Սամվել Հարությունյան (պետական գործիչ)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Սամվել Հարությունյան (այլ կիրառումներ)
Սամվել Հարությունյան
 
Կրթություն՝ Երևանի պետական համալսարան (1977)
Գիտական աստիճան՝ ֆիզիկամաթեմատիկական գիտությունների դոկտոր
Մասնագիտություն՝ ֆիզիկոս և պետական գործիչ
Ծննդյան օր հուլիսի 19, 1955(1955-07-19)[1] (68 տարեկան)
Ծննդավայր Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ
Քաղաքացիություն  ԽՍՀՄ և  Հայկական ԽՍՀ
 
Պարգևներ
Մովսես Խորենացու մեդալ

Սամվել Գառնիկի Հարությունյան (հուլիսի 19, 1955(1955-07-19)[1], Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ), հայ ֆիզիկոս, գիտնական, ՀՀ պետական գործիչ, ՀՀ կրթության և գիտության նախարարության գիտության պետական կոմիտեի նախագահ։

Կրթություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • 1972-1977 թթ. սովորել և ավարտել է Երևանի պետական համալսարանի ֆիզիկայի ֆակուլտետը՝ «մոլեկուլային ֆիզիկա» մասնագիտությամբ, կենսաֆիզիկոսի որակավորմամբ։
  • 1977-1981 թթ. սովորել և ավարտել է ԵՊՀ մոլեկուլային ֆիզիկայի ամբիոնի ասպիրանտուրան՝ հեռակա ուսուցմամբ։ Ֆիզիկամաթեմատիկական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր[2]։

Աշխատանքային գործունեությունը[խմբագրել | խմբագրել կոդը]

  • 1977-1981 թթ. - ԵՊՀ մոլեկուլային ֆիզիկայի ամբիոնի լաբորանտ։
  • 1981-1983 թթ. - ԵՊՀ ֆիզիկայի ֆակուլտետի մոլեկուլային ֆիզիկայի ամբիոնի ավագ լաբորանտ։
  • 1983-1985 թթ. - ԵՊՀ ֆիզիկայի ֆակուլտետի մոլեկուլային ֆիզիկայի ամբիոնին կից գիտահետազոտական լաբորատորիայի կրտսեր գիտաշխատող։
  • 1985-1988 թթ. - ԵՊՀ ֆիզիկայի ֆակուլտետի մոլեկուլային ֆիզիկայի ամբիոնին կից գիտահետազոտական լաբորատորիայի ավագ գիտաշխատող։
  • 1988-1991 թթ. - աշխատել է Ֆլորենցիայի համալսարանում (Իտալիա) որպես հրավիրված պրոֆեսոր։
  • 1991-1992 թթ. - ԵՊՀ մոլեկուլային ֆիզիկայի ամբիոնին կից մակրոմոլեկուլների ֆիզիկայի գիտահետազոտական լաբորատորիայի գլխավոր գիտաշխատող։
  • 1992-1994 թթ. - ԵՊՀ մոլեկուլային ֆիզիկայի ամբիոնին կից մակրոմոլեկուլների ֆիզիկայի գիտահետազոտական լաբորատորիայի վարիչ։
  • 1994-2000 թթ. - ԵՊՀ մոլեկուլային ֆիզիկայի ամբիոնի վարիչ։
  • 2000-2006 թթ. - ԵՊՀ ֆիզիկայի ֆակուլտետի դեկան։
  • 2006-2007 թթ. - ԵՊՀ պրոռեկտոր գիտական քաղաքականության և միջազգային համագործակցության գծով։
  • 2007-2019 թթ. Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարության համակարգում գործող գիտության պետական կոմիտեի նախագահ[3]։

Ընտանիք[խմբագրել | խմբագրել կոդը]

Ամուսնացած է, ունի երեք զավակ։

Պարգևներ և կոչումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • «Պրոխորովյան մրցանակ» (2009)։
  • ԵՊՀ Ոսկե մեդալ (2009)։
  • Սերգեյ Պավլովիչ Կորոլյովի անվան մեդալ (2009)։
  • ՀՀ ՊՆ «Վազգեն Սարգսյան» մեդալ (2014)։
  • Մովսես Խորենացու մեդալ, 2017[4]
Նախորդող
պաշտոնը հիմնադրվել է
ՀՀ ԿԳՆ գիտության պետական կոմիտեի նախագահ
Սամվել Հարությունյան

2007 թ. նոյեմբերի 20-ից
Հաջորդող
ներկայումս պաշտոնավարում է

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 http://am.hayazg.info/index.php?curid=10581
  2. «Սամվել Գառնիկի Հարությունյան». ysu.am (անգլերեն). Արխիվացված է օրիգինալից 2019 թ․ հուլիսի 6-ին. Վերցված է 2019 թ․ հուլիսի 6-ին.
  3. Ս. Գ. ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆԻՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՐԹՈՒԹՅԱՆ ԵՎ ԳԻՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՀԱՄԱԿԱՐԳՈՒՄ ԳՈՐԾՈՂ ԳԻՏՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԿՈՄԻՏԵԻ ՆԱԽԱԳԱՀ ՆՇԱՆԱԿԵԼՈՒ ՄԱՍԻՆ
  4. «ՀՀ Նախագահի հրամանագրերը - Փաստաթղթեր - Հայաստանի Հանրապետության Նախագահ». նախագահ.հայ. Վերցված է 2018 թ․ հունվարի 3-ին.