Սամուել վան Հոգստրասեն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Սամուել վան Հոգստրասեն
հոլ.՝ Samuel van Hoogstraten
Samuel van Hoogstraeten-Self Portrait.jpg
Ծնվել էօգոստոսի 2, 1627(1627-08-02)[1][2][3][4][5][6][7]
ԾննդավայրԴորդրեխտ, Հարավային Հոլանդիա, Նիդերլանդներ, Նիդերլանդներ
Վախճանվել էհոկտեմբերի 19, 1678(1678-10-19)[1][2][3][4][5][6][7] (51 տարեկանում)
Մահվան վայրԴորդրեխտ, Հարավային Հոլանդիա, Նիդերլանդներ, Նիդերլանդներ
ՔաղաքացիությունFlag of the Netherlands.svg Նիդերլանդներ[8]
Մասնագիտություննկարիչ, գրող և բանաստեղծ
Ոճբարոկկո
Ժանրդիմապատկեր
Ուշագրավ աշխատանքներView of an Interior?
ՈւսուցիչՌեմբրանդտ վան Ռեյն
Անդամակցություն«Չվող թռչուններ» միություն
ՀայրDirk van Hoogstraten?
Samuel van Hoogstraten Վիքիպահեստում

Հոգստրասեն Սամուել Դիրկս վան (հոլ.՝ Samuel Dirksz van Hoogstraten, օգոստոսի 2, 1627(1627-08-02)[1][2][3][4][5][6][7], Դորդրեխտ, Հարավային Հոլանդիա, Նիդերլանդներ, Նիդերլանդներ - հոկտեմբերի 19, 1678(1678-10-19)[1][2][3][4][5][6][7], Դորդրեխտ, Հարավային Հոլանդիա, Նիդերլանդներ, Նիդերլանդներ), հոլանդացի նկարիչ, գծանկարիչ, գրականագետ, արվեստի տեսաբան։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Մասոլի թագավորի հիշատակումը Արտեմիսի կողմից

Հոգստերնը ընտանիքում յոթ երեխաներից մեծն էր։ Նկարչության առաջին դասերը հորից է ստացել։ Երբ 1640 թվականին մահացավ Դիրկ վան Հոգստրատենը, Սամուելը Դորդրեխտից տեղափոխվում է Ամստերդամ, որտեղ 1642 թվականին դառնում է Ռեմբրանտի աշակերտը։ Իր ուսուցչի ղեկավարությամբ Սամուելը նկարում է աստվածաշնչյան և ժանրային տեսարաններ, դիմանկարներ և նատյուրմորտներ՝ ռեմբրանտյան ոճով։ Հոգստրատենի աշխատանքների ոճը մոտ է Պիտերա դե Խոխայի և Գաբրիելա Մետսյուի ոճին, իսկ ավելի ուշ՝ Յան վան Բանի վրձնին։ Ռեմբրանտից բացի Սամուելը սովորել է Խիերոնիմուս Վիրիկասի մոտ։

Ռեմբրանտի արհեստանոցում Սամուելի հետ միաժամանակ սովորում էր Կարել Ֆաբրիցիուսը, ում հետ շփվելով տարվեց հեռանկարներով և տեսողական խաբկանքով։ Հենց այս ժանրում էլ նա ճանաչվեց հետագայում։ Հայտնի դարձավ նրա «հեռանկարային արկղիկը », որի ներսը կարելի էր թափանցել հոգու աչքերով՝ տեսնելու տիպիկ հոլանդական տան նուրբ ինտերյերի պատկերումը (մոտավորապես 1655-1660-ական թվականներին)։ Նրա գեղանկարները հաճախ էին ստեղծվում ազդեցությունների, գալիք առաջընթացների մոտիվներով՝ օրինակ «Տեսարան միջանցքից» նկարը։

Ստեղծագործական ուղի և պարգևներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Տեսարան միջանցքից, 1662

