Սամվել Գրիգորյան (այբբենագետ)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Վիքիպեդիայում կան հոդվածներ Գրիգորյան ազգանունով այլ մարդկանց մասին։

Սամվել Թելմանի Գրիգորյան (Սամուէլ Թելմանի Գրիգորեան) (1968, Երևան), այբբենագետ, զբաղվում է գիտամշակութային գործունեությամբ։

Աշխատանքային գործունեություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Սամուէլ Գրիգորեանի ուսումնասիրությունների շրջանակն ընդգրկում է հայ միջնադարյան գրականության, միջնադարագիտության և հատկապես հայերենի այբուբենի ոլորտները[1][2]։ Ավելի քան 25 տարի նրա գիտական ուսումնասիրության հիմնական նյութը հայերեն այբուբենն է։

Տարբեր տարիների հանդես է եկել հայերենի այբուբենի վերաբերյալ զեկուցումներով և հրատարակություններով։

Աշխատություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

2014 թվականին լույս է տեսել Պետրոս Արքեպիսկոպոս Բերդումեանի «Սուրբ Յովհաննէս Առաքեալի Յայտնութեան Մեկնութիւն» գիրքը, Սամուէլ Գրիրորեանի աշխարհաբար փոխադրությամբ և ծանոթագրություններով։

2016 թվականին լույս է տեսել Սամուէլ Գրիգորեանի ԱՅԲԲԵՆԱԳԻՐ[3] աշխատությունը։ Այն առաջին փորձն է ամբողջության մեջ ի մի հավաքելու, դասակարգելու և վերլուծելու հայ գրականության այբբենային արտադրանքը։ Գրքում ամփոփված է 7-19-րդ դարերում ստեղծված, 101 հեղինակի 223 այբբենային ստեղծագործություն[4]։

2016 թվականին Սամուէլ Գրիգորեանի արևելահայերեն թարգմանությամբ և ծանոթագրություններով լույս է տեսել Սարգիս արքեպիսկոպոս Ջալալյանցի «Ճանապարհորդութիւն ի Մեծն Հայաստան» ուղեգրությունը։

Պատկերասրահ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]