Սամսոն Ապրեսով

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Սամսոն Ապրեսով
Ծնվել էհուլիսի 22, 1874(1874-07-22)[1]
Շուշի, Ելիզավետպոլի նահանգ, Կովկասի փոխարքայություն, Ռուսական կայսրություն
Մահացել էփետրվարի 5, 1969(1969-02-05)[1] (94 տարեկան)
Բաքու, Ադրբեջանական ԽՍՀ, ԽՍՀՄ
Քաղաքացիություն Ռուսական կայսրություն,  Ռուսական հանրապետություն և  ԽՍՀՄ
Մասնագիտություներկրաբան
Ալմա մատերՇուշիի ռեալական ուսումնարան և Սանկտ Պետերբուրգի պետական լեռնահանքային ինստիտուտ
Գիտական աստիճանդոկտոր և պրոֆեսոր

Սամսոն Մեսրոպի Ապրեսով (հուլիսի 22, 1874(1874-07-22)[1], Շուշի, Ելիզավետպոլի նահանգ, Կովկասի փոխարքայություն, Ռուսական կայսրություն - փետրվարի 5, 1969(1969-02-05)[1], Բաքու, Ադրբեջանական ԽՍՀ, ԽՍՀՄ), երկրաբան։ Երկրաբանահանքաբանական գիտությունների դոկտոր (1944), պրոֆեսոր (1945)։ Ադրբեջանական ԽՍՀ գիտութան վաստակավոր գործիչ (1946)։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Սամսոն Ապրեսովը ծնվել է 1874 թվականին Շուշիում։ 1891 թվականին ավարտել է Շուշիի ռեալական դպրոցը, 1899 թվականին՝ Սանկտ Պետերբուրգի պետական լեռնային ինստիտուտը։ 1900-1917 թվականներին եղել է Բաքվի Նոբել եղբայրների նավթարդյունաբերական ընկերության գլխավոր երկրաբան, 1917-1960 թվականներին՝ Ադրբեջանի Նավթի և քիմիայի ինստիտուտի ընդհանուր երկրաբանության ամբիոնի վարիչ։ Աշխատանքները վերաբերում են Ադրբեջանի և Թուրքմենիայի նավթային երկրաբանության, տեկտոնիկայի, շերտագրության և երկրաբանական զարգացման պատմության հարցերին[2][3]։

Երկեր[խմբագրել | խմբագրել կոդը]

  • О благонадежности нефтяных разведочных площадей Апшеронского полуострова, сдаваемых под разведку в апреле 1916 г. // Нефтяное дело. № 7.
  • Зависимость залегания нефти от тектоники // Нефт. Дело №№ 22, 23, 1, 2. 1917-1918
  • О возможных новых методах работ в крутопадающих нефтяных пластах // Нефт. Хоз. 1918
  • По вопросу о бурении на Кирмашинскую свиту в районе Балаханов // Нар.Хоз. Баку, 1920. № 9
  • Перспективы Горной промышленности в Закаспии. № 1920 отд.под.-1,0
  • Из прошлого бакинской нефтяной промышленности, Баку, 1969.
  • Очерки по истории развития геологии в Азербайджане, Баку, 1982.

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 http://am.hayazg.info/index.php?curid=12399
  2. Ով ով է. Հայեր. Կենսագրական հանրագիտարան, հատոր առաջին, Երևան, 2005.
  3. «Апресов Самсон Месропович — Энциклопедия фонда «Хайазг»». ru.hayazg.info. Վերցված է 2016 թ․ նոյեմբերի 20-ին.