Սամ (Շահնամե)
Սամ | |
---|---|
Տեսակ | գեղարվեստական անձ |
Սեռ | արական |
Զավակներ | Զալ |
Սամ ( պարս.՝ سام , թարգմանաբար` կրակ)[1], հին պարսկական դիցաբանության հերոս, ինչպես նաև Ֆիրդուսիի «Շահնամե» էպոսի առանցքային կերպարներից մեկը[2]:
Պատմություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Սամը Մեծ Իրանի լեգենդար մարտիկ Գարշասպի (غرشاسب) տոհմից էր, Նարիմանի որդին և Գարշասպի թոռը, Զալի հայրը և Ռոստամի պապը։
Սամը Զաբուլստանի առաջնորդն էր հորից` Նարիմանից հետո: Նա հայտնի ռազմիկ էր Մանուչեհր շահնշահի օրոք, ով Քարան Ռազմզանի, Սարվիմանի, Շապուրի, Նաստոհի, Շիդոշի, Շիրոյի հետ կազմում է իրանական ռազմական գումարտակը, և նրանք օգնում են Մանուչեհրին Ֆարիդունի և Քին Իրաջի հրամանատարությամբ: Երբ Մանուչեհրը նստում է Ռեդանի գահին, բոլորից առավել Սամին է վստահում։
Սամն ուներ գեղեցիկ կին, որը շուտով ծնում է որդի՝ Զալին: Սակայն Սամի մերձավորներից ոչ ոք չի համարձակվում երեխային ցույց տալ հորը, քանի որ նա ծնվել էր ձյունաճերմակ մազերով։ Ի վերջո, մեկ շաբաթ անց ծառաներից մեկը քաջություն է ունենում մոտենալ շահին, շնորհավորել և հայտնել, որ թեև իր որդին լիովին առողջ է, այնուամենայնիվ, նա «ձյունակեզ գլուխ ունի»։ Սամը սկզբում հրաժարվում է տեսնել որդուն: Հետո գնում է դղյակ` զավակին իր աչքով տեսնելու:
Օրորոցում տեսավ պառկած ճերմակահեր իր որդուն, |
Սամը նեղսրտած դեպի երկինք է կարկառում իր դողդոջուն ձեռքերը և աստվածային պատժի համար օգնություն է աղերսում Աստծուց.
Ով արարիչ, ...եթե քո դեմ սատանայի մեղք եմ գործել կամ այլ բան, ներիր, |
Նա հրամայում է Զալին ուղարկել Էլբորզ լեռան մոտ, որի թագը (Դեմավենդ) ամպերին է հավասար, որպեսզի նա այնտեղ մեռնի։ Սակայն տղային փրկում է կախարդական Սիմուրղ հավքը, ով լքված երեխային, «որը չուներ սնունդ ու խանձարուր և որի համար հողը մայրն էր, իսկ երկինքը խանձարուր», ամպերից իջնում ու ճանկում է լացող երեխային, բայց չի ծվատում ու տանում է իր ժայռաբույնը:
Եթե իրոք վագր նրան ծնած լիներ այդ շոգին, |
Կաթի փոխարեն, հավքն արյունով է կերակրում փոքրին ամեն օր: Եվ շատ տարիներ են անցնում, մոռացված երեխան մեծանում է հավքի ճտերի հետ միասին:
Տղան դառնում է հզոր երիտասարդ ռազմիկ, և Սամը Ասիայում ճանապարհորդող քարավաններից իմանում է արծաթահեր երիտասարդի մասին. «Թե քո լքած զավակն ահա դարձել է պերճ պատանի»:
Սամը երազում տեսնում է որդուն
[խմբագրել | խմբագրել կոդը]Սամը երազում հանդիպում է Հինդուստանի մի անծանոթ ձիավորի, ով նրան նորություններ է հաղորդում որդուց։ Տագնապահար արթնանում է ու հրամայում, որ մոգերը մեկնաբանեն իր երազը: Մոգերը նրան կշտամբում են ասելով, որ ամեն մեկը սնում է իր ձագին, իսկ դու մեղք ես գործել լքելով քո ճերմակահեր որդուն:
Գուշակություն մի պահանջիր, ճամփա ընկիր: |
Սամը խորապես զղջում է իր դաժան հանցագործության համար և սկսում է փնտրել Զալին:
Նա երազում տեսնում է մի գեղեցիկ երիտասարդի՝ ձեռքին մետաքսե դրոշակը՝ մեծ բանակի առաջնորդ։ Առաջնորդի հետ մոգեր կային, որոնք անիծում են Սամին, որ թողել էր «իր մարմինն ու արյունը՝ վայրի անապատների ու լեռների մեջ մեռնելու համար»։ «Դու արժանի հայր չես եղել, դու լքել ես քո որդուն»: Սարսափած արթնանալով՝ Սամը շարունակում է փնտրել որդուն և գտնում է Սիմուրղ թռչնի բույնը, բայց չի կարողանում, որևէ շավիղ գտնել, որով կհասներ թռչնի բնին: Աղերսանքով ու մաղթանքներով դիմում է Աստծուն, զղջալով օգնություն է խնդրում:
Թռչունը վերևից տեսնում է ու հասկանում, որ պետք է տղան հոր մոտ գնա: Նա մարդու լեզվով ասում է Զալին իր մտադրության մասին: Տղան տխրում է, «արյունոտ արցունք թափում», երբ իմանում է, որ թռչյունն ուզում է իրեն հանձնել հորը: Սակայն հավքն ասում է, որ արքայական հարկի տակ տղան կմոռանա թռչնի բույնը: Զալը, որ իր կյանքում մարդկային խոսք չէր լսել, Սիմուրղ հավքի նման սկսում է մարդու լեզվով խոսել. «Դղյակից լավ է բույնը քո»: Հավքի համար նույնպես դժվար է բաժանումը: Բաց նա մտածում, որ «Երբ փառավոր կյանք ունենաս, կուրախանամ նաև ես» և տալիս է իր փետուրն ու ասում.
