Սամվել Կոստանդյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Սամվել Կոստանդյան
Անձնական տեղեկություն
Սեռ՝արական
Մասնագիտացում՝ֆուտբոլիստ
Երկիր՝Flag of the Soviet Union.svg ԽՍՀՄ, Flag of Armenia.svg Հայաստան և Flag of Kazakhstan.svg Ղազախստան
Ծննդյան ամսաթիվ՝սեպտեմբերի 15, 1966(1966-09-15) (56 տարեկան)

Սամվել Կոստանդյան (սեպտեմբերի 15, 1966(1966-09-15)), հայազգի խորհրդային ֆուտբոլիստ, կիսապաշտպան, ղազախական մարզիչ։

Կարիերա[խմբագրել | խմբագրել կոդը]

Խաղացող[խմբագրել | խմբագրել կոդը]

1984 թվականին անդամագրվել է Արարատի կազմում, նույն մրցաշրջանում խփել է երկու գնդակ։ 1985-1986 թվականների մրցաշրջանին չի մասնակցել։ 1987 թվականին 11 խաղ է անցկացրել «Կոտայքի» կազմում։ 1988 թվականի մրցաշրջանի սկզբից հանդես է եկել «Կուբինում», չնայած չհաստատվեց այդ ակումբում․ անցկացրել է 2 խաղ[1]։ Նույն թվականին վերադարձել է Երևանի Իսկրա, որտեղ անց է կացրել 17 խաղ և խփել 5 գոլ։

1989-1991 թվականներին հանդես է եկել Կիրովականի Լոռի ակումբում, որտեղ 24 խաղում խփել է 5 գոլ։ 1991 թվականի երկրորդ մրցաշրջանում հանդես է եկել Սպիտակի «Սպիտակ» ակումբում, որտեղ 33 խաղում դարձել է 17 գոլի հեղինակ։

Երևանի Բանանցում հանդես է եկել 1992-1994 թվականներին, որտեղ անցկացրել է 41 խաղ և դարձել ակումբի պատմության լավագույն ռմբարկուներից մեկը։ Բանանցի կազմում նա երկու անգամ նվաճել է Հայաստանի առաջնության 3-րդ տեղի մրցանակը 1992,1993 և 1992 թվականի Հայաստանի գավաթը։

Այնուհետև վերադաձել է Ղազախստան և 1995-1996 թվականներին հանդես եկել Կարագանդայի «Շախտյորում», որտեղ անց է կացրել 59 խաղ՝ դառնալով 13 գոլի հեղինակ։ 1995 թվականին «Շախտյորը» դարձել է առաջնության 3-րդ տեղի մրցանակակիր։ 1997-1998 թվականներին հանդես է եկել Պավլոդարի «Իրտիշում», որի կազմում 1997 թվականին դարձել է Ղազախստանի չեմպիոն, իսկ 1998 թվականին՝ 3-րդ տեղի մրցանակակիր։ 1999-2000 թվականներին նորից վերադարձել է «Շախտյոր», որտեղ 52 խաղում դարձել է 3 գոլի հեղինակ[2]։

1992 թվականի հոկտեմբերի 14-ին մեկ խաղ է անցկացրել Հայաստանի ազգային հավաքականի կազմում՝ Մոլդովայի ֆուտբոլի ազգային հավաքականի հետ խաղում[3]։

Մարզիչ[խմբագրել | խմբագրել կոդը]

Մինչև 2001 թվականի հուլիս ղեկավարել է Կարագանդայի «Շախտյոր» ակումբը[4]։ Հետագայում աշխատանքի է անցել Ալմա Աթայի «Ցեսնա» ակումբում, որը հետագայում դարձավ «Կայրաթ» ակադեմիա»[5][6]։

Որոշ ժամանակ ղեկավարել է Ղազախստանի մինչև 19 տարեկանների հավաքականը[7]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]