Սամիթ բուրավետ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Սամիթ բուրավետ
Սամիթ բուրավետ
Գիտական դասակարգում
Թագավորություն Բույսեր
Բաժին Ծածկասերմեր
Ընտանիք Նեխուրազգիներ
Տեսակ Սամիթ բուրավետ
Լատիներեն անվանում
Anethum graveolens


Սամիթ բուրավետ (լատ.՝ Anethum graveolens), նեխուրազգիների ընտանիքին պատկանող դեղաբույս։

Նկարագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

40-120 սմ բարձրությամբ միամյա խոտաբույս է, որն ունի վերին մասում ճյուղավոր ուղիղ հարթ ցողուն։ Տերևները սրածայր են և բազմակի փետրաձև մասնատված։ Ստորին տերևները կոթունավոր են, իսկ վերինները՝ նստադիր։ Բազմաճառագայթ հովանոցներում դասավորված ծաղիկները դեղին են, մանր ձվաձև կամ էլիպսաձև պտուղները՝ կողավոր երկսերմիկներ[1]։

Տարածվածություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Նաև վայրի պայմաններում աճող մշակովի բույս է, որը որպես մոլախոտ հանդիպում է ցանքսերում և ճանապարհների եզրերին[1]։

Նշանակություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Բուժական նպատակով օգտագործվում են սամիթի՝ յուրահատուկ հաճելի հոտ և քաղցրավուն թունդ համ ունեցող տերևներն ու սերմերը։ Սամիթի պատրաստուկները նպաստում են նյութափոխանակության բարելավմանը։ Սամիթն ու սերմերից ստացվող եթերայուղերը օգտագործվում են սննդարդյունաբերության մեջ[1]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 Ծատուրյան Թամարա, Գևորգյան Մարգարիտա (2014)։ Պողոսյան Ա․, Զաքարյան Ն․, eds.։ Հայաստանի վայրի դեղաբույսեր (հայերեն)։ Երևան: Լուսակն։ էջ 315։ ISBN 9789939834689