Սամար Յազբեկ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Սամար Յազբեկ
արաբ․՝ سمر يزبك‎‎
SamarYAZBEK-muhsinAKGUN.jpg
Ծնվել էօգոստոսի 18, 1970(1970-08-18) (49 տարեկան)
ԾննդավայրԼատակիա, Սիրիա
Մասնագիտությունլրագրող և գրող
Լեզուարաբերեն[1] և անգլերեն
ՔաղաքացիությունFlag of Syria.svg Սիրիա
Պարգևներ«Խիզախության միջազգային գրող» միջազգային մրցանակ Oxfam Novib/PEN Award Տուխոլսկու մրցանակ և Լավագույն արտասահմանյան գրքի մրցանակ
Samar Yazbek Վիքիպահեստում

Սամար Յազբեկ (արաբ․՝ سمر يزبك‎‎, օգոստոսի 18, 1970(1970-08-18), Լատակիա, Սիրիա), սիրիացի գրող և լրագրող։ Սիրիական ֆիլմերի և հեռուստահաղորդումների համար սցենարներ գրելուց և լրագրողական կարիերան սկսելուց առաջ Լաթակիայի համալսարանում ուսումնասիրել է արաբական գրականություն։ Նա գրում է վեպեր, պատմվածքներ, ֆիլմերի սցենարներ, հեռուստատեսային դրամաներ, ֆիլմեր և հեռուստատեսային քննադատություններ, որոնք թարգմանվել են բազմաթիվ լեզուներով, ներառյալ հոլանդերենը, ֆրանսերենը, անգլերենը, իտալերենը և գերմաներենը:

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Սամար Յազբեկը Ալավիի փոքրամասնությունների համայնքի անդամ է, սակայն համարվում է իր դավանակից նախագահ Բաշար ալ-Ասադի իշխանության հակառակորդը, որի մասին պարբերաբար հիշատակում է իր աշխատություններում։ 2011 թվականի Ասադի կառավարության դեմ ցույցերի իրադարձությունները փաստագրել է իր «Դամասկոսի օրագիրը» գրքի մեջ[2]։ Նա նկարագրել է ապստամբությունը, որոնք սկսվել էին 2011 թվականի մարտին Դար'այում և դրան հաջորդած դաժան պատասխանը։ Այս համարձակ քայլը հանգեցրեց Սիրիայի անվտանգության ուժերի կողմից նրա ձերբակալմանը[3], որի արդյունքում ստիպված եղավ դստեր հետ հեռանալ երկրից[4]։ 2011 թվականից ի վեր ապրում է Փարիզում (Ֆրանսիա) և շարունակում է լինել Սիրիայի հարցով համաշխարհային քննարկման և իսլամում կանանց դիրքի հիմնական բաղադրիչը[5]։

Ասադի ռեժիմի քննադատության հետ զուգահեռ Յազբեկը Սիրիայում մարդու իրավունքները ու կանանց իրավունքները պաշտպանող ականավոր ձայներից էր։ «Կանանց նախաձեռնություն» և «Ազատություն» կազմակերպությունների ակտիվ անդամ էր, որոնք պաշտպանում էին սիրիացի լրագրողների խոսքի ազատության իրավունքը։ Նա «Սիրիայի կանայք» ֆեմինիստական էլեկտրոնային պարբերականի և մարդու իրավունքների պաշտպանման խմբի խմբագիրն էր։ 2012 թվականին նա հիմնադրել է «Կանայք զարգացման համար» կազմակերպությունը, որը սովորեցնում է սիրիացի կանանց գրել և կարդալ, առաջարկում է նրանց մասնագիտական վերապատրաստում, սովորեցնում է համակարգչային գրագիտություն, և սովորեցնում էր նրանց՝ ինչպես ներգրավվել քաղաքականության մեջ[6]։

Նրա ակտիվիզմը իր գրական ստեղծագործությունների մեջ է։ 2002 թվականի Յազբեկի առաջին վեպը՝ «Tiflat as-Sama»-ն (հայ․՝ «Երկնային աղջնակը»), մարտահրավեր նետեց Սիրիայի հասարակության մեջ տաբու թեմաներին[7]։

