Սամվել Գալուստի Մկրտչյան
Արտաքին տեսք
Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Սամվել Մկրտչյան (այլ կիրառումներ)- Վիքիպեդիայում կան հոդվածներ Մկրտչյան ազգանունով այլ մարդկանց մասին։
| Ծնվել է | նոյեմբերի 7, 1954 (71 տարեկան) |
|---|---|
| Ծննդավայր | Ամասիա, Ամասիայի շրջան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ |
| Կրթություն | Լենինականի Մ. Նալբանդյանի անվան պետական մանկավարժական ինստիտուտ (1977) և Բաքվի կուսակցական բարձրագույն դպրոց (1989) |
| Մասնագիտություն | թատրոնի դերասան և կինոդերասան |
| Աշխատավայր | Ստեփանակերտի հայկական դրամատիկական թատրոն |
Սամվել Գալուստի Մկրտչյան (նոյեմբերի 7, 1954, Ամասիա, Ամասիայի շրջան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ), հայ դերասան։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Սամվել Մկրտչյանը ծնվել է 1954 թվականի նոյեմբերի 7-ին Հայաստանի Շիրակի մարզի Ամասիա գյուղում։ 1977 թվականին ավարտել է Լենինականի Մ. Նալբանդյանի անվան պետական մանկավարժական ինստիտուտի բանասիրական ֆակուլտետը, 1989 թվականին՝ Բաքվի կուսակցական բարձրագույն դպրոցը։ 2004 թվականից՝ Ստեփանակերտի դրամատիկական թատրոնի բեմադրական մասի վարիչ, ապա՝ դերասան[1]։
Դերերը թատրոնում
[խմբագրել | խմբագրել կոդը]| Ներկայացում | Դեր |
|---|---|
| Արտոնված եղեռն | Էմանուելիտի |
| Մաշտոցն Ամարասում | վանահայր |
| Ես չեմ ուզում դառնալ միլիոնատեր | Գերասիմ |
| Զգուշացեք, նա դեռ կա | Սենեկապետ |
| Ավերակների պահակները | պահակ |
| Մենք մեր սարերն ենք | Գալուստ |
| Սերը` ճամփեզրին | ակնոցավոր մարդ |
| Տո լաճ տնավեր | Բարոն Հանս ֆոն Վանգենհայմ |
| Սերը պահարան չի ճանաչում | Սեմ Չարլզ |
Ֆիլմագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]| Տարի | Ֆիլմ | Դեր |
|---|---|---|
| Աննկատ կյանք | ||
| 2007 | Մի վախեցիր | |
| 2011 | Եթե բոլորը... |
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ «Դերասանական - Դերասանական անձնակազմ - Ստեփանակերտի Վ.Փափազյանի անվան պետական դրամատիկական թատրոն». sptatron.fo.ru (անգլերեն). Վերցված է 2018 թ․ հունվարի 3-ին.