։
  • 1989—1993 — աշխատել է որպես Աշտարակի շրջանի Օշական գյուղի «Արտակ-1» կոոպերատիվի նախագահ։
  • 1993 — «ԱՐՄԻ և ՏՆՊ» Առևտրի կենտրոնի տնօրենի օգնական (Վորոնեժ, ՌԴ), 1993-1996 թթ.՝ «Վեստրոս» ՓԲԸ պետի տեղակալ (Վորոնեժ)։
  • 2001—2003 — աշխատել է որպես «Արգալի Գրուպ» ՍՊԸ գործադիր տնօրեն (Երևան)։

2003—2007 — ԱԺ պատգամավոր է ընտրվել։ Պաշտպանության, ազգային անվտանգության և ներքին գործերի մշտական հանձնաժողովի անդամ։ «Օրինաց երկիր» կուսակցության անդամ է[1]։

  • Ամուսնացած է, ունի երկու զավակ։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]