Մարգարեական թռչունը Զալին տվել էր Դեստան անունը և ուզում է, որ իր կնքած անունով հիշեն նրան: Մագիլների մեջ օղակած, շանթի նման թռչում է լեռան գագաթներից դեպի ձորը և որդուն հանձնում հորը։ Հայրը երջանկացած գովում է հավքին, շնորհակալ խոսքեր ասում, բայց թռչունն առանց խոսք ասելու, թռչում գնում է:
Սամը ներում է խնդրում որդուց: Զալ Դեստանին հագցնում է հարուստ շորեր, նստեցնում ձիու վրա և միասին վերադառնում են քաղաք։
Ես հնազանդ ու խոնարհ կկատարեմ քո փափագը հար հավիտյան, մինչև մահ |
Նա զղջում է իր արածի համար` ընդունելով Զալի ճակատագրի վերաբերյալ իր նախնական որոշման անարդարությունը և հրամայում է նրան դաստիարակել որպես լավ ծնված արքայազն և իր ժառանգորդ ու գնում իր զորքերի մոտ։ Զալզեր իր զավակին Սամն այդուհետ անվանում է Զալ Դեստան:
Մանուչեհր և Սամ
[խմբագրել | խմբագրել կոդը]Մանուչեհրը բազում հաղթանակներ տարած թագավոր է, որն իշխել է 120 տարի: Ավանդական ժամանակներից Սամի ապուպապն ու հայրը Իրանական արքունիքի պահապանն են եղել: Հայտնի են Գարշասպը և Նարիմանը քաջատողմ, որոնց մասին մարդիկ զրույցներ են պատմում: Սամն էլ իր հավատարմությունն է հայտնում, երբ Մանուչեհրը Քեյանական գահաթոռին է թագադրվում ասելով` հաճույքով ծառայել եմ հորդ ու պատրաստ եմ քեզ ծառայել:
Գահին բազմելուց հետո Շահը մեծահամբավ Սամին գուրզ ու նետ է հանձնում:
Մանուչեհր շահը տեղեկանում է Սամի ու Զալի մասին
[խմբագրել | խմբագրել կոդը]Զալին գտնելու լուրը հասնում է Մանուչեհր շահնշահին: Շահն իր որդիներից Նովզարին ուղարկում է Սամի մոտ, որ նրանց բերի իր մոտ: Մանուչեհրը պատվով ընդունում է նրանց ու Զաբուլի շահ Սամին խորհուրդ տաիս, որ ժամանակն է, որ Զալը սովորի իշխանական կյանք վարել: Մանուչեհր շահնշահը կանչում է աստղագետ մոգերին, որ իմանա, Զալի բախտը, թե «նրա աստղի վրա ինչ կա գրված»:
Դեստան Զալին վիճակված է դառնալու մեծ զորավար, |
Սամն անչափ երջանիկ է այդ լսել: Շահնշահը նույնպես ուրախանում է այդ գուշակությունից ու բազմաթիվ ընծաներ ու նվերներ է տալիս Սամին, արաբական ձիեր ոսկեսանձ, մուշտակներ, ազնիվ քարեր, գորգեր, բյուզանդական ստրուկներ, ընտրելագույն զենքեր, փիրուզե գահ և արքայական ոսկե թագ և այլն:
Նրան հանձնեց ողջ Քաբուլը, Դեմբերը և Մայը մեծ, |
Նրանք վերադառնում են Զաբուլ: Սամն իր իշխանությունը հանձնում է Զալին ու մեկնում կռվի: Սամն իշխաններին հրամայում է դաստիարակել իր որդուն, իսկ Զալին խորհուրդ է տալիս իշխանական հաճույքներից իրեն չզրկել: Զալը տխրում է, որ նորից առանց հոր է մնալու:
Զալ և Ռուդաբե
[խմբագրել | խմբագրել կոդը]Երբ Զալը սիրահարվում է Քաբուլի շահ Մեհրաբի դստեր` Ռուդաբեին, Սամը շատ է մտահոգվում: Նա կանչում է մոբեթներին, որ գուշակեն, ինչ է ծնվելու նրանց միությունից: Նա հասկանում է, որ Մանուչեհր արքան հավանություն չի տա այդ միությանը, քանի որ աղջիկը Զոհակի ցեղից է: Եվ իրոք, Մանուչեհրը հրամայում է հողին հավասարեցնել Քաբուլը և սրի մատնել բոլորին:
Մոբեթները թեև գուշակել էին, որ աշխարհակալ հսկա է ծնվելու, որը Իրանին մեծ փառք է բերելու, Սամը խոնարհաբար գնում է Քաբուլի դեմ պատերազմելու: Սակայն Զալը ընդառաջ է գնում ու պահանջում, որ կատարի իրեն գտնելու օրվանից տված երդումը. ամեն ինչ անել իր ցանկությամբ:
Սամը գովում է Զալի արդարացի դատողությունները ու ուղարկում Մանուչեհրի մոտ, որ գնա ու ամեն ինչ պատմի իր սիրո մասին: Մի նամակով բանբեր է ուղարկում, որում հիշեցնում է իր բազում հաղթանակները ու աղերսանքով խնդրում Զալի արած սխալը ծանր մեղք չհամարել:
Մեհրաբ շահն էլ իր հերթին մտահոգ է, հասկանում է, որ իր զորքերը սակավ են ու չկա մեկը, որը Սամին կարողանա ձիուց ցած նետել: Սինդուխտը առաջարկում է գահ ու գանձով խնդիրը հարթել: Նա սաղավարտ է դնում գլխին ու ծպտված` բազում նվերներով Սամի մոտ գնում: Սինդուխտը խորհուրդ է տալիս «քենի թակարդը լարել» Մեհրաբ շահի դեմ, իրեն սպանել, բայց Քաբուլի ժողովրդին չկոտորել: Սամը ճանաչում է Մեհրաբի կնոջը, հաշտության ձեռք մեկնում ու երդում տալիս, որ չի կոտորի մարդկանց: Ասում է, որ դեմ չէ սիրահարների ամուսնությանը: Իշխանուհին էլ իր հերթին խոստանում է, որ իր երկիրը Զաբուլի դեմ չի պայքարի ու շահնշահին հավատարիմ կլինի:
Մանուչեհրը կարդում է Սամի գրած նամակը, լսում է Զալին ու փոխում Քաբուլը հիմնահատակ ավիրելու իր որոշումը: Զալը տանում է Մանուչեհր շահի պատասխան նամակը:
Զալն ու Ռուդաբեն ամուսնանում են ու ծնվում է նրանց որդին` Ռոստամը, որը մոբեդների գուշակածի նման դառնալու էր աշխարհակալ և Իրանին հավատարիմ քաջ:
Սամը գալիս է Քաբուլ, թոռանը տեսնում ու գոհ է մնում: Մեծ խրախճանքով ընդունում են նրան: Խնջույքի ժամանակ գինովցած Մեհրաբը սկսում է գլուխ գովել, թե ոչ մեկը չի կարող Ռոստամից բացի իրեն հաղթել, ոչ Զալը, ոչ էլ Սամը: Ներկաները լուրջ չեն ընդունում:
Սամը հրաժեշտից առաջ խրատում է Ռոստամին, բարի խորհուրդներ տալիս:
Մահ
[խմբագրել | խմբագրել կոդը]Մանուչեհրի մահվանից հետո գահն առաջարկվում է Սամին, բայց նա հրաժարվում է և Մանուչեհրից հետո գահը անցնում է որդուն` Նովզարին։ Սամը վերադառնում է Մազանդարան, և դրանից անմիջապես հետո մահանում է։
Տոհմածառ
[խմբագրել | խմբագրել կոդը]Զահհակ | |||||||||||||||||||||||||||||||||||||||||||
Սամ | Մեհրաբ Քաբուլեցի | Սինդուխտ | |||||||||||||||||||||||||||||||||||||||||
Զալ | Ռուդաբե | ||||||||||||||||||||||||||||||||||||||||||
Շաղադ | Ռոստամ | ||||||||||||||||||||||||||||||||||||||||||
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ «سام». Դեհխոդա բառարան (Persian). Վերցված է 2020-11-08-ին.
{{cite web}}
: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link) - ↑ Davidson, Olga M. (1994). Poet and hero in the Persian Book of kings (Digitized May 14, 2008 ed.). Cornell University Press. էջ 76. ISBN 0-8014-2780-0.
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- A king's book of kings: the Shah-nameh of Shah Tahmasp, ցուցահանդեսային կատալոգ Մետրոպոլիտեն արվեստի թանգարանից (ամբողջովին հասանելի է առցանց PDF ձևաչափով), որը պարունակում է նյութեր Սամի մասին:
- «Շահնամե». Գրքասեր. Վերցված է 2024-11-23-ին. աուդիոգիրք