Սամվել Ալեքսանյան (ազատամարտիկ)
Jump to navigation
Jump to search
Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Սամվել Ալեքսանյան (այլ կիրառումներ)
Սամվել Ալեքսանյան | |
---|---|
![]() | |
հունվարի 16, 1976 - օգոստոսի 31, 1993 (17 տարեկան) | |
Ծննդավայր | Խանձաձոր, Մարտունու շրջան, Ադրբեջան |
Մահվան վայր | Մովսեսգյուղ, Ղազախի շրջան, Ադրբեջան |
Գերեզման | Խանձաձոր |
Մարտեր/ պատերազմներ | Արցախյան ազատամարտ |
Պարգևներ | Արցախի «Արիության համար» մեդալ |
Սամվել Յուրայի Ալեքսանյան (հունվարի 16, 1976, Խանձաձոր, Մարտունու շրջան, Ադրբեջան - օգոստոսի 31, 1993, Մովսեսգյուղ, Ղազախի շրջան, Ադրբեջան), հայ ազատամարտիկ, Արցախյան ազատամարտի մասնակից։
Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Սամվել Ալեքսանյանը ծնվել է 1974 թ. հունվարի 16-ին Հադրութի շրջանի Խանձաձոր գյուղում։ Ավարտել է գյուղի ութամյա դպրոցը։ Միջնակարգ կրթություն է ստացել Հադրութի դպրոցում։ Այնուհետև ուսումը շարունակել է Ստեփանակերտի մանկավարժական ինստիտուտի ֆիզմաթ ֆակուլտետում։ Երբ սկսվել է Արցախյան պատերազմը, անդամագրվել է ազատագրական պայքարին։ 1991 թ. ծառայել է ԼՂՀ Ինքնապաշտպանության ուժերի Սարինշենի գումարտակում։ Զոհվել է 1993 թ. օգոստոսի 31-ին Խանլըղ գյուղում։ Հետմահու պարգևատրվել է ԼՂՀ «Արիության համար» մեդալով։ Ամուսնացած չէր։ Հանգչում է Խանձաձորի գերեզմանատանը[1]։