Սամուել Ուոլիս
| Սամուել Ուոլիս անգլ.՝ Samuel Wallis | |
|---|---|
| Ծնվել է | ապրիլի 23, 1728[1] |
| Ծննդավայր | Կոռնուոլ, Անգլիա, Մեծ Բրիտանիայի թագավորություն |
| Մահացել է | հունվարի 21, 1795[2][1] (66 տարեկան) |
| Մահվան վայր | Լոնդոն, Մեծ Բրիտանիայի թագավորություն |
| Քաղաքացիություն | |
| Մասնագիտություն | ճանապարհորդ հետազոտող |



Սամուել Ուոլիս (անգլ.՝ Merle Louise, ապրիլի 23, 1728[1], Կոռնուոլ, Անգլիա, Մեծ Բրիտանիայի թագավորություն - հունվարի 21, 1795[2][1], Լոնդոն, Մեծ Բրիտանիայի թագավորություն), բրիտանական նավատորմի սպա և Խաղաղ օվկիանոսի հետազոտող, որն առաջին անգամ այցելել է Տահիտի։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Ուոլիսը ծնվել է Ֆենտերուն ֆերմայում, որը գտնվում է Քեմբելֆորդից մոտ, Կոռնուոլում։ Նա ծառայել է Ջոն Բայրոնի ենթակայության տակ։ 1757 թվականին նրան տվել են կապիտանի պաշտոն և ստացել է HMS Dolphin-ի հրամանատարությունը՝ Ֆիլիպ Քարտերետի հետ համատեղ էքսպեդիցիայի ղեկավարում, որի նպատակն էր ամբողջ աշխարհի շուրջ պտտվել։[3] Ինչպես հաղորդվում էր մամուլում, նրան հանձնարարվել էր բացահայտել նաև Հարավային մայրցամաքը։[4] Համատեղ էքսպեդիցիան՝ երկու նավերը, տարանջատվել են փոթորկի արդյունքում անմիջապես Մագելանյան նեղուցից հետո: 1767 թվականի հունիսին էքսպեդիցիան հասավ Տահիտի կղզին, որը Ուոլիսը կոչեց «Թագավոր Գեորգ III-ի կղզի»՝ ի պատիվ թագավորի: Ուոլիսը հիվանդացել էր և մնացել էր իր կածում, մինչդեռ լեյտենանտ Տոբիաս Ֆերնոուն առաջինը քայլեց կղզու ավազին՝ բարձրացնելով դրոշն ու պտտելով հողակտորը: Նա Տահիտին նկարագրել էր որպես մի կղզի՝ իր գերազանց կլիմայով, նշելով, որ այն «միանգամայն առողջ և հաճելի վայրերից մեկն է աշխարհում»:[5]
Նա իր անունով վերանվանեց Պոլինեզիայի Ուվեա կղզին՝ կոչելով այն Ուոլիս՝ նախքան Մարիանյան կղզիներում Թինյան կղզին հասնելը։[3]
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- 1 2 3 4 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
- 1 2 Brockhaus Enzyklopädie (գերմ.) — F.A. Brockhaus, 1796.
- 1 2 Quanchi, Historical Dictionary of the Discovery and Exploration of the Pacific Islands, p. 248
- ↑ The Public Ledger and The Gazetteer, 5 July 1766.
- ↑ John Hawkesworth, An Account of the Voyages Undertaken by the Order of His Present Majesty for Making Discoveries in the Southern Hemisphere, Chapter VIII, p. 313
Աղբյուրներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Glyndwr Williams, 'Wallis, Samuel (1728–1795)', Oxford Dictionary of National Biography, Oxford University Press, 2004; online edn, May 2005 accessed 10 Dec 2007
- Quanchi, Max (2005). Historical Dictionary of the Discovery and Exploration of the Pacific Islands. The Scarecrow Press. ISBN 0810853957.
- Hawkesworth, John; Byron, John; Wallis, Samuel; Carteret, Philip; Cook, James; Banks, Joseph (1773), An account of the voyages undertaken by the order of His present Majesty for making discoveries in the Southern Hemisphere, and successively performed by Commodore Byron, Captain Wallis, Captain Carteret, and Captain Cook, in the Dolphin, the Swallow, and the Endeavour drawn up from the journals which were kept by the several commanders, and from the papers of Joseph Banks, esq, London Printed for W. Strahan and T. Cadell, Volume I, Volumes II–III
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- South Seas Companion Biographical entry
- Biographical references. Royal Geographical Society of South Australia
| Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Սամուել Ուոլիս» հոդվածին։ |
| ||||||||||||||||