Սամվել Բաբայան (մարզիչ)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Սամվել Բաբայան (այլ կիրառումներ)
Սամվել Բաբայան
Սամվել Բաբայան
Անձնական տվյալներ
Ամբողջական անուն Սամվել Վյաչեսլավի Բաբայան
Քաղաքացիությունը  Ուզբեկստան
Ծննդյան ամսաթիվ մայիսի 19, 1971 (52 տարեկան)
Ծննդավայր Տաշքենդ, Ուզբեկական ԽՍՀ, ԽՍՀՄ
Մարզչական կարիերա
Տարի Ակումբ
2002-2014
2014–2015
2015-ից
Ուզբեկստան Պախտակոր (փոխնախագահ)
Ուզբեկստան Պախտակոր
Ուզբեկստան Ուզբեկստան

Սամվել Վյաչեսլավի Բաբայան (մայիսի 19, 1971(1971-05-19), Տաշքենդ, Ուզբեկական ԽՍՀ, ԽՍՀՄ), ծագումով հայ ուզբեկստանցի ֆուտբոլային մարզիչ, Ուզբեկստանի ֆուտբոլի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ։

Կարիերան[խմբագրել | խմբագրել կոդը]

Խաղացել է ֆուտբոլի Ուզբեկական ԽՍՀ առաջնությունում՝ տարբեր թիմերում։

Գերազանցությամբ ավարտել է Տաշքենդի ֆիզիկական կուլտուրայի պետական ինստիտուտը՝ մարզչի մասնագիտությամբ։

1993-1996 թթ. եղել է Տաշքենդի մարզի «Պոլիտօտդել» ակումբի ադմինիստրատոր։

1996-2001 թթ. եղել է Նամանգանի «Նովբախոր» ակումբի գլխավոր մարզչի օգնական։ Այդ տարի թիմը նվաճեց Ուզբեկստանի չեմպիոնի կոչումը։

2001-2002 թթ. եղել է Ուզբեկստանի ֆուտբոլի ազգային հավաքականի մենեջեր։

2002-2014 թթ. - Տաշքենդի «Պախտակոր» ակումբի փոխնախագահ։

2014 թթ. դարձել է Տաշքենդի «Պախտակոր» ակումբի գլխավոր մենեջեր։ Տարվա արդյունքներով թիմը դարձել է Ուզբեկստանի չեմպիոն, իսկ Բաբայանը ճանաչվել է 2014 թ. Ուզբեկստանի լավագույն մարզիչ։

2015 թ. հունիսի 23-ին նշանակվել է Ուզբեկստանի ֆուտբոլի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ։