Սամվել Օհանյան (ազատամարտիկ)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Սամվել Օհանյան (այլ կիրառումներ)
Սամվել Խաչիկի Օհանյան
օգոստոսի 20, 1963 -
ԾննդավայրԼեռնանիստ
Քաղաքացիություն Հայաստան
ԶորատեսակՀայաստանի ոստիկանություն
ԿոչումՓոխգնդապետ
Մարտեր/
պատերազմներ
Արցախյան ազատամարտ

Սամվել Խաչիկի Օհանյան (ծնվել է օգոստոսի 20, 1963, Լեռնանիստ (այժմ՝ Հայաստանի Կոտայքի մարզում), ազատամարտիկ։ Հայաստանի Ոստիկանության փոխգնդապետ (2000)։ 1981-1983 թվականներին ծառայել է ԽՍՀՄ ԶՈՒ-ում։ 1999 թվականին ավարտել է Հայաստանի ՆԳՆ միլիցիայի բարձրագույն դպրոցի դասընթացները։ 1990 թվականից աշխատել է Հայաստանի ՆԳՆ համակարգում։ 1992-1993 թվականներին ծառայել է Հայաստանի զինված ուժերում։ 1995 թվականից աշխատում է Հայաստանի ոստիկանության պետական պահպանության վարչության Հրազդանի բաժնի բաժանմունքի պետի պաշտոնում։ 1990-1994 թվականներին կամավոր մասնակցել է Հայաստանի սահմանամերձ և Արցախի Հանրապետության Շահումյանի, Քաշաթաղի (Ղոչազ), Ֆիզուլիի շրջանների ինքնապաշտպանական և ազատագրական մարտերին։ Պարգևատրվել է Հայաստանի Հանրապետության «Մարտական խաչ» 2-րդ աստիճանի շքանշանով և «Մայրական երախտագիտություն Արցախի քաջորդիներին» հուշամեդալով։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Ղարաբաղյան ազատագրական պատերազմ (1988—1994) հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են՝ Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո ։