Սամուել Կլեյնշմիդտ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Սամուել Կլեյնշմիդտ
Ծնվել էփետրվարի 27, 1814(1814-02-27)[1][2][3][…]
Alluitsoq, Կույալեք, Գրենլանդիա, Դանիա
Մահացել էփետրվարի 8, 1886(1886-02-08)[1][2][3][…] (71 տարեկան)
Noorliit, Սերմերսոոք, Գրենլանդիա, Դանիա
Քաղաքացիություն Դանիա
Դավանանքլյութերականություն
Մասնագիտությունլեզվաբան և միսիոներ
Գործունեության ոլորտլեզվաբանություն[4], missionary work?[4] և Աստվածաշնչի թարգմանություն[4]
Տիրապետում է լեզուներինգերմաներեն[4]

Սամուել Պետրուս Կլեյնշմիդտ (անգլ.՝ Samuel Petrus Kleinschmidt, գրենլանդ․՝ Samualip Kutdlilerfia, փետրվարի 27, 1814(1814-02-27)[1][2][3][…], Alluitsoq, Կույալեք, Գրենլանդիա, Դանիա - փետրվարի 8, 1886(1886-02-08)[1][2][3][…], Noorliit, Սերմերսոոք, Գրենլանդիա, Դանիա), գերմանացի և դանիացի լեզվաբան, աշխարհագրության ուսուցիչ, ժամանակակից գրենլանդերենի՝ որպես գրավոր լեզվի ուղղագրության հիմնադիր, գրենլանդերենի մասին բազմաթիվ աշխատությունների հեղինակ, Աստվածաշնչի որոշ հատվածների գրենլանդերեն թարգմանությունների հեղինակ, Մորավյան եկեղեցու (Չեխիայի Մորավիա շրջանից Գերմանիայի Սաքսոնիա շրջան արտաքսված կրոնական հալածյալների կողմից ստեղծված բողոքականության կրոնական ուսմունք) միսիոներ (քարոզիչ)։ Ծնվել է 1814 թվականի փետրվարի 27-ին Գրենլանդիայի Ալլուիտսոք գյուղում, մահացել է 1886 թվականի փետրվարի 8-ին Նյու Հերնհուտ (Հին Նուուկ, New Herrnhut (Old-Nuuk)) քաղաքում՝ Գրենլանդիայում։

Երիտասարդություն և կրթություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Սամուել Կլեյնշմիդտը ծնվել է գերմանացի միսիոներների ընտանիքում։ Հայրը՝ Կոնրադ Կլեյնշմիդտը (Konrad Kleinschmidt, 1768 – 1832) ծագումով Գերմանիայի Թյուրինգիա շրջանի Օբերդորլա (Oberdorla) բնակավայրից էր, իսկ մայրը՝ Քրիստինա Պետերսենը՝ (Christina Petersen, 1780-1853) Դանիայի Տրուդսո (Trudsø) շրջանից էր (որն այժմ Ստրուերի՝ Struer, մի մասն է)։ Հաճախել է Սաքսոնիայի Կլեյնվելկա (Kleinwelka) դպրոցը։ Այնուհետև աշակերտել է Հոլանդիայի Զեյստ քաղաքի մի դեղատանը, այդ ընթացքում ստացել է ինտենսիվ լեզվաբանական կրթություն՝ սովորելով լատիներեն, հունարեն, եբրայերեն, ինչպես նաև գերմաներեն, ֆրանսերեն, անգլերեն՝ պահպանելով նաև իր մանկության լեզուները՝ դանիերեն, գերմաներեն, գրենլանդերեն։ 1837 թվականին մեկնել է Դանիա՝ Հարավային Յուտլանդիայի Քրիստիանսֆելդ քաղաք (Christiansfeld) և ստանալով աշխարհագրության ուսուցչի կրթություն՝ մի քանի տարի այնտեղ զբաղվել է ուսուցչությամբ։

Աշխատանք և լեզվաբանական գիտական գործունեություն Գրենլանդիայում[խմբագրել | խմբագրել կոդը]

Նյու Հերնհուտ / Ny Herrnhut
(Հին Նուուկ), մոտ 1770 թվական

1841 թվականին վերադարձել է Գրենլանդիա և դարձել Ալլուիտսոքի Մորավյան եկեղեցու միսիոներ։ 1846-1848 թվականներին աշխատել է որպես ուսուցիչ Ակունաք (Akúnâĸ (Akunnaaq)) գյուղում, հետո Նյու Հերնհուտում (New Herrnhut): 1859 թվականին նա խզել է կապերը Մորավյան եկեղեցու հետ և միացել է Դանիայի լյութերական եկեղեցու միսիոներներին։

1846 թվականին ավարտելով գրենլանդերենի քերականության վերաբերյալ իր աշխատությունը՝ այն ուղարկել է տպագրության Բեռլինի համալսարան, սակայն այն տպագրվել է միայն 1851 թվականին։ Գրենլանդերենի քերականությանը, ինչպես նաև Լաբրադորի բարբառներին նվիրված իր հիմնական աշխատություններով Սամուել Կլեյնշմիդտը համարվում է գրենլանդերենի համակարգված գրավոր խոսքի հիմնադիրը։ Գրենլանդերենի քերականությանը նվիրված նրա աշխատությունը բացառիկ է, քանի որ Կլեյնշմիդտը քերականության առարկան նկարագրելու համար չի օգտագործել լատիներենի քերականության ավանդական սխեման, այլ կիրառել է անմիջապես գրենլանդերենին հարմարեցված սխեմա։ Այդ աշխատությունը նաև առաջին գիրքն է, որտեղ օգտագործվել է գրենլանդերենի ուղղագրություն, այդ իսկ պատճառով այն դարձել է գրենլանդերենի գրավոր խոսքի ստանդարտ՝ տիպական կիրառության ձև (մինչև 1973 թվականին գրենլանդերենի գրավոր խոսքի վերաբերյալ նոր բարեփոխման ընդունումը)։

Գրել է նաև գրքեր կենդանաբանության, աշխարհագրության և պատմության վերաբերյալ։ Գրենլանդերեն է թարգմանել նաև հատվածներ Հին և Նոր Կտակարաններից։

Սամուել Կլեյնշմիդտը եղել է գրենլանդերենի և գրենլանդական մշակույթի պահապանը։ Եղել է նաև «Atuagagdliutit/Grønlandsposten» թերթի (հիմնադրվել է 1861 թվականին) լրագրող։

1871 թվականին Կոպենհագենում հրատարակվել է գրենլանդերենի «Կլեյնշմիդտ մեծ բառարան»-ը՝ Տենիր Վիտտուս Ստինի (Tenir Vittus Steen) հետ համահեղինակությամբ։

Մահացել է 1886 թվականին՝ 71 տարեկան հասակում, Նյու Հերնհուտում (Neu-Herrnhut)՝ կյանքի 54 տարիներն անցկացնելով Գրենլանդիայում։

Հարգանքի տուրք[խմբագրել | խմբագրել կոդը]

Սամուել Կլեյնշմիդտը թաղված է Նուուկում։ Այդ քաղաքում նրան նվիրված մի հուշատախտակ կա՝ դանիերեն և գրենլանդերեն գրություններով՝ Սամուել Կլեյնշմիդտ, 1814-1886, Գրենլանդիայի մշակույթին և հասարակությանը մատուցած ծառայությունների համար։ 1882 թվականին արժանացել է Դանեբրոգ շքանշանի (Դանիայի ասպետական շքանշան) և ստացել է Հումբոլդտի համալսարանի պատվավոր դոկտորի կոչում։

1986 թվականին Դանիայի արքայական փոստը թողարկել է 35 էրե (դրամական միավոր Գրենլանդիայում) արժողությամբ նամականիշ՝ Սամուել Կլեյնշմիդտի դիմանկարով։

Աշխատություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Գրքեր[խմբագրել | խմբագրել կոդը]

  • 1851: Grammatik der Grönländischen Sprache: mit theilweisem Einschluss des Labradordialects. Hildesheim: Olms

(գրքի էլեկտրոնային տարբերակը)

Սամուել Կլեյնշմիդտին նվիրված գրքեր, հոդվածներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Henrik Wilhjelm: Le Conte du Groenland: La vie et le travail de Samuel Kleinschmidt (Mission de la Recherche Scientifique, nouvelle série 30). éditeur Erlanger de la mission et l' œcuménisme, Neuendettelsau en 2013, 978-3-87214-360-0 .
  • Paul Karmrodt: Deux scientifiques Vogteier au Groenland. Dans le Mühlhäuser (numéro 11), imprimerie de Mühlhäuser, Mühlhausen / Thuringe en 1988, pp 89–92.

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]