Սամվել Ավետիսյան (բժիշկ)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Սամվել Ավետիսյան
Ծնվել է1965 օգոստոսի 21
ԾննդավայրՀայաստան Հայաստան, Երևան
Ազգությունհայ
ԿրթությունԵրևանի Մխիթար Հերացու անվան Պետական Բժշկական Համալսարան
Մասնագիտությունբժիշկ, կենսաբանական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր
Կոչումպրոֆեսոր
Գիտական աստիճանբժշկական գիտությունների դոկտոր
ԱշխատավայրԵրևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարան
ՊաշտոնMinister of Healthcare (Artsakh)?
Պարգևներ
Մովսես Խորենացու մեդալ «Անդրանիկ Օզանյան» մեդալ և «Դրաստամատ Կանայան» մեդալ

Սամվել Արծրունու Ավետիսյան (օգոստոսի 21, 1965, Հայաստան, Երևան), հայ բժիշկ, կենսաբանական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր[1], Արցախի Հանրապետության առողջապահության նախարար[2]։ Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանի ախտաֆիզիոլոգիայի ամբիոնի նախկին վարիչ։ 2015 թվականին ՀՀ նախագահի հրամանագրով՝ պարգևատրվել է «Մովսես Խորենացի»[3][4] մեդալով։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Սամվել Ավետիսյանը ծնվել է 1965 թվականի օգոստոսի 21-ին Երևանում։

Կրթություն[խմբագրել | խմբագրել կոդը]

1972-1982 թթ.- ք. Երևան, թիվ 152 միջնակարգ դպրոց,

1983-1989 թթ.- ք. Երևան, պետական բժշկական ինստիտուտ` բուժական ֆակուլտետ,

1989-1990 թթ.- ք. Երևան, քաղաքային շտապ օգնության հիվանդանոց` սուբօրդինատոր։

Աշխատանքային գործունեություն[խմբագրել | խմբագրել կոդը]

1991 թ.- ք. Երևան, ԵՊԲՀ, ախտաբանական ֆիզիոլոգիայի ամբիոն` ավագ լաբորանտ,

1991-2000 թթ.- ԵՊԲՀ, ախտաբանական ֆիզիոլոգիայի ամբիոն` ասիստենտ,

2000-2005 թթ.- ԵՊԲՀ, ախտաբանական ֆիզիոլոգիայի ամբիոն` դոցենտ,

2000-2002 թթ.- ԵՊԲՀ` ուսումնական և արտադրական պրակտիկայի ղեկավարի օգնական,

2002-2006 թթ.- ԵՊԲՀ արտասահմանցի ուսանողների դեկան,

2005-2011 թթ.- ԵՊԲՀ, ախտաֆիզիոլոգիայի ամբիոն` վարիչ,

2007-2008 թթ.- ԵՊԲՀ, ընդհանուր բժշկության ֆակուլտետ` դեկանի տեղակալ,

2010-2011 թթ.- ԵՊԲՀ, ընդհանուր բժշկության ֆակուլտետ` դեկան,

2011-2016 թթ․- ԵՊԲՀ ուսումնական աշխատանքների գծով պրոռեկտոր,

2016 թվականից մինչ օրս ԵՊԲՀ ախտաֆիզիոլոգիայի ամբիոնի վարիչն է։

Գիտական գործունեություն[խմբագրել | խմբագրել կոդը]

1999 թ.- ԵՊԲՀ, պաշտպանել է թեկնածուական թեզ՝ ստանալով բժշկական գիտությունների թեկնածուի գիտական աստիճան

2007 թ.- ԵՊԲՀ, պաշտպանել է դոկտորական թեզ՝ ստանալով բժշկական գիտությունների դոկտորի աստիճան

2007-2011 թթ.- ԵՊԲՀ` գիտա-կոորդինացիոն խորհրդի անդամ

2008-2010 թթ.- ԵՊԲՀ` ԳՀԿ թեմատիկ ղեկավար

1999-2010 թթ.- ՀՀ Ախտաֆիզիոլոգների և ախտաբանների ասոցիացիայի գործադիր տնօրեն

2007 թ.-ից առ այսօր - Տեսական բժշկություն 026 մասնագիտական խորհրդի անդամ

Ավելի քան 80 գիտական հոդվածի և 1 նորարարական առաջարկի հեղինակ է

Պարգևներ[խմբագրել | խմբագրել կոդը]

1986 թ.-ին պարգևատրվել է ՍՍՀՄ կոմերիտմիության առաջին քարտուղարի շքանշանով

2000 թ.-ին` ԵՊԲՀ ռեկտորի շնորհակալագրով

2005 թ.-ին` ԵՊԲՀ ոսկե մեդալով

2010 թ.-ին` ԵՊԲՀ ոսկե մեդալով

2010 թ.-ին` ՀՀ ԿԳ նախարարի ոսկե մեդալով

2011 թ. ԵՊԲՀ ռազմաբժշկական ֆակուլտետի ոսկե մեդալով

2012 թ. «Դրաստամատ Կանայան» գերատեսչական մեդալով

2015 թ.-ին՝ Մովսես Խորենացու մեդալ[5]

Ունի բժշկական ծառայության զինվորական սպայի կոչում

Անձնական կյանք[խմբագրել | խմբագրել կոդը]

Ամուսնացած է, ունի չորս որդի[6]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. «Սամվել Արծրունու Ավետիսյան». www.doctors.am. Վերցված է 2020 թ․ դեկտեմբերի 4-ին.
  2. «Սամվել Ավետիսյանը նշանակվել է Արցախի առողջապահության նախարար». CIVILNET. 2022 թ․ դեկտեմբերի 21. Վերցված է 2022 թ․ դեկտեմբերի 21-ին.
  3. «Մովսես Խորենացու մեդալակիրների ցանկ». 2020 թ․ օգոստոսի 13. {{cite journal}}: Cite journal requires |journal= (օգնություն)
  4. «Հանրապետության նախագահի հրամանագրերը - Փաստաթղթեր - Հայաստանի Հանրապետության Նախագահ». www.president.am. Վերցված է 2020 թ․ դեկտեմբերի 4-ին.
  5. «Մովսես Խորենացու մեդալ». 2019 թ․ դեկտեմբերի 31. {{cite journal}}: Cite journal requires |journal= (օգնություն)
  6. www.ysmu.am https://www.ysmu.am/hy/main/update_your_browser/. Վերցված է 2020 թ․ դեկտեմբերի 4-ին. {{cite web}}: Missing or empty |title= (օգնություն)