Սամիա Սուլուհու
Սամիա Սուլուհու | |
![]() | |
Կուսակցություն՝ | Party of the Revolution? |
---|---|
Կրթություն՝ | Մանչեսթերի համալսարան, Southern New Hampshire University?, Mzumbe University? և The Open University of Tanzania? |
Մասնագիտություն՝ | քաղաքական գործիչ և տնտեսագետ |
Դավանանք | իսլամ |
Ծննդյան օր | հունվարի 27, 1960 (61 տարեկան) |
Ծննդավայր | Զանզիբարի սուլթանություն |
Քաղաքացիություն | ![]() |
Սամիա Հասան Սուլուհու ( սվահիլի՝ Samia Hassan Suluhu, հունվարի 27, 1960, Զանզիբարի սուլթանություն), տանզանիացի քաղաքական գործիչ, Տանզանիայի գործող նախագահ։ Նա ներկայացնում է Չամա Չա Մապինդուզի կուսակցությունը[1]։
2010 թվականից 2015 թվականներին նա եղել է խորհրդարանի անդամ, իսկ 2010 թվականից՝ միության գործերով փոխնախագահի աշխատակազմի պետնախարար։ Մինչ այդ, նա նախագահ Կարումե Ամանիի վարչակազմում զբաղեցրել է նախարարի պաշտոն Զանզիբար ինքնավար շրջանում։ 2014 թվականին նա ընտրվել է Հիմնադիր խորհրդարանի փոխնախագահ, որին հանձնարարվեց պատրաստել երկրի նոր սահմանադրության նախագիծ։
2021 թվականի մարտի 19-ին Սամիա Սուլուհուն ստանձնեց Տանզանիայի նախագահի պարտականությունները՝ դառնալով Տանզանիայի առաջին կին նախագահը[2][3]։
Վաղ կյանք[խմբագրել | խմբագրել կոդը]
Սամիա Հասան Սուլուհուն ծնվել է Զանզիբարի Սուլթանությունում։ Ուսումն ավարտելուց հետո՝ 1977 թվականին նա որպես գործավար աշխատանքի է ընդունվել նախագծման և զարգացման նախարարությունում։ 1986 թվականին ավարտել է կառավարման զարգացման ինստիտուտը (այժմ ՝ Մզումբեի համալսարան)՝ հանրային կառավարման դիպլոմով։
Դրանից հետո Սամիան աշխատում էր պարենի համաշխարհային ծրագրի կողմից ֆինանսավորվող ծրագրի վրա։ 1992-1994 թվականներին նա սովորել է Մանչեսթերի համալսարանում՝ ստանալով տնտեսագիտության մագիստրոսի կոչում։ 2015 թվականին Սուլուհուն մագիստրոսի կոչում ստացավ տնտեսական զարգացման ոլորտում՝ Տանզանիայի բաց համալսարանի և Հարավային Նյու Հեմփշիր համալսարանի համատեղ ծրագրի միջոցով։
Քաղաքական կարիերա[խմբագրել | խմբագրել կոդը]
Նա քաղաքականությամբ զբաղվել է 2000 թվականից։ Ընտրվել է Զանզիբարի ներկայացուցիչների պալատի անդամ և նախագահ Ամանի Կարումեի կողմից ստացել է նախարարական պորտֆել՝ դառնալով իր կաբինետի միակ բարձրաստիճան կինը։ 2005 թվականին վերընտրվելուց հետո նա կրկին նշանակվել է նախարար։
2010թվականին նա Մակունդուչի շրջանից ընտրվել է Ազգային ժողովի պատգամավոր՝ հավաքելով ձայների ավելի քան 80%-ը։ Նախագահ Ջակայա Կիկվետեն նրան նշանակեց միության հարցերի նախարար։
2015 թվականի հուլիսին Սուլուհուն աջակեց իշխող սոցիալիստական կուսակցության՝ Չամա Չա Մապինդուզի կուսակցության նախագահի թեկնածու Ջոն Մագուֆուլիին։ Նրանք հաղթեցին նախագահական ընտրություններում։
Անձնական կյանք[խմբագրել | խմբագրել կոդը]
1978 թվականին Սուլուհուն ամուսնացել է Հաֆիդ Ամիրի հետ, ով նախկինում աշխատել էր որպես գյուղատնտեսության մասնագետ։ Նրանք ունեն չորս երեխա։ Նրա դուստրը՝ Մվանու Հաֆիդ Ամիրը Զանզիբարի ներկայացուցիչների պալատի անդամ է։
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ «Member of Parliament CV»։ Parliament of Tanzania։ Վերցված է 19 February 2013
- ↑ «Самия Хасан Сулуху вступила в должность президента Танзании»։ ТАСС։ Վերցված է 2021-03-19
- ↑ «В Танзании президентом впервые стала женщина»։ РБК (ռուսերեն)։ Վերցված է 2021-03-19
Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]
- Professional Newsletter Production by Samia Suluhu et al., (PDF) 2005 թ., OUT / NSHU: