Jump to content

Սամուել Քոլրիջ-Թեյլոր

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Սամուել Քոլրիջ-Թեյլոր
Ծնվել էօգոստոսի 15, 1875(1875-08-15)[1][2][3][…]
Լոնդոն, Մեծ Բրիտանիայի և Իռլանդիայի միացյալ թագավորություն[4]
Երկիր Մեծ Բրիտանիայի և Իռլանդիայի միացյալ թագավորություն
Մահացել էսեպտեմբերի 1, 1912(1912-09-01)[1][2][3][…] (37 տարեկան)
Լոնդոն, Մեծ Բրիտանիայի և Իռլանդիայի միացյալ թագավորություն
ԳերեզմանBandon Hill Cemetery
Մասնագիտությունկոմպոզիտոր, դաշնակահար և դիրիժոր
Գործիքներդաշնամուր
ԱշխատավայրCrystal Palace School?
ԿրթությունԵրաժշտության թագավորական քոլեջ
ԱմուսինJessie Sarah Fleetwood Walmisley?[5]
 Samuel Coleridge-Taylor Վիքիպահեստում

Սամուել Քոլրիջ-Թեյլոր (անգլ.՝ Samuel Coleridge-Taylor, օգոստոսի 15, 1875(1875-08-15)[1][2][3][…], Լոնդոն, Մեծ Բրիտանիայի և Իռլանդիայի միացյալ թագավորություն[4] - սեպտեմբերի 1, 1912(1912-09-01)[1][2][3][…], Լոնդոն, Մեծ Բրիտանիայի և Իռլանդիայի միացյալ թագավորություն), կրեոլական ծագմամբ բրիտանացի կոմպոզիտոր, դաշնակահար և դիրիժոր: Անունը ստացել է բանաստեղծ Սամուել Թեյլոր Քոլրիջի պատվին[6]:

Կենսագրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծնվել է Լոնդոնի Հոլբորն փողոցում բժիշկ Դենիել Փիթեր Թեյլորի ընտանիքում, որը ծագումով Բրիտանական Արևմտյան Աֆրիկայից էր (ներկայիս Սիերա Լեոնե), և Էլիս Մարտինի (1856–1953) ընտանիքում[7]: Մանկությունն անցկացրել է Լոնդոնի Քրոյդոն թաղամասում։ Հայրը լքել է իր կնոջը մինչև Սամուել Թեյլորի ծնվելը և հեռացել Անգլիայից։ Սամուելը վաղ հասակից ցուցաբերել է իր երաժշտական տաղանդը՝ երաժշտական դպրոցում սովորելով նվագել ջութակ և դաշնամուր։ Նա առաջին անգամ հանդես է եկել հանրության առջև որպես ջութակահար ութ տարեկանում։ 1890 թվականին ընդունվել է Թագավորական երաժշտական քոլեջ, իսկ 1891 թվականին լույս է տեսել նրա «Քո մեջ, Տե՛ր» օրհներգը։ 1892 թվականին իռլանդացի կոմպոզիտոր Չարլզ Վիլյերս Ստենֆորդը նրան սկսել է սովորեցնել տարբեր ստեղծագործություններ, իսկ 1893 թվականին Սամուել Թեյլորը ստացել է կրթաթոշակ։ Նույն թվականին Քրոյդոնում նա համերգ է տվել, որտեղ ներկայացրել է կվինտետ դաշնամուրի համար, սոնատի որոշ հատվածներ կլառնետի համար և մի քանի երգեր։ 1898 թվականին սկսել է դասավանդել Թագավորական երաժշտական քոլեջում։ 1899 թվականին ամուսնացել է իր ուսանողուհու՝ Ջեսի Ուելմսլիի հետ, չնայած վերջինիս ծնողները դեմ են եղել նրանց ամուսնությանը՝ Թեյլորի ծագման պատճառով։ Զույգն ունեցել է երկու երեխա՝ որդի՝ Գայավատա (1900–1980) և դուստր՝ Ավրիլ (1903–1998), որոնք նույնպես դարձել են երաժիշտներ[8]։

Քոլրիջ-Թեյլորը ժամանակի ընթացքում ստացել է միջազգային ճանաչում որպես կոմպոզիտոր և միևնույն ժամանակ ընդգծել է իր խառը ինքնությունը։ Նա համագործակցել է աֆրոամերիկացի բանաստեղծ Փոլ Լորենս Դանբարի հետ[8]։ ԱՄՆ-ում նա եղել է աֆրոամերիկյան համայնքի առաջատար դեմքերից մեկը։ 1901 թվականին Վաշինգտոնում հիմնադրվել է 200 անդամ ունեցող երգչախումբ՝ «Սամուել Քոլրիջ-Թեյլորի ընկերություն» անվամբ։ 1904, 1906 և 1910 թվականներին նա համերգային շրջագայություններով հանդես է եկել ԱՄՆ-ում[8]։ 1904 թվականին նշանակվել է Հենդելյան ընկերության դիրիժոր։ Միևնույն ժամանակ մեծ ուշադրություն էր հատկացնում դասավանդմանը։ Աշխատում էր որպես Քրոյդոնի կոնսերվատորիայի դոցենտ, երաժշտության դասախոս Թրինիթի երաժշտական քոլեջում և Գիլդհոլի երաժշտության և թատրոնի դպրոցում։

Մահացել է 37 տարեկանում թոքերի բորբոքումից[9]:

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. 1 2 3 4 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
  2. 1 2 3 4 Discogs(անգլերեն) — 2000.
  3. 1 2 3 4 Brockhaus Enzyklopädie (գերմ.) — F.A. Brockhaus, 1796.
  4. 1 2 Magnusson M. Chambers Biographical Dictionary — W & R Chambers, 1990. — ISBN 978-0-550-16041-6
  5. ↑ https://interlude.hk/samuel-coleridge-taylor-and-jessie-sarah-fleetwood-walmisley-nobody-knows-the-trouble-ive-seen/
  6. ↑ «Samuel Coleridge-Taylor (1875-1912), Britain's Foremost Black Classical Composer: The Centenary Legacy». 2012 թ․ սեպտեմբերի 1. Արխիվացված օրիգինալից 2016 թ․ հոկտեմբերի 19-ին. Վերցված է 2017 թ․ փետրվարի 14-ին.
  7. ↑ Mike Phillips, «Samuel Coleridge-Taylor (1875—1912)» Արխիվացված 2017-12-08 Wayback Machine. Black Europeans: A British Library Online Gallery feature.
  8. 1 2 3 Green, Jeffrey (2009 թ․ հունիսի 19). «Do we really know Samuel Coleridge-Taylor?» (PDF). Black & Asian Studies Association.
  9. ↑ «Celebrating the life of Sierra Leone's ingenious classical music composer – Samuel Coleridge-Taylor» (ամերիկյան անգլերեն). 2012 թ․ հունվարի 29. Վերցված է 2018 թ․ հոկտեմբերի 25-ին.
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Սամուել Քոլրիջ-Թեյլոր» հոդվածին։