Սամիր Աբդուլով

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Սամիր Աբդուլով
Քաղաքացիությունը  Ադրբեջան
Ծննդյան ամսաթիվ մայիսի 8, 1987(1987-05-08)[1] (36 տարեկան)
Ծննդավայր Բաքու, Ադրբեջանական ԽՍՀ, ԽՍՀՄ
Դիրք հարձակվող

Սամիր Ջամալ օղլի Աբդուլով (ադրբ.՝ Abdulov Samir Camal oğlu, մայիսի 8, 1987(1987-05-08)[1], Բաքու, Ադրբեջանական ԽՍՀ, ԽՍՀՄ), ադրբեջանցի ֆուտբոլիստ, հարձակվող։ Խաղում է Ադրբեջանի առաջին դիվիզիոնի «Շուշա» ֆուտբոլային ակումբում։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Սամիր Աբդուլովը ծնվել է 1987 թվականի մայիսի 8-ին Սումգայիթ քաղաքում։ 1995 թվականին սկսել է ֆուտբոլով զբաղվել Սումգայիթի ֆուտբոլի դպրոցում, վաստակավոր մարզիչ Թոֆիգ Ռզաևի և Աղամուս Բագիրովի ղեկավարությամբ։ Այստեղ անց է կացրել 8 տարի։ Ադրբեջանի միջազգային համալսարանի ժուռնալիստիկայի ֆակուլտետի շրջանավարտ է, որտեղ սովորել է 2004-2008 թվականներին։ 2013 թվականին ընտանիք է կազմել, ունի մեկ որդի։

Ակումբային կարիերա[խմբագրել | խմբագրել կոդը]

Սամիր Աբդուլովը Սումգայիթի ֆուտբոլի դպրոցի սան է։ Իր պրոֆեսիոնալ կարիերայի առաջին տարիները ֆուտբոլիստն անց է կացրել Սումգայիթի «Ղազար-Սումգայիթ» և «Գյանջլարբիրլիյի» ակումբներում։ Հետագայում խաղացել է նաև Եվլախի «Քարվան», Զագաթալայի «Սումգայիթ», Բաքվի «Ազալ», «Գյանջա»[2] և «Սումգայիթ» ակումբներում։

2012 թվականի ամռանը տեղափոխվել է Ադրբեջանի առաջին դիվիզիոնում հանդես եկեղ «Նեֆթչալա» ակումբ[3]։ 2014 թվականի փետրվարին, ձմեռային տրանսֆերի պատուհանի ժամանակ կես տարով պայմանագիր է կնքել առաջին դիվիզիոնի մեկ այլ` «Շուշա» ֆուտբոլային ակումբի հետ[4]։

Առաջնություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ադրբեջանի առաջնության մասնակցության վիճակագրությունն ըստ խաղաշրջանների.

Խաղաշրջան Ակումբ Խաղեր Գոլեր
1 2003 / 2004 «Ղազար-Սումգայիթ» 10 1
2 2004 / 2005 «Գյանջլարբիրլիյի» 24 2
3 2005 / 2006 «Քարվան» 39 4
4 2006 / 2007 «Սիմուրգ» 5 0
5 2009 / 2010 «ԱԶԱԼ» 10 0
6 2010 / 2011 «ԱԶԱԼ» 8 0
7 2010 / 2011 «Գյանջա» 7 1
8 2011 / 2012 «Սումգայիթ» 10 1
9 2013 / 2014 «Նեֆթչալա» 35 8
10 2013 / 2014 «Շուշա» 11 5

Գավաթ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ադրբեջանի գավաթի մասնակցության վիճակագրությունն ըստ խաղաշրջանների.

Խաղաշրջան Ակումբ Խաղեր Գոլեր
1 2009 / 2010 «ԱԶԱԼ» 3 0
2 2010 / 2011 «ԱԶԱԼ» 1 0
3 2011 / 2012 «Սումգայիթ» 1 1
4 2012 / 2013 «Նեֆթչալա» 2 1
5 2013 / 2014 «Նեֆթչալա» 1 0

Ձեռքբերումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Քարվան

  • 2006 թվական - Ադրբեջանի Բարձրագույն խմբի առաջնության արծաթե մեդալակիր
  • 2006 թվական - Ադրբեջանի Գավաթի եզրափակիչ
  • 2007 թվական - Ադրբեջանի Բարձրագույն խմբի առաջնության բրոնզե մեդալակիր

Նեֆթչալա

  • 2014 թվական - Ադրբեջանի Առաջին խմբի առաջնության արծաթե մեդալակիր

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]