Սամվել Աղաբաբյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Սամվել Իշխանի Աղաբաբյան
ԱՂԱԲԱԲՅԱՆ ՍԱՄՎԵԼ ԻՇԽԱՆԻ.jpg
28 սեպտեմբերի, 1955 - 25 ապրիլի, 1994
ԾննդավայրՀայկական Խորհրդային Սոցիալիստական Հանրապետություն Խանաբադ, Ասկերանի շրջան
Մահվան վայրԼՂՀ Սումա, Աղդամի շրջան
Մարտեր/
պատերազմներ
Արցախյան ազատամարտ

Սամվել Աղաբաբյան (28 սեպտեմբերի, 1955, Խանաբադ, Ասկերանի շրջան - 25 ապրիլի, 1994, Սումա, Աղդամի շրջան), հայ ազատամարտիկ, Արցախյան ազատամարտի մասնակից։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Սամվել Աղաբաբյանը ծնվել է 1955 թ. սեպտեմբերի 28-ին Ասկերանի շրջանի Խանաբադ գյուղում։ Ավարտել է տեղի ութամյա դպրոցը և Ստեփանակերտի թիվ 21 պրոֆտեխուսումնարանը, ստացել ծեփագործի մասնագիտություն և միաժամանակ միջնակարգ կրթություն։ Զինվորական պարտադիր ծառայությունն անցել է Լեհաստանում։ Զորացրվելուց հետո ավարտել է ավտոդպրոցն ու աշխատել որպես վարորդ՝ Ստեփանակերտում, այնուհետև՝ Ասկերանի շրջանի մշակույթի տանը, իսկ վերջին տարիներին՝ Ստեփանակերտի գինու գործարանում։

Արցախյան գոյապայքարին մասնակցել է 1991 թ.։ Մասնակցել է բազմաթիվ մարտերի։ Զոհվել է 1994 թ. ապրիլի 25-ին Աղդամի շրջանի Սումա գյուղի ազատագրման ժամանակ։ Ամուսնացած էր, ունի երեք երեխա։ Հանգչում է Խանաբադի գերեզմանատանը[1]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]