Jump to content

Սամվել Պիպոյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Սամվել Պիպոյան
Ծնվել է1962 ապրիլի 23
Հայկական ԽՍՀ և Հայաստան
ՔաղաքացիությունՀայաստան
ԱզգությունՀայկական ԽՍՀ
ՄասնագիտությունԿենդանաբան,ձկնաբան
Հաստատություն(ներ)Հայաստանի կրթության և գիտության նախարարություն, Խաչատուր Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարան, Մասնագիտական կրթության եւ ուսուցման ազգային կենտրոն, Ազգային անվտանգության խորհուրդ
Գիտական աստիճանկենսաբանական գիտությունների դոկտոր (2010)
Տիրապետում է լեզուներինհայերեն, ռուսերեն, անգլերեն
Ամուսին(ներ)Լարիսա Կիրակոսյան
Երեխա(ներ)Ռիմա Պիպոյան , Լիլիթ Սամվելի Պիպոյան

Սամվել Խաչատուրի Պիպոյան (ապրիլի 23, 1962, Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ) , հայ կենդանաբան, ձկնաբան։ Կենսաբանական գիտությունների դոկտոր(2010), պրոֆեսոր(2012):

Կենսագրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Սամվել Պիպոյանը ծնվել է 1962 թվականին Երևանում։ 1987 թվականին ավարտել է Երևանի պետական համալսարանը, 1987-1990 թվականներին սովորել է նույն համալսարանի ասպիրանտուրայում։ 1993թ-ից կենսաբանական գիտությունների թեկնածու, ատենախոսության թեման՝ «Արծաթափայլ լճածածանի Carassius auratus gihelio Bloch մորֆոկենսաբանական և էկոլոգիական առանձնահատկությունները Հայաստանի Հանրապետության ջրամբարներում», Գ.00.08 «Կենդանաբանություն» մասնագիտությամբ: 2010 թ-ից կենսաբանական գիտությունների դոկտոր, ատենախոսության թեման՝ «Հայաստանի ձկնաշխարհը և դրա ձևավորման փուլերը», Գ.00.08 «Կենդանաբանություն» մասնագիտությամբ: 1994 թվականից աշխատել է Երևանի պետական համալսարանի կենսաբանության ամբիոնում, 2012 թվականից եղել է Խ.Աբովյանի անվան ՀՊՄՀ կենսաբանության և նրա դասավանդման մեթոդիկայի ամբիոնի պրոֆեսոր:[1] 2019 թվականից Խ.Աբովյանի անվան ՀՊՄՀ կենսաբանության, քիմիայի և նրանց դասավանդման մեթոդիկայի ամբիոնի վարիչ:

Աշխատանքային գործունեություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

1991 թվականից մինչև 2008 թվականը աշխատել է ՀՀ կրթության և գիտության նախարարության նախնական և միջին մասնագիտական կրթության վարչությունում առաջին կարգի մասնագետի պաշտոնից հասնելով բաժնի պետի պաշտոնին։ 2008 թվականին ՀՀ կրթության և գիտության նախարարության Կրթության ազգային ինստիտուտի կազմում հիմնադրել ու մինչև 2010 թվականը որպես տնօրեն ղեկավարել է Մասնագիտական կրթության և ուսուցման ազգային կենտրոնը (ՄԿՈՒԶԱԿ)։ 2010 թվականի մայիսից մինչև հոկտեմբերը որպես տնօրեն ղեկավարել է «Հայաստանում եվրոպական քոլեջ» հիմնադրամը։ 2010 թվականի նոյեմբերից մինչև 2020 թվականը աշխատել է ՀՀ անվտանգության խորհրդի աշխատակազմում որպես բաժնի պետ և փորձագիտական խմբի ղեկավար։ 1994 թվականից վերոնշյալ աշխատանքային գործունեությանը զուգահեռ աշխատել է նաև Խ․Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարանում որպես դասախոս։ 2019 թվականից որպես ամբիոնի վարիչ ղեկավարում է վերոնշյալ համալսարանի կենսաբանության, քիմիայի և նրանց դասավանդման մեթոդիկայի ամբիոնը։[2]

Փորձագիտական գործունեություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Որպես բնապահպանության ոլորտի մասնագետ հանդիսացել է՝

[խմբագրել | խմբագրել կոդը]
  • Փորձագետ, «Վաղ գործողությունների աջակցություն «Կենսաբազմազանության պահպանման գլոբալ շրջանակի» համատեքստում ծրագիր», ՀՀ ԳԱԱ Ա․Թախտաջյանի անվան բուսաբանության ինստիտուտ, 2024-2025,
  • Փորձագետ, «Քաջարանի պղնձամոլիբդենային կոմբինատի ազդեցության գնահատում շրջակա միջավայրի վրա» ծրագիր, «Բիոգեոտեխ»  ՍՊԸ, 2024-2025,
  • Փորձագետ, «Կենսաբազմազանության Ռազմավարության ելակետային տվյալների վերանայում», ՀՀ ԳԱԱ Ա.Թախտաջյանի անվան Բուսաբանության ինստիտուտ ՊՈԱԿ,   2024-2025,
  • Փորձագետ-ձկնաբան, Դիլիջան ագային պարկի ձկնաշխարհի կազմի ուսումնասիրում,  «NABU», 2023-2024,
  • Փորձագետ-ձկնաբան, «Ջրի մակարդակի բարձրացման հետևանքների /ազդեցության գնահատում  Սևանա լճում» ծրագիր, «ՍԻՎԻՏՏԱ ԷՅԷՄ» ՓԲԸ, 2024,
  • Փորձագետ-ձկնաբան, Քաջարանի պղնձամոլիբդենային կոմբինատի ազդեցությունը  Ողջի գետի ձկնաշխարհի վրա, «Բիոգեոտեխ»  ՍՊԸ, 2022-2023,
  • Փորձագետ, «Որոտան գետի ձկների բազմազանության ուսումնասիրում ըստ համայնքների, խոցելի և հազվագյուտ կենդանատեսակների որոշում, նրանց բնակավայրերի և պոպուլյացիաների պահպանության մասին առաջարկությունների ներկայացում», NABU, 2022,
  • Փորձագետ-կենդանաբան,  «Կենսաբազմազանության նկարագրություն Որոտան և Ողջի գետերի ավազանում։ Հյուսիս-Հարավ ծրագիր», «Բիոգեոտեխ»  ՍՊԸ, 2021-2022,
  • Փորձագետ-ձկնաբան, «Արարատյան հարթավայրի ձկների բազմազանության ուսումնասիրում, խոցելի և հազվագյուտ կենդանատեսակների որոշում, նրանց բնակավայրերի և պոպուլյացիաների պահպանության մասին առաջարկությունների ներկայացում», NABU, 2021,
  • Փորձագիտական խմբի ղեկավար, Հայաստանի ձկների ուղեցույց-որոշչի մշակում, Ձկնորսի հիշատակարանի կազմում, Պարտավոր ենք պահպանել պաստառի մշակում, սիրողական ձկնորսության ոլորտը կարգավորող օրենսդրական և այլ նորմատիվ ակտերի նախագծերի մշակում, ՄԱԶԾ, 2020-2021,
  • Փորձագետ-ձկնաբան, Ողջի և Գեղի գետերի ձկնաշխարհի տեսակային կազմի մոնիթորիգ, ձկնային համակեցությունների վրա էկոլոգիական տարբեր գործոնների ազդեցության որոշում ու գնահատում, «Բիոգեոտեխ» ՍՊԸ, 2019-2020,
  • Փորձագետ-ձկնաբան, Հարավային Կովկասի անուշահամ ջրերի ձկներ. Կարմիր գրքի մշակման աշխատանքային խմբի գործողություններին մասնակցություն, WWF, 2019,
  • Փորձագետ-ձկնաբան, Ձկնաբանական հետազոտություններ Որոտան գետի ավազանում, ձկների բազմազանության գնահատում, բնապահպանական միջոցառումների առաջարկությունների ներկայացում, «Բիոգեոտեխ» ՍՊԸ, 2018-2019,
  • Փորձագետ-ձկնաբան, Redevelop the Caucasus Ecoregion Plan and give recommendations on  Priority Conservation Landscapes, Bridge Conservation Landscapes, Key Biodivesity Aresas. WWF, 2018,
  • Փորձագետ-կենդանաբան, Արարատյան հարթավայրի   կենսաբազմազանության ուսումնասիրում, խոցելի և հազվագյուտ կենդանատեսակների որոշում, նրանց բնակավայրերի և պոպուլյացիաների պահպանության մասին առաջարկությունների ներկայացում, "ATMS Solutions" LLC, 2018,
  • Փորձագետ-ձկնաբան, Presenting recommendations on the preservation of existing fish species in Armenia in relevant areas, WWF, 2018,
  • Փորձագետ-ձկնաբան, Ողջի և Գեղի գետերի ձկնաշխարհի տեսակային կազմի որոշում, ձկնային համակեցությունների վրա էկոլոգիական տարբեր գործոնների ազդեցության որոշում ու գնահատում, «Բիոգեոտեխ» ՍՊԸ, 2018,
  • Փորձագետ-ձկնաբան, Գեղանուշ գետի  ձկնաշխարհի տեսակային կազմի որոշում, ձկնային համակեցությունների վրա էկոլոգիական տարբեր գործոնների ազդեցության որոշում ու գնահատում, «Բիոգեոտեխ» ՍՊԸ, 2017,
  • Փորձագետ-ձկնաբան, Ձկնային համակեցությունների վրա 35 փոքր ՀԷԿ-երի գործունեության  ազդեցության որոշում,  բնապահպանական առաջարկությունների ներկայացում ՀՀ Ազգային ժողով և ՀՀ կառավարություն, «Էկոլուր» ՀԿ, 2016-2018,
  • Փորձագետ-ձկնաբան, Որոտան գետի ձկների տեսակային կազմի որոշում և տեսակների որոշման ուղեցույցի մշակում, "ATMS Solutions" LLC, 2016-2017,
  • Փորձագետ-ձկնաբան, Ողջի գետի ձկնաշխարհի տեսակային կազմի որոշում, ձկնային համակեցությունների վրա էկոլոգիական տարբեր գործոնների ազդեցության որոշում ու գնահատում, «Բիոգեոտեխ» ՍՊԸ, 2015-2017,
  • Փորձագետ-ձկնաբան, Հրազդան և Քասաղ գետերի ձկնատեսակների կազմի որոշում, դաշտային աշխատանքների իրականացում, Հրազդան և Քասաղ գետերի  ձկնաշխարհի Եղվարդի ջրամբարի շինարարության ազդեցության գնահատում: JIKA, Ճապոնիա, 2015-2016,
  • Փորձագետ-ձկնաբան, Սևանի իշխանի վանդակային տնտեսության տնտեսական գնահատման մոդելային փաստաթղթի շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման հաշվետվության կազմում; “Environmental Impact Assessment Center” State Non-Commercial Organization, 2015,
  • Փորձագետ-ձկնաբան, «Տաթևի ազգային պարկի ստեղծում» ծրագիր, WWF-Armenia, 2015

Որպես մասնագիտական կրթության ոլորտի փորձագետ հանդիսացել է՝

[խմբագրել | խմբագրել կոդը]
  • Կենսաբանության ուսուցիչների պարտադիր և կամավոր ատեստավորման վերապատրաստումների դասընթացավար, ՀՊՄՀ, 2022-2025,
  • Միջին և նախնական ուսումնական հաստատությունների տնօրենների վերապատրաստման դասընթացների դասընթացավար, «Գործք» ՍՊԸ, 2022,
  • Փորձագիտական խմբի ղեկավար «Ներառական կրթության իրականացման հնարավորությունները Հայաստանի միջին և նախնական մասնագիտական ուսումնական հաստատություններում» ծրագրում, Վորլդ Վիժըն, 2021,
  • Փորձագիտական խմբի ղեկավար, ՄԿՈՒ պետական կրթական չափորոշիչների, մոդուլային ծրագրերի և ուսումնական ձեռնարկների մշակում, 2012, 2017, 2018, 2019, 2020,
  • Փորձագետ, «Ներառական կրթության ապահովում ՄԿՈՒ համակարգում և հատուկ դպրոցներում» ծրագրում, Սեյվ դը չիլդըրեն, 2014-2016 թթ.,
  • ՀՀ Կառավարման ակադեմիայի ինստիտուցիոնալ հավատարմագրման փորձագիտական խմբի ղեկավար, 2014,
  • Մ.Հերացու անվան բժշկական պետական համալսարանի ինստիտուցիոնալ հավատարմագրման փորձագիտական խմբի անդամ, 2013,
  • Մասնագիտական կրթության որակի ապահովման ազգային կենտրոնի կողմից կազմակերպված վերապատրաստման դասընթացների դասընթացավար, 2013 ,
  • «Հայաստանի ազգային ագրարային համալսարանի» ինստիտուցիոնալ հավատարմագրման փորձագիտական խմբի անդամ,  2012,
  • Փորձագետ, «Աջակցության ամրապնդում ՀՀ մարդկային ներուժի զարգացման քաղաքականության շահառուներին» ծրագիր, ՀՌԿԿ/ԵԿՀ, 2012,
  • Փորձագետ, «Օժանդակություն ՀՀ կրթության և գիտության  նախարարությանը» ծրագիր, «Քեմբրիջ էդուքեյշն», 2011-2013թթ.
  • Փորձագետ, «ՄԿՈՒ կառավարում» ծրագիր, UNDP, 2011,
  • Փորձագետ,«ՀՀ լրացուցիչ կրթության ռազմավարության և գործողությունների պլանի մշակում 2011-2021 թթ.», dvv-international, 2010,
  • «Մարդկանց առևտուրը կանխելուն ուղղված դպրոցական կրթություն Հայաստանում, Վրաստանում և Ադրբեջանում» ծրագրի համակարգող, Միգրացիայի միջազգային կազմակերպություն, UNDP, 2010-2011,
  • «Մասնագիտական կրթություն բարեփոխումների նպաստում» ծրագրի վերապատրաստող UNDP, 2010,
  • Փորձագետ, «ՀՀ ցկյանս կրթության հայեցակարգի» մշակման աշխատանքային խումբ, UNDP, 2009,
  • Փորձագետ, «ՄԿՈՒ ուսումնական հաստատությունների զարգացման համար  միջոցների ներգրավում» ծրագիր, UNDP, 2009,
  • Փորձագետ, «Կրթության հատուկ կարիքներ ունեցող անձանց համար մասնագիտական կրթություն» ծրագիր, «Առաքելություն դեպի արևելք» /Դանիա/, «Հույսի կամուրջ» ՀԿ, 2007-2009 ,
  • Փորձագետ, «Կրթության զարգացման պետական ծրագիր. Տեսլական 2015թ.», USAID, 2007,
  • «Միջտարածաշրջանային համագործակցություն ՄԿՈՒ ոլորտում. Դասախոսների վերապատրաստում» ծրագրի տարածաշրջանային համակարգող, GTZ,  2004-2006,
  • Փորձագետ, «ՄԿՈՒ ոլորտում էկոլոգիայի հիմնական հիմնահարցերը. Դասախոսների վերապատրաստում», UNDP, 2006,
  • Փորձագետ,«ՄԿՈՒ ուսումնական ծրագրերում կլիմայի փոփոխությունների վերաբերյալ հայեցակարգի ներդրում» ծրագիր, UNDP,  2004,
  • «Հարավային Կովկասի և Կենտրոնասիական երկրներում միջտարածաշրջանային համագործակցություն ՄԿՈՒ ոլորտում» ծրագրի տարածաշրջանային համակարգող, GTZ,  2001-2003,

Վերապատրաստումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  • 2015 Ներառական կրթություն, «Սեյվ դը չիլդրեն», USAID, Երևան, Հայաստան
  • 2014 Քաղաքացիական հատուկ ծառայողի վերապատրաստում, ԵՊՀ, Երևան, Հայաստան
  • 2014 EAP- SIPPAP ծրագիր, ուսումնական այց Սլովակիա
  • 2013, 2014 «Աշխատողի հմտությունը` գործատուի հաջողության գրավական» Ցկյանս ուսումնառությունը որպես աշխատաշուկայի զարգացման գործիք խորհրդաժողով, Երևան,  Հայաստան
  • 2013 «Անցումային ժամանակաշրջանի մարտահրավերները ՀՀ բարձրագույն կրթության որակի ապահովման համակարգում. վստահության ձևավորում, որակի ապահովման երկրորդ ֆորում», Երևան, Հայատան
  • 2010 «Մեծահասակների կրթության որակի գնահատում», Բուխարա, Ուզբեկստան
  • 2010 «Կրթություն ողջ կյանքի ընթացքում. Շարունակական կրթությունը կայուն զարգացման համար», Սանկտ-Պետերբուրգ, ՌԴ
  • Մայիս, 2009 թ. — «Մեծահասակների կրթության ֆինանսավորման խնդիրները», Բոնն, Գերմանիա
  • Փետրվար, 2009 թ. — «Եվրոպական որակավորումների շրջանակը՝ կապը գլոբալացված աշխարհի հետ», Բրյուսել, Բելգիա
  • 2007 «ՄԿՈՒ բարեփոխումներ: Ինստիտուցիոնալ ներուժ», Բուխարեստ, Ռումինիա
  • 2007 «Մասնագիտական կրթությունը և աշխատաշուկան», Ստամբուլ, Թուրքիա, 
  • Փետրվար–մարտ, 2008 թ. — «Սոցիալական գործընկերություն և համագործակցություն մասնագիտական կրթության և ուսուցման (VET) ոլորտում», ՄԹ, ETF։
  • Ապրիլ, 2006 թ. — «Ազգային որակավորումների շրջանակներ», Իտալիա, ETF։
  • Հուլիս, 2006–2008 թթ. — «Մեծահասակների կրթության ամառային ակադեմիա», Վրաստան, IIZ DVV, ANDRAS, LAEA, LAAE։
  • 2004 «Որակավորումների ազգային շրջանակներ», Գլազգո, Մեծ Բրիտանիա,
  • Հունիս, 2003 թ. — «Կյանքի ընթացքում ուսուցում», Շվեդիա, ETF։
  • Մայիս, 2001 թ. — «Աշխատաշուկայի ուսուցման ծառայություններ», Դանիա, ETF։
  • 2000 ՀՀ ԿԳՆ և ԱՍՀՆ պաշտոնատար անձանց որակավորման բարձրացում, Բոնն, Գերմանիա
  • 2000 ՀՀ ԿԳՆ և ԱՍՀՆ պաշտոնատար անձանց որակավորման բարձրացում, "Lernia Ко-International, Ստոկհոլմ, Շվեդիա
  • Հոկտեմբերի 3–18, 1998 թ. — «Տեխնիկական դպրոցների կրթական կառավարում», ԱՄՆ

