Սամվել Սահակյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Սամվել Սահակյան
Ծնվել էմարտի 15, 1951(1951-03-15) (73 տարեկան)
ԾննդավայրՈսկեվազ, Աշտարակի շրջան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ
Մասնագիտությունգյուղատնտես

Սամվել Վարանցովի Սահակյան (մարտի 15, 1951(1951-03-15), Ոսկեվազ, Աշտարակի շրջան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ), հայ ճարտարագետ-հիդրոտեխնիկ, կենսաբանական գիտությունների դոկտոր (1992), պրոֆեսոր (2013)։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Սամվել Սահակյանը ծնվել է 1951 թվականի մարտի 15-ին Ոսկեվազ գյուղում (այժմ՝ Հայաստանի Արագածոտնի մարզում)։ 1974-2006 թվականներին աշխատել է Հայաստանի գյուղատնտեսության նախարարության Հողագիտության, ագրոքիմիայի և մոլիերացիայի գիտական կենտրոնում, 2006 թվականին դարձել է Հայաստանի գյուղատնտեսության նախարարության հողերի օգտագործման և հողաբարելավման վարչության հողբարելավման բաժնի պետ։

Աշխատանքները վերաբերում են Արարատյան դաշտի աղուտ-ալկալի հողերի աղաջրային ռեժիմի կարգավորման, աղազերծման և ալկալիազերծման շարժընթացների իրականացման, քիմիական հողբարելացման, իրացված հողերի գյուղատնտեսական օգտագործման արդյունավետության բարձրացման հիմնական հարցերին։ Առաջարկել է մելիորատիվ հողագիտության նոր ուղղություն, որի հիմքում են հողային շարժընթացների արագացումը, ֆիզիկական և քիմիական համալիր մեխանիզմների (հարմոնիկ տատանումներ, եռաֆազ համակարգեր, էլեկտրական դաշտ և այլն) կիրառմամբ հողերի բարելավման անհրաժեշտ ժամանակամիջոցի, լվացման չափերի և ֆինանսական միջոցների կրճատումը։

Երկեր[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Содовые солонцы-солончаки. Процессы рассоления-рассолонцевания и способы их ускорения, Е., 1994․
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատված վերցված է «Գյուղատնտեսական հանրագիտարանից», որի նյութերը թողարկված են՝ Քրիեյթիվ Քոմմոնս Նշում-Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։