Սամվել Չիլինգարյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Սամվել Չիլինգարյան
Ծնվել է1923
ԾննդավայրՋուջևան, Հայաստան
Մահացել է2001
Քաղաքացիություն ԽՍՀՄ և  Հայաստան
ԿրթությունՀայկական պետական մանկավարժական համալսարան (1954)
Գիտական աստիճանպատմական գիտությունների թեկնածու
Մասնագիտությունմանկավարժ
Պարգևներ և
մրցանակներ

Սամվել Սերգոյի Չիլինգարյան (1923, Ջուջևան, Հայաստան - 2001), հայ մանկավարժ։ ՀԽՍՀ վաստակավոր մանկավարժ (1978): Պատմական գիտությունների թեկնածու (1972): Հայրենական մեծ պատերազմի մասնակից։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Սամվել Չիլինգարյանը ծնվել է 1923 թվականին, Նոյեմբերյանի շրջանի Ջուջևան գյուղում:Սովորել է տեղի յոթնամյա դպրոցում, ապա՝ Կողբի, Ղոշխոթանի դպրոցներում։ Տասնամյակն ավարտել է 1941 թվականին[1]։

1942 թվականին մեկնել է ռազմաճակատ, 409-րդ դիվիզիայի կազմում մարտնչել գերմանացիների դեմ։ Եղել է Հյուսիսային Կովկասում, Ուկրաինայում, Ռումինիայում, Հունաստանում, Ավստրիայում։ Պարգևատրվել է Կարմիր աստղ շքանշանով, բազմաթիվ մեդալներով։ 1947 թվականին զորացրվել է և վերադարձել հայրենի Ջուջևան[1]։

1954 թվականին ավարտել է Երևանի Մանկավարժական ինստիտուտի պատմության ֆակուլտետը։ Երկար տարիներ եղել է Նոյեմբերյանի թիվ 1 դպրոցի տնօրեն, 1978 թվականին արժանացել ՀԽՍՀ վաստակավոր ուսուցչի կոչման։ Մանկավարժական գործունեությանը զուգահեռ զբաղվել է գիտական աշխատանքով։ Նոյեմբերյանի տարածքում կատարել է բազմաթիվ հնագիտական պեղումներ, ձեռք բերել գիտական հարուստ տվյալներ։ Պաշպանել է պատմական գիտությունների թեկնածուի թեզ։ Մասնակցել է շրջանային, հանրապետական և միութենական ընթերցումների, հանդես է եկել զեկուցումներով, որոնցից շատերը տպագրվել են գիտամեթոդական ժողովածուներում, գիտական հանդեսներում, արժանացել դիպլոմների, գովասանագրերի, դրամական պարգևների[1]։

Սամվել Չիլինգարյանը մահացել է 2001 թվականին[1]։

Սամվել Չիլինգարյանի ջանքերով Նոյեմբերյանի Հովհաննես Թումանյանի անվան թիվ 1 դպրոցում բացվել է հնագիտական-պատմական և հայրենասիրական փառքի թանգարան։ Թանգարանի պատվավոր հյուրերի կազմում են եղել ՀՀ ԳԱ ակադեմիկոս Բաբկեն Առաքելյանը, ԽՍՀՄ հերոս, գեներալ-մայոր Ասքանազ Կարապետյանը, գրողներ Անահիտ Սահինյանը, Աղավնին, Մկրտիչ Կորյունը, դերասան Մհեր Մկրտչյանը, Վրաստանի ԳԱ նախագահ Ակակի Շանիձեն, Վ. Ցիոկաշվիլին, ինչպես նաև հանրապետության դպրոցների մանկավարժական կոլեկտիվների ներկայացուցիչներ, հյուրեր Ուկրաինայից, Մոսկվայից, Բուլղարիայից։ Հնագիտական թանգարանը ՀՀ մշակույթի նախարարության կողմից արժանացել է «Ժողովրդական թանգարան» կոչմանը[2]։

Ընտանիք[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Կինը՝ Ռոզա Ամիրաղյանը, եղել է Ջուջևանի դպրոցի գրադարանավարուհին, արժանացել է վաստակավոր գրադարանավարուհու կոչմանը։
  • Որդի՝ Հայկ Չիլինգարյան, ճարտարագետ։
  • Որդի՝ Տիգրան Չիլինգարյան, մաթեմատիկոս։

Պարգևներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • ՀԽՍՀ վաստակավոր մանկավարժ
  • Կարմիր աստղի շքանշան
  • «Մարտական ծառայությունների համար» մեդալ

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]