Սամո Խալուպկա
Սամո Խալուպկա սլովակ.՝ Samo Chalupka | |
---|---|
![]() | |
Ծնվել է | փետրվարի 27, 1812[1][2] |
Ծննդավայր | Հորնա Լեհոտա, Brezno District, Սլովակիա |
Վախճանվել է | մայիսի 19, 1883[2] (71 տարեկան) |
Վախճանի վայր | Հորնա Լեհոտա, Brezno District, Սլովակիա |
Մասնագիտություն | բանաստեղծ և գրող |
Քաղաքացիություն | Լեհաստան և ![]() |
Ուշագրավ աշխատանքներ | Mor ho!? |
![]() | |
![]() |
Սամո Խալուպկա (սլովակ.՝ Samo Chalupka, 27 փետրվարի, 1812, Հորնա Լեհոտա, Ավստրիական կայսրություն (այժմ՝ Բանսկա Բիստրիցայի շրջան, Սլովակիա) - 19 մայիսի, 1883, Գորնա Լեգոտա), սլովակ բանաստեղծ-ռոմանտիկ[3], այսպես կոչված, «շտուրականների» սերնդի ներկայացուցիչ։ Յան Բոտտոյի, Յանկո Կրալի ու Անդրեյ Սլադկովիչի հետ միասին Սամո Խալուպկան եղել է ռոմանտիզմի ամենավառ ներկայացուցիչներից մեկը Սլովակիայում։ Եղել է բողոքական քարոզիչ և լուսավորիչ։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Սամո Խալուպկան ծնվել է 1812 թվականի փետրվարի 27-ին Հորնա Լեհոտայում՝ ծխական քահանայի ընտանիքում։ Գիմնազիան ավարտելուց հետո՝ 1827 թվականին, ընդունվել է լիցեյ Բրատիսլավայում, որտեղ սովորել է աստվածաբանություն ու փիլիսոփայություն։ Պատանեկան տարիքից մասնակցել է Սլովակիայի ազգային շարժմանը։ 1829 թվականին միացել է Լյուդովիտ Շտուրի հետևորդներին։
1830 թվականի լեհական ապստամբությունն սկսելուց հետո Սամո Խալուպկան՝ որպես կամավոր, մեկնել է Լեհաստան, մասնակցել ռազմական գործողություններին։ Հաջորդ տարի նա վիրավորվել է Գալիցիայում։ Ապաքինվելուց հետո աշխատել է որպես ուսուցիչ, իսկ 1833 թվականին շարունակել է ուսումը Վիեննայի ավետարանական աստվածաբանական ֆակուլտետում։
1834 թվականից մինչև իր մահը Սամո Խալուպկան եղել է քահանա։ Լուսավորական գործունեություն է վարել գյուղացիների շրջանում։
1861 թվականին եղել է Սլովակ ժողովրդի հուշագրի կազմողներից մեկը։ Այդ հուշագիրը դարձել է Սլովակիայի ազգային կուսակցության ծրագրային փաստաթուղթը։ 1863 թվականին Սամո Խալուպկան եղել է Մատիցա սլովենսկա (սլովակ.՝ Matica slovenská) ազգային մշակութային-լուսավորական միության համահիմնադիրներից մեկը։
Ստեղծագործություն
[խմբագրել | խմբագրել կոդը]
Սամո Խալուպկան իր գրական գործունեությունն սկսել է 1830-ական թվականներին՝ գրելով լիրիկական ու հայրենասիրական բանաստեղծություններ (առավելապես չեխերենով)։ Նրա առաջին բանաստեղծությունները 1836 թվականին տպագրվել են «Plody» ալմանախում։
1840-ական թվականների կեսերից գրել է սլովակերեն, դարձել է Լյուդովիտ Շտուրի դպրոցի անդամ։
Բանահյուսական քնարական երգերում ու արձակ ստեղծագործություններում երգել է հայրենիքը, ազատություն մարտիկներին («Կազակ», «Կրալյոգոլսկա», «Սպանի՛ր նրան» և այլն)։ Առավել նշանակալի քնարական ստեղծագործություններն ու պատմական արձակը ներառված են 1868 թվականին տպագրված «Spevy» ժողովածուում[3]։
Սամո Խալուպկայի ստեղծագործության մեջ մեծ տեղ է գրավում պատարագային պոեզիան («Կրոնական երգեր» ժողովածու, 1842)։
Սամո Խալուպկայի բանաստեղծությունները, որ ստեղծվել են ժողովրդական երգերի, բալլադների ու պատմական էպոսի հիման վրա, մեծ ազդեցություն են թողել սլովակյան պոեզիայի վրա։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ Proleksis enciklopedija, Opća i nacionalna enciklopedija (хорв.) — 2009.
- ↑ 2,0 2,1 Կերպարվեստի արխիվ — 2003.
- ↑ 3,0 3,1 Samo Chalupka
Գրականություն
[խմբագրել | խմբագրել կոդը]- BRTÁŇ, Rudo: Poézia básnika Sama Chalupku. In: Samo Chalupka Dielo. Bratislava : Tatran, 1979, s. 9 — 19.
- ČEPAN, Oskár: Romantizmus Sama Chalupku. In: BORGUĽOVÁ, Jana (ed.)։ Samo Chalupka 1812 — 1883 (Zborník materiálov z vedeckej konferencie). Bratislava : ERPO, 1983, s. 54 — 82.
- KOVÁČIK, Ľubomír: Samo Chalupka. In: Obraznosť v poézii slovenského romantizmu. Banská Bystrica : UMB, 1997, s. 10 — 13.
![]() | Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Սամո Խալուպկա» հոդվածին։ |
|