Սամվել Գևորգյան (բիզնես-փորձագետ)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Սամվել Գևորգյան (հունիսի 26, 1966, Երևան), բիզնեսի կառավարման խորհրդատու, բիզնես-փորձագետ, «Բի Էս Սի» Բիզնեսի Աջակցման Կենտրոնի հիմնադիր-տնօրեն, մի շարք բիզնեսների հիմնադիր՝ տարբեր ոլորտներում, 2017 թվականին հրատարակված «Քո սեփական բիզնեսը Հայաստանում» բեսթսելերի և 2021 թվականին հրատարակված «1 րոպե անց» մոտիվացիոն ու որոշումների կայացման գրքի հեղինակ[1]։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծնվել է 1966 թվականի հունիսի 26-ին, Երևանում։ 1983 թվակականին ընդունվել է Երևանի պետական համալսարանի կիրառական մաթեմատիկայի ֆակուլտետը։ 1984-1986թթ. ծառայել է ԽՍՀՄ Զինված ուժերում։ 1994 թվականից ի վեր մասնակցել է մասնավոր և համայնքայինի զարգացման ավելի քան 1000 խոշոր ծրագրի[2]։

Ունի հյուրանոցային, զբոսաշրջության, գյուղատնտեսության, տեղեկատվական տեխնոլոգիաների, սննդի արտադրության ու ծառայությունների ոլորտներում միջազգային ընկերությունների ու կազմակերպությունների նախաձեռնած բիզնես-խորհրդատվական, ուսուցողական նախագծերին անմիջական մասնակցության զգալի փորձ (ինչպես Երևանում, այնպես էլ Հայաստանի մարզերում)։ Նրա գործընկերների ցանկում ներառված են խոշոր գործակալություններ ու կազմակերպություններ, ինչպիսիք են USAID-ը, EBRD, EU, SOS Armenia, Red Cross, OXFAM, GIZ, UNDP, World Vision, CARE, ICCO the Netherlands և շատ այլ հայտնի կազմակերպություններ։

Խորհրդատվական նրա փորձը ներառում է ոչ միայն Հայաստանի տարածաշրջանը, այլև հարևան երկրները՝ Վրաստանը, ԱՊՀ այլ երկրները, Մոնղոլիան։

2003-2009-ին դասախոսել է Հայաստանի Ֆրանսիական համալսարանում (ռազմավարական կառավարում և ձեռներեցություն։

Ամուսնացած է, ունի մեկ դուստր և մեկ որդի։

Կարծիքներ[խմբագրել | խմբագրել կոդը]

«Ես Սամվել Գևորգյանին ծանոթ եմ 1995 թվականից։ Նա խելացի, հուսալի բիզնես խորհրդատու է, միշտ ակտիվորեն աշխատում է իր հաճախորդների շահերի համար»։ Դիք Մուր Գլխավոր խորհրդատու | Triodos Facet BV, Նիդերլանդներ[3]

«Հազվադեպ է պատահում, երբ արհեստավարժ խորհրդատուն և քոուչինգի մասնագետը միաժամանակ բոլոր խորհուրդներն իրականացնում է դրանց իրատեսական լինելու և գործնական տեսանկյունից շատ բարձր արդյունավետությամբ։ Այդպիսի մասնագետ և իր գործի գիտակ է BSC հիմնադիր և տնօրեն Սամվել Գևորգյանը, ով գնում է իր խորհուրդի հետևից, համոզվելու համար, թե արդյոք այն կյանք առել և նյութականացել է, միաժամանակ ստիպում է երազանքի տիրոջը գնալ նպատակի հետևից և այն բիզնեսի վերածել»։ Արսեն Բազիկյան | Հիմնադիր, Armenian Leasing Company, Հայաստան[3]

Ավելի քան 5 տարի է ծանոթ եմ Սամվել Գևորգյանի հետ՝ խորհրդակցելով մի շարք թեմաների վերաբերյալ. բիզնեսի զարգացում, վերապատրաստման ծրագրեր և առաջնորդություն։ Սամվելը և նրա թիմը խորը պատկերացում ունեն հայաստանյան շուկայի մասին և ներդրում են ունեցել բազմաթիվ հաջողված բիզնես ծրագրերի իրականացման գործում։ Հայկ Խանամիրյան | Տնօրեն, Digital Transformation Lead at Consultancy HK, Նիդերլանդներ[3]

Հիմնադրման օրվանից ունեցած նախագծերից երկուսն առանձնանում են մեր պատմության մեջ իրենց շրջադարձային դերակատարությամբ։ Ինձ համար անսպասելի էր բացահայտել, որ դրանցից երկուսում էլ անմիջական ներգրավվածություն է ունեցել Սամվելն իր թիմի հետ։ Առաջինը 1995/97 թթ., մեզ դարձրեց հանրապետական ալիք։ Երկրորդը, որ մշակվեց 2018/19 թթ., շատ մոտ ապագայում լսելի կդառնա Հայաստանի սահմաններից դուրս։ Արթուր Եզեկյան | Հիմնադիր, Շանթ հեռուստաընկերություն[3]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. «Սամվել Գեւորգյան. Բիզնեսի աճը սկսվում է հիմքից». Banks.am (ամհարերեն). Վերցված է 2021 թ․ հունիսի 2-ին.
  2. «linkedin.com/samvelgevorgyan-com».(չաշխատող հղում)
  3. 3,0 3,1 3,2 3,3 «Samvel Gevorgyan. Business Coach, Consultant, Trainer. Սամվել Գևորգյան. Բիզնես քոուչ, խորհրդատու, թրեյներ». Samvel Gevorgyan. Վերցված է 2021 թ․ հունիսի 2-ին.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

YouTube https://www.youtube.com/c/SamvelGevorgyanOfficial/

Linkedin(չաշխատող հղում)

Facebook

Instagram

Website