Սամուել Բեմֆորդ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Սամուել Բեմֆորդ
Samuel Bamford.png
Ծնվել էփետրվարի 28, 1788(1788-02-28)[1][2]
ԾննդավայրՄիդլտոն, Lancaster, Lancashire, Լանկաշիր, Անգլիա, Մեծ Բրիտանիայի թագավորություն
Վախճանվել էապրիլի 13, 1872(1872-04-13)[1][2] (84 տարեկանում)
Վախճանի վայրՀարփերհեյ, Manchester, Միացյալ Թագավորություն
Մասնագիտությունքաղաքական գործիչ, հեղինակ, գրող, բանաստեղծ և weaver
Լեզուանգլերեն
ՔաղաքացիությունFlag of the United Kingdom.svg Մեծ Բրիտանիայի և Իռլանդիայի միացյալ թագավորություն
Flag of Great Britain (1707–1800).svg Մեծ Բրիտանիայի թագավորություն

Սամուել Բեմֆորդ (1788 թվական փետրվարի 28 - 1872 թվական ապրիլի 13), անգլիացի ծայրահեղական և գրող[3], ով ծնվել է Միդըլթոնում, Լանկաշիր:

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Սամուելը ջուլհակ և հեռակա ուսուցիչ, նաև Սալֆորդ աշխատանքային տան վարպետ Դենիել Բեմֆորդի և նրա կնոջ՝ Հանայի հինգ երեխաներից մեկն է։ Մանչեսթերի քերականական դպրոցից հեռացվելուց հետո Սամուելը դարձավ ջուլհակ, այնուհետև պահեստապետ Մանչեսթերում[4]: 1918 թվականին Բեմֆորդը բանտարկվել է Սալֆորդում գտնվող Նյու Բեյլի կալանավայրում ՝ իր քաղաքական գործունեության մեջ դավաճանության համար։ Այնտեղից նա տեղափոխվել է Լոնդոն և ուսումնասիրվել նախքան Լորդ Սիդմաութի՝ Մասնավոր խորհրդի նախագահելը որպես ներքին գործերի նախագահ։ Ապագայում լավ վարքագիծ ցուցաբերել խոստանալով՝ նա ազատ է արձակվել և կարողացել է վերադառնալ Միդըլթոնի իր տուն կնոջ՝ Ջեմիմիայի հետ[5]:

1819 թվականի օգոստոսին Բեմֆորդը գլխավորում է մի խումբ Միդըլթոնից մինչև Սբ. Պետրոս՝ խորհրդարանական բարեփոխումների և հացահատիկի վերացման համար կայանալիք նիստին մասնակցելու։ Այնտեղ նրանք ականատես եղան Մանչեսթերյան ջարդերին, որտեղ Բեմֆորդը բանտարկվեց և մեղադրվեց դավաճանության մեջ։ Չնայած որ վկայությունը ցույց տվեց, որ ոչ Բեմֆորդը և ոչ էլ իր խմբի անդամներից մեկը ներգրավված չէին բռնության մեջ, միևնույնն է նրան մեղավոր ճանաչեցին խռովություն բարձրացնելու համար և մեկ տարով բանտարկեցին Լինքոլնի բանտում։ Կոտորածի փորձը մեծ ազդեցություն ունեցավ Բեմֆորդի վրա, հաստատելով այն փաստը, որ իշխանությունները միշտ հաջողություն կունենան ռադիկալ զինված գործողությունների դեմ։ Նա եկավ արմատական բարեփոխումների համար՝ ընդդեմ լինելով ցանկացած գործունեությանը, որը ներառում է ֆիզիկական ուժ[4]:

Բեմֆորդը գրում էր բանաստեղծություններ (հիմնականում անգլերենով), որոնցից շատերը աշխատանքային մակարդակում բավականին հայտնի են դարձել[6] : Նրա «Ռադիկալ կյանքի հատվածները» (1840-1844) հեղինակային հայտնի պատմություն է, որը գրվել է Ուոթելուի ճակատամարտից հետո։ Նա նաև կազմել է Հարավային Լանկշիրի դիալեկտը (Մանչեսթեր, Ջոն Հեյվուդ, 1850 թվական)։ Նա մահացել է Հարփուրիում 1877 թվականի ապրիլի 13-ին՝ Հասարակական հուղարկավորությամբ, որին մասնակցում էին հազարավոր մարդիկ։ Նրա հուշակոթողը բացվել է Միդըլթոնի գերեզմանատանը 1877 թվականին ՝ հետևյալ մակագրությամբ. «Բեմֆորդը բարեփոխող էր, ինչն այդքան վտանգավոր էր, և նա տուժել է իր հավատքի համար»[7]:

Աշխատություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ցուցանակը՝ դրված այն վայրում, որտեղ Բեմֆորդի խումբը հավաքվել է, մինչ Սբ. Պետրոս գնալը
  • 1817: An Account of the Arrest and Imprisonment of Samuel Bamford, Middleton, on Suspicion of High Treason
  • 1819: The Weaver Boy, or Miscellaneous Poetry
  • 1843: Homely Rhymes
  • 1840–44 Passages in the Life of a Radical (published in parts with many later editions, includes a glossary of Lancashire words).[8]
  • 1844: Walks in South Lancashire and on its Borders. With letters, descriptions, narratives and observations current and incidental.
  • 1849: Early Days, 2nd ed. 1859
  • 1850: Tawk o'Seawth Lankeshur, by Samhul Beamfort
  • 1853: Life of Amos Ogden
  • 1854: The Dialect of South Lancashire, or Tim Bobbin's Tummus and Meary, with his Rhymes, with Glossary
  • 1864: Homely Rhymes, Poems and Reminiscences

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 Encyclopædia Britannica
  2. 2,0 2,1 SNAC — 2010.
  3. S. Bamford, 'Early Days', (London 1849) p. 1 "I have always been given to understand that I was brought into this world on the 28th day of February in the "Gallic era-eighty eight ;" [1788]"
  4. 4,0 4,1 Spence Peter (September 2004)։ «Bamford, Samuel (1788–1872)»։ Oxford Dictionary of National Biography։ Oxford University Press։ Վերցված է 2008-02-15 
  5. Lockett, T. A. (1968) Three Lives: Samuel Bamford, Alfred Darbyshire, Ellen Wilkinson. London: University of London Press; pp. 9-10
  6. Hollingworth, Brian, ed. (1977) Songs of the People. Manchester: Manchester University Press; p.151
  7. «Samuel Bamford Memorial»։ National Recording Project։ Public Monument and Sculpture Association։ Վերցված է 2008-02-15 
  8. Jarndyce catalogue: The Romantic Background c.1780–1850 (London, 2015), item 219. Retrieved 31 March 2015.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]