Սամնիտյան պատերազմներ
|
Սամնիտյան պատերազմներ, զինված հակամարտություններ, որոնք տեղի են ունեցել Հռոմեական Հանրապետության և սամնիտների միջև: Հարավային Լացիում ամրապնդվելով՝ հռոմեացիները ուշադրություն են դարձնում Միջին Իտալիայի բերրի տարածքին՝ Կամպանիային։ Փորձելով ընդլայնել իրենց տարածքը՝ գաղութատերերին նոր հողեր տրամադրելու համար, հռոմեացիները բախվում են սամնիտների հետ, որոնք նույնպես ցանկանում էին վերահսկողություն հաստատել Կամպանիայի վրա։ Նրանց պայքարը այս տարածքի համար դարձավ առաջին երկու Սամնիտյան պատերազմների պատճառը։ Սամնիտների կողմից Միջին Իտալիայում հռոմեական գերակայության համար սպառնալիքի վերացումը դառնում է երրորդ Սամնիտյան պատերազմի հիմնական արդյունքը։ Այսպիսով, մ.թ.ա. III դարի սկզբին Հռոմը մոտ էր Ապենինյան թերակղզու միավորմանը մեկ պետության մեջ։
Առաջին Սամնիտյան պատերազմ
[խմբագրել | խմբագրել կոդը]Մ. թ. ա. 343 թվականին Կապուայից դեսպանություն ժամանեց Հռոմ,ովքեր պաշտպանություն հայցեցին հռոմեացիներից՝ Սամնիումի ռազմատենչ հարևանների կողմից անդադար հարձակմաններից պաշտպանվելու համար[1]։ Մի կողմից, ուղղակի միջամտությունը հակամարտությանը կխախտեր մ.թ.ա. 354 թ. ե. Հռոմի և սամնիների միջև կնքված պայմանագիրը, մյուս կողմից էլ ամենահարուստ առևտրական Կամպանիա քաղաքը հռոմեացիների համար չափազանց համեղ պատառ էր: Լուծումը գտնվեց հետևյալ կերպ. Կապուիայի բնակիչները փաստացիորեն ստացան հռոմեական քաղաքացիություն՝ ներքին ինքնակառավարումը պահպանելով[2], իսկ քաղաքում տեղակայվեց հռոմեական կայազոր[3]։ Իմանալով տեղի ունեցածի մասին՝ սամնիտները անմիջապես ցուցադրական կերպով ուղևորվեցին թալանելու Կամպանիան՝ այդպիսով ստիպելով հռոմեացիներին պատերազմ հայտարարել իրենց։ Պատերազմի արդյունքը նոր պայմանագրի կնքումն էր, ըստ որի վերականգնվում էր նախկին խաղաղությունը, հռոմեացիները մնում էին Կապուիայում, իսկ սամնիտները՝ Տեանոում (Սիդիցինական)։ Չնայած այն հանգամանքին, որ նկարագրված իրադարձությունների հիմնական աղբյուրը հռոմեացի պատմաբան Տիտոս Լիվոսն է ներկայացնում, տալիս է առնվազն երեք մարտերի նկարագրություններ,բայց շատ հետազոտողներ կասկածի տակ են դնում նրա բերած տվյալները՝ մատնանշելով բազմաթիվ անհամապատասխանություններ նրա պատմության մեջ[4][5][6]։
Երկրորդ Սամնիտյան պատերազմ
[խմբագրել | խմբագրել կոդը]Նոր ռազմական արշավի պատճառը սամնիտների և հռոմեացիների միջամտությունն էր Կամպանիայի Նեապոլ քաղաքի ներքին պայքարին։ Հռոմը աջակցում էր հարուստ վերնախավին, իսկ սամնիտները՝ դեմոկրատներին։ Ազնվականության դավաճանության արդյունքում հռոմեացիները գրավեցին քաղաքը և ռազմական գործողությունները տեղափոխեցին Սամնիտական դաշնության տարածք։ Լեռնային պայմաններում մարտ վարելու փորձ չունենալով՝ հռոմեական զորքերը ընկել են թակարդի մեջ Կավդինյան կիրճում (մ.թ.ա. 321 թ.), որտեղ գերի վերցված հռոմեացի զինվորները ենթարկվել են նվաստացուցիչ արարողության։ Այս պարտությունից դասեր քաղվեցին, լեգեոնները սկսեցին բաժանվել 30 մանիպուլի, որոնցից յուրաքանչյուրն ուներ 2 ցենտուրիա (հարյուրյակ)։ Այս վերակազմավորումը հեշտացրեց մարտերի վարումը լեռնային Սամնիայում։ Երկարատև պայքարն ավարտվեց Հռոմի նոր հաղթանակով։ Նրան դաշնակիցներ դարձան սաբելյան ցեղերը և Կամպանիայի քաղաքները։ Կամպանիացիների, Վոլսկների և էքվերի որոշ տարածքներ անցնում են Հռոմին։