Շուտով նկարիչը վարպետացավ և ծավալեց ինքնուրույն ստեղծագործական գործունեություն արդեն որպես դիմանկարիչ։ 1648 թվականին Սամուելը կարճ ժամանակով վերադառնում է Դորդրեխտ և 1651 թվականին ուղևորվում է ճանապարհորդության դեպի Եվրոպա։ 1651-1653 թվականներին լինելով Վիեննայում (որտեղ նա որոշ ժամանակ թագավորական պալատում է անցկացնում և նկարում Բուրգպլացից դեպի Շվայցերգոֆ բացվող տեսարանը ), և Հռոմում, նկարիչը ծանոթանում է Վերածննդի մշակույթին , և թե ինչպես են այնտեղ օգտագործվում տարածական պատրանքները։ Հռոմում Հոգստրատենը «Բատավեր» կեղծանունով ֆլամանդական և հոլանդական նկարիչների «Շիլդերսբենտ» խմբակն է ընդունվում։ Սամուելը քսանչորս տարեկան հասակում Հռոմեական Սրբազան կայսրության կայսր Ֆերդինանդ 3-րդ-ի կողմից պարգևատրվում է կայսերական մեդալիոնով և ոսկե շղթայով ։ 1656 թվականին վերադառնալով հայրենիք ամուսնանում է և նշանակվում դրամահատարանի տնօրեն։ 1662-1666 թվականներին կատարեց Լոնդոն ճանապարհորդություն։ Մի քանի տարի էլ ապրելով Հագգայում, նա վերջնականապես հաստատվեց Դորդրեխտում։

Հոգստրատենը կենդանության օրոք արժանացել է գեղանկարչի, գծանկարչի, ինքնանկարչի (օրինակ կարող է ծառայել ինքնանկարը, որը կատարվել է Սամուելի կողմից հիսուն տարեկան հասակում), գրողի, բանաստեղծի և գիտնականի կոչման։

Ժառանգություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Հայրենի քաղաքում նա ամենապատվավոր քաղաքացին էր։ Նկարչի օգտագործած ժանրերը բավականին լայն են՝ դիմանկարներ, բնանկարներ, ժանրային և պատմական տեսարաններ, անիմալիստական ստեղծագործություններ, նատյուրմորտներ։ Ստեղծագործական տարբեր ժամանակներում նա տարբեր ոճերով էր նկարում։ 1645 թվականին թվագրված դիմանկարը Ռեմբրանտի նկարին է հիշեցնում, և Հոգստրատենի ստեղծագործական այս գաղտնիքը շարունակվեց մոտավորապես մինչև 1645 թվականը, երբ հայտնվեց նրա հանրահայտ «Հրեան, ով նայում էր պատուհանից» կտավը՝ նկարված այնքան մանրակրկիտ, որ պատկերը թվում էր առարկայական։ «Վիեննայի Գոֆբուրգի բակի ներքին տեսարանը» նկարը նկարչի ճարտարապետական վարպետության վկայությունն է (թեև նկարիչը տեխնիկական նորարարություններով տարված,ինչպիսիք էին տեսախցիկը և հեռուստասկավառակը, որ օգտագործում էր իր աշխատանքներում), իսկ «Տիկինը, ով բակում զբոսանքի ժամանակ նամակ էր կարդում և «Հիվանդ բժիշկը», դե Խոխի ոգու օրինակներն են։

Նրա ավելի ուշ շրջանի ստեղծագործություններից մեկը՝ թվագրված 1670 թվականին, բնանկարիչ Մատեյսա վան դեն Բրոուկի դիմանկարն է։ Նկարչի թողած քիչ նկարները բացատրվում են նրա բազմակողմանի և տարբեր ուղղվածություններով հակված լինելու հետաքրքրությամբ։ 18-րդ դարի փաստաթղթերից մեկում նկարիչը հայտնի է որպես մթնախցիկի հիմնադիրը։ Հոգստրատենը երկար ժամանակ էր հատկացնում գրականությանը։ Այդ շարքի նրա գլխավոր ստեղծագործությունը, որը հրատարակվել է Ռոտերդամում «Բնանկարչության ներածություն» տրակտատն է (1678 թվական ), որը իր լայն տարածվածությամբ 17-րդ դարի արվեստի տեսաբանների շարքում նա առաջին շարքում է։ Այս աշխատանքներում շատ մեծ տեղ է հատկացվում Ռեմբրանդին, ում պարտական ենք, և նա է, որ մեզ է հասցրել իր ուսուցչի որոշ էսթետիկ հայացքներ և մտքեր։ Հոգստրատենը գրել է նաև սոնետներ և ողբերգություններ։ Հոգստրատենի աշակերտներից հայտնի են դարձել Արտ դե Գելդերը և Արնոլդ Հոուբրակեն[9]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]