Սամեձանո դղյակ
Սամեձանո դղյակ | |
---|---|
Castello di Sammezzano | |
Երկիր` | ![]() |
Ճարտարապետական ոճ` | Էկլեկտիզմ |
Կառուցման ժամանակաշրջան` | 1605-1885 |
![]() | |
![]() |
Սամեձանո դղյակ (իտալերեն՝ Castello di Sammezzano), կառուցված է մարվրիտանական գունագեղ արևելյան ոճով, ունի բացառիկ ներքին հարդարանք։ Գտնվում է Իտալիայի Տոսկանա նահանգի Ֆլորենցիա գավառի Ռեջելլո կոմունայում։
Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Կառուցվել է 1605 թվականին իսպանացի ազնվականի կողմից, 1853 թվականին Սամեձանո դղյակը ձեռք է բերում արվեստագետ-գործարար Ֆերդինանդո Խիմենեսը, որն էլ տասնյակ տարիների քրտնաջան աշխատանքի արդյունքում կարողանում է իրականացել այս իր ստեղծագործական յուրօրինակ մտահղացումը՝ տալով դղյակին ներկայիս տեսքը։ Սամեձանոն ունի 365 սենյակ՝ ըստ տարվա օրերի[1]։ Երկրորդ համաշխարհային պատերազմից հետո՝ մինչև 1990-ականներն այն գործում էր որպես շքեղ հյուրանոց, ռեստորան և բար։ Սակայն ներկայումս դղյակի սեփականատերն է մի բրիտանական մասնավոր ընկերություն, և այն փակ է այցելուների համար։
Պատկերասրահ[խմբագրել | խմբագրել կոդը]
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]
- www.sammezzano.org, պաշտոնական կայք