Անդամություն

[խմբագրել | խմբագրել կոդը]
  • “EU TACIS VET” ծրագրի խորհրդի անդամ (2004-2006)
  • Նախնական և միջին մասնագիտական կրթության ոլորտում գյուղատնտեսության, կրթության, մշակույթի, շինարարության, սպասարկման, առևտրի, էկոնոմիկայի ճյուղերի կրթական չափորոշիչների մշակման խորհուրդների անդամ (2004-2007)
  • Մ. Նալբանդյանի անվ. պետական մանկավարժական ինստիտուտի կառավարման խորհրդի անդամ (2006-2008)
  • Նախնական և միջին մասնագիտական կրթության զարգացման միջգերատեսչական աշխատանքային խմբի քարտուղար (2007-2008)
  • Մեղրու պետական քոլեջի կառավարման խորհրդի անդամ (2008-2010)
  • Մեծահասակների կրթության Իջևանի կենտրոնի խորհրդի անդամ (2008-2010)
  • ԱՊՀ երկիր-մասնակիցների Մեծահասակների կրթության բազային կազմակերպության հասարակական խորհրդի անդամ (2008-2010)
  • «Մեծահասակների ուսումնառություն և կրթություն ողջ կյանքի ընթացքում» ՀԿ համահիմնադիր և խորհրդի անդամ (2006-2011)
  • «Ցկյանս ուսումնառության հայաստանյան լիգա» միության խորհրդի անդամ
  • «Մասնագիտական կրթության բարեփոխումներ» ՀԿ համահիմնադիր և խորհրդի անդամ[3]
  • ՀՀ շրջակա միջավայրի նախարարության հասարակական խորհրդի անդամ
  • Սևանի իշխանի վերարտադրության և պաշարների համալրման աշխատանքային խմբի անդամ
  • Երևանի կենդանաբանական այգու կառավարման խորհրդի փոխնախագահ[4]
  • Խ. Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարանի հոգաբարձուների խորհրդի անդամ[5]
  • Մասնագիտական կրթության «Գյուղատնտեսության և բնապահպանական մասնագիտությունների» ոլորտային հանձնաժողովի նախագահ (ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն)
  • «Եվրասիա» միջազգային համալսարանի կառավարման խորհրդի նախագահ[6]
  • ՀՀ ԿԳՄՍ պետական կոմիտեի գիտական աշխատանքների գնահատման խորհրդի անդամ
  • ՀՀ ԳԱԱ կենդանաբանության և հիդրոէկլոգիայի գիտական կենտրոնի գիտական խորհրդի անդամ
  • Կենդանիների անազատ պայմաններում պահելու թույլտվություն տրամադրող փորձագիտական խմբի անդամ (ՀՀ շրջակա միջավայրի նախարարություն)

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. ↑ «Սամվել Խաչատուրի Պիպոյան». aspu.am. Արխիվացված է օրիգինալից 2025-02-17-ին. Վերցված է 2025 թ․ փետրվարի 24-ին.
  2. ↑ «Սամվել Խաչատուրի Պիպոյան». old.aspu.am. Վերցված է 2026-04-07-ին.
  3. ↑ «Ստեղծվել է շրջակա միջավայրի նախարարին կից նոր հասարակական խորհուրդ». Armenpress. 2021 թ․ փետրվարի 22. Վերցված է 2025 թ․ փետրվարի 25-ին.
  4. ↑ (PDF) https://www.yerevan.am/uploads/media/default/0001/100/b2522287fdff2caf000ab68b4fb126ef77fcb720.pdf. {{cite web}}: Missing or empty |title= (օգնություն)
  5. ↑ https://escs.am/am/news/10405. {{cite web}}: Missing or empty |title= (օգնություն)
  6. ↑ «Կառավարման խորհուրդ – Eurasia International University». Վերցված է 2026-04-07-ին.