Սամի Բեքիր
| Սամի Բեքիր օսերեն՝ Къуындыхаты Муссæйы фырт Бечир | |
|---|---|
| Ծնվել է | 1865[1] |
| Ծննդավայր | Saniba, Պրիգորոդնի շրջան, Ռուսաստան |
| Մահացել է | հունվարի 16, 1933[1] |
| Մահվան վայր | Ստամբուլ, Թուրքիա |
| Գերեզման | Քարաջաահմեթ |
| Քաղաքացիություն | |
| Կրթություն | Գալաթասարայի վարժարան |
| Մասնագիտություն | դիվանագետ և քաղաքական գործիչ |
| Ծնողներ | հայր՝ Մուսա Կունդուխով |
| Զբաղեցրած պաշտոններ | Թուրքիայի Ազգային մեծ ժողովի անդամ, Q106614757? և Թուրքիայի արտաքին գործերի նախարարություն |
| Կուսակցություն | Միության և Առաջադիմության Կոմիտե |
Սամի Բեքիր (օսերեն՝ Къуындыхаты Муссæйы фырт Бечир, թուրքերեն՝ Bekir Sami Kunduh, 1865[1], Saniba, Պրիգորոդնի շրջան, Ռուսաստան - հունվարի 16, 1933[1], Ստամբուլ, Թուրքիա), ազգությամբ օսեթ, թուրք քաղաքական գործիչ։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Ծնվել է Հյուսիսային Օսեթիայում, ռուսական գեներալ-մայոր Մուսա Կունդուխովի ընտանիքում[2][3]։ Հոր կազմակերպել է մուհաջիրություն, որի արդյունքում մի քանի հազար օսեր, չեչեններ և կարաբուլակներ Հյուսիսային Օսեթիայից տեղափոխվել են Օսմանյան Թուրքիա։ Սովորել է Գալաթասարայի ճեմարանում։ Ավարտել է Փարիզի քաղաքական գիտությունների դպրոցը։ Թաղված է Ստամբուլում։
Քաղաքական գործունեություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Դիվանագիտական ծառայություն է կատարել Ռուսաստանում օսմանյան դեսպանությունում, ապա եղել Վանի, Տրապիզոնի և այլ ի վիլայեթների նահանգապետ։ Անտանտի զորքերի Կոստանդնուպոլիս մուտք գործելուց (1919) հետո հարել է քեմալական շարժմանը։ 1920-1921 թվականներին եղել է Անկարայի կառավարության արտաքին գործերի առաջին նախարարը։ 1920 թվականի նոյեմբերին գլխավորել է թուրքական պատվիրակությունը Ալեքսանդրապոլի հայ-թուրքական բանակցություններում։ Դեմ էր խորհրդային Ռուսաստանի հետ Թուրքիայի մերձեցման, հանդես է եկել Անտանտի հետ դաշինքի օգտին։ Թուրքական պատվիրակության կազմում Մոսկվայում մասնակցել է բանակցություններին, որոնք ավարտվել են կողմերի հակահայկական պայմանագրի կնքմամբ
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- 1 2 3 4 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
- ↑ Bekir Sami Kunduh
- ↑ Վլադիմիր Դեգոև, Գեներալ Մուսա Կունդուխով մեկ պատրանքի պատմություն, Звезда, 2003 N11
| Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբանական տարբերակը վերցված է «Հայկական հարց» հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։ |
Մուհաջիրություն