2010 թվականին Banipal և Hay Festival ամսագրերի կողմից կազմակերպված Beirut39-ի անդամ էր, որը մինչև քառասուն տարեկան 39 արաբ գրողներից կազմված մրցութային խումբ էր։ 2012 թվականին «Կինը խաչաձև կրակի մեջ․ Սիրիական հեղափոխության օրագրեր» վեպի համար «Խիզախության միջազգային գրող» անվանակարգում արժանացել է PEN/Pinter մրցանակի[8]։ Նույն թվականին արժանացել է Շվեդիայի Տուխոլսկի գրական մրցանակի։ 2013 թվականին նա ստացել է Oxfam Novib/PEN մրցանակը՝ ճանաչելու համար այն գրողներին, ովքեր իրենց աշխատությունների համար հալածանքների են ենթարկվել[9]։

Սամար Յազբեկը 2011 թվականից ի վեր ապրում է Փարիզում և շատ ակտիվ է իր բլոգում[10]։ 2012 թվականին փորձել է վերադառնալ Սիրիայի հյուսիս և բնակվել վերջերս ազատագրված շրջաններում, սակայն նախընտրել է մնալ Փարիզում՝ Սիրիայում ամեն օր ԻԼԻՊ-ի զարգացող սպառնալիքների պատճառով[11]։

Ավելի ուշ նա մասնակցել է Սիրիական մշակութային քարավանին (2014–5), որը սիրիացի արվեստագետների կողմից ստեղծված արվեստի և մշակութային շարժում էր։ Շարժումը սկսվել էր «Ազատություն սիրիացիներկ համար» նախագծով[12]։

Աշխատություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • «Կապույտ գրիչը» (Al mach'a) (2017)[13]
  • «Խաչմերուկը․ իմ ճանապարհորդությունը դեպի Սիրիայի ավերված սիրտ» (Buwabat ard al aadam) (2015)[14]
  • «Կինը խաչաձև կրակի մեջ․ Սիրիական հեղափոխության օրագրեր» (Taqatoo niran) (2012)
  • «Դարչին» (Ra’ihat al-Qirfa) (2012)
  • «Կավ» (Salsal) (2008)
  • «Երկնային աղջնակը» (Tiflat as-Sama) (2002)

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. data.bnf.fr: տվյալների բաց շտեմարան — 2011.
  2. Samar Yazbek’s Damascene Diaries
  3. "A testimony from Syria", The Guardian
  4. "Samar Yazbek speaks up on Syria in an Italian magazine"
  5. «samar yazbek & hassnae bouazza | agenda | passa porta»։ passaporta.be (հոլանդերեն)։ Վերցված է 2017-12-17 
  6. «Across borders, Syrian women gain strength from each other»։ PBS NewsHour (en-US)։ Վերցված է 2017-12-17 
  7. Beirut39 (2010-02-03)։ «Beirut39: On Mobilising and Testifying: an Interview with Samar Yazbek»։ Beirut39։ Վերցված է 2017-12-17 
  8. Alison Flood (9 October 2012)։ «Syrian author shares PEN/Pinter prize with Carol Ann Duffy»։ The Guardian։ Վերցված է 9 October 2012 
  9. Fred Geelen (February 22, 2013)։ «Oxfam Novib/PEN Award 2013»։ Oxfam Novib։ Վերցված է May 23, 2013 
  10. «Samar Yazbek : la Syrie au défi de la peur»։ lemonde.fr։ Վերցված է 2016-03-14 
  11. «Amazon.co.uk: Samar Yazbek: Books, Biography, Blogs, Audiobooks, Kindle»։ www.amazon.co.uk։ Վերցված է 2017-12-17 
  12. «Syrian Cultural Caravan»։ SPACE (en-US)։ 2016-04-26։ Վերցված է 2017-12-17 
  13. «YAZBEK Samar | R A Y A | agency for Arabic literature»։ www.rayaagency.org (en-US)։ Վերցված է 2017-12-06 
  14. «The Syrian war: Divided country, divided narratives»։ The Economist։ 11 July 2015։ Վերցված է 14 July 2015 

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]