Երրորդ Սամնիտյան պատերազմ
[խմբագրել | խմբագրել կոդը]Սամնիտները ցանկանում էին վրեժխնդիր լինել իրենց կրած պարտությունների համար և այդ պատճառով միացան էտրուսկների և գալլերի հակահռոմեական կոալիցիային։ Սկզբում կոալիցիան հաջող ռազմական գործողություններ էր իրականացնում, սակայն մ.թ.ա. 295թ. Սենտինում նա կրեց իր առաջին խոշոր պարտությունը, որը ստիպեց էտրուսկներին հաշտություն կնքել, իսկ գալլերին նահանջել հյուսիս։ Մնալով միայնակ՝ սամնիտները չկարողացան դիմադրել Հռոմի հզորությանը: Մ.թ.ա. 290 թվականին պատերազմը ավարտվեց Սամնիտական դաշնության լուծարմամբ, իսկ յուրաքանչյուր սամնիտական համայնք առանձին-առանձին կնքեց անհավասար դաշինք Հռոմի հետ։ Հռոմեական գաղութներ են հիմնվում Ապուլիայի, սամնիտների տարածքներում և Պիցենում[7]։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ Тит Ливий. История от основания города, VII, 31
- ↑ Луций Анней Флор, Эпитомы, кн. I, XI, 16
- ↑ Аппиан. Римская история. Изд-во «Алетейя». СПб, 1994., III, I
- ↑ Теодор Моммзен, История Рима. — СПб.; «НАУКА», «ЮВЕНТА», 1994, кн. II, С. 287
- ↑ Питер Коннолли. Греция и Рим. Энциклопедия военной истории. Эксмо-Пресс, 2001 г., IV
- ↑ Ковалев С. И. История Рима. Ленинград, Издательство ЛГУ. 1986, стр. 129—130
- ↑ Бокщанин А., Кузищин В. История Древнего Рима. М.: Высшая школа 2005. — 383 с.
Գրականություն
[խմբագրել | խմբագրել կոդը]- Нетушил И.В. Начало мировой политики Римской республики и конец Лация // Журнал Министерства народного просвещения. 1904. № 8-10.
- Ельницкий Л.А. События 343-340 гг. до н.э. в средней Италии и народное движение 342 г. до н.э. в Риме // Вестник древней истории. 1962. № 2.
- Черкасов А.И. Первая Самнитская война (343-341 гг. до н.э.) // Скиф. 2020. № 2.
- Черкасов А.И. Римская дипломатия в период Самнитских войн // Международные отношения: история и современность. Теории и исследовательские практики. Вып. III. Ставрополь, 2020.
- Беликов А.П., Черкасов А.И. Римско-Самнитская граница по реке Лирис как ключевой фактор во взаимоотношениях сторон во второй половине IV в. до н.э. // Гуманитарные и юридические исследования. 2021. № 4.
- Niebuhr B.G. Römische Geschichte. Bd. 3. Berlin, 1832.
- Pirro A. La seconda guerra sannitica. Parte 1-3. Salerno, 1898.
- Salmon E.T. Samnium and the Samnites. Cambridge, 1967.
- Sordi M. Roma e i Sanniti nel IV secolo A.C. Bologna, 1969.
- Forsythe G. A Critical History of Early Rome: From Prehistory to the First Punic War. Berkeley; Los Angeles; London, 2005.
- Grossmann L. Roms Samnitenkriege: Historische und historiographische Untersuchungen zu den Jahren 327 bis 290 v. Chr. Düsseldorf, 2009.
- Cowan R. Roman Conquests: Italy. Barnsley, 2009.