Jump to content

Սամար Բադավի

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Սամար Բադավի
արաբ․՝ سمر بدوي
Դիմանկար
Ծնվել էհունիսի 28, 1981(1981-06-28)[1] (45 տարեկան)
ԾննդավայրՍաուդյան Արաբիա
Քաղաքացիություն Սաուդյան Արաբիա
Մայրենի լեզուարաբերեն
Մասնագիտությունիրավապաշտպան
ԱմուսինWaleed Abulkhair?
Պարգևներ և
մրցանակներ
 Samar Badawi Վիքիպահեստում

Սամար Մուհամմադ Բադավի[2] (արաբ․՝ سمر بدوي, հունիսի 28, 1981(1981-06-28)[1], Սաուդյան Արաբիա)[3][4], իրավապաշտպան Սաուդյան Արաբիայից[5]: 2012 թվականի մարտին ԱՄՆ Պետդեպարտամենտը նրան մրցանակ է շնորհել կանանց իրավունքների առաջխաղացման գործում ունեցած ավանդի համար[6][7]։

Կենսագրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Սամարը դատական հայց է ներկայացրել իր հոր դեմ, որը 15 տարի ֆիզիկական բռնության էր ենթարկել իրեն[8][9]։ 2010 թվականին հոր հայցով դատապարտվել է անհնազանդության համար և վեց ամիս անցկացրել բանտում[8][8][10]։ Թե՛ երկրի ներսում, թե՛ դրսում իրավապաշտպան կազմակերպությունների կողմից նրա անունից մեկնարկած արշավից հետո ազատ է արձակվել, և նրա խնամակալությունը փոխանցվեց հորեղբորը[11]: 2011 թվականին Բադավին դատական հայց է ներկայացրել քաղաքապետարանների և գյուղական գործերի նախարարության դեմ՝ նրան համայնքային ընտրություններում գրանցելուց հրաժարվելու համար[12]։ 2011-2012 թվականներին մասնակցել է Սաուդյան Արաբիայում կանանց մեքենա վարելու թույլտվության արշավին[13]:

Սամար Բադավիի եղբայրը՝ բլոգեր Ռաիֆ Բադավին, ով Եվրոպական միության Սախարովի անվան Մտքի ազատության մրցանակի դափնեկիր է, ձերբակալվել է 2012 թվականին և դատապարտվել 10 տարվա ազատազրկման, ինչպես նաև խոշոր տուգանքի և մտրակի 1000 հարվածի։ Բադավիի ամուսինը՝ Վալիդ Աբուլխեյրը, նույնպես եղել է իրավապաշտպան և նույնպես դատապարտվել է 15 տարվա ազատազրկման[14]։

2016 թվականի հունվարին Սաուդյան Արաբիայի ՀԿ Մարդու իրավունքների կենտրոնը և Վալիդ Աբուլխեյրի Twitter-ի էջը վարող ակտիվիստները հայտնել են, որ Սամար Բադավին ձերբակալվել և մեկ օր անց ազատ է արձակվել: Երկրի իշխանությունները հայտարարել են, որ Բադավին պարզապես այցելել է դատախազություն նշանակված ժամին[15]:

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. 1 2 https://alchetron.com/Samar-Badawi
  2. «October 18, 2010 Human Rights First Society (HRFS) Statement» Archive copy Wayback Machine-ի միջոցով:.
  3. «Saudi Arabia: Where Fathers Rule and Courts Oblige» Archive copy Wayback Machine-ի միջոցով:.
  4. «Saudi woman jailed for disobeying father freed — Governor of the Makkah region ordered the release of Samar Badawi» Archive copy Wayback Machine-ի միջոցով:.
  5. «Saudi women launch legal fight against driving ban» Archive copy Wayback Machine-ի միջոցով:.
  6. «2012 International Women of Courage Award Winners» Archive copy Wayback Machine-ի միջոցով:.
  7. «Samar Badawi Receives an International Women of Courage Award»(չաշխատող հղում) .
  8. 1 2 3 «Saudi Arabia: Where Fathers Rule and Courts Oblige» Archive copy Wayback Machine-ի միջոցով:.
  9. «Saudi woman 'jailed for trying to end abuse'» Արխիվացված 2016-03-05 Wayback Machine.
  10. Sidiya, Fatima (2010-10-26).
  11. «Saudi woman jailed for disobeying father freed — Governor of the Makkah region ordered the release of Samar Badawi» Archive copy Wayback Machine-ի միջոցով:.
  12. «Aspiring woman voter takes ministry to court» Արխիվացված 2015-09-24 Wayback Machine.
  13. «Saudi Authorities To Try Woman For Driving» Արխիվացված 2014-01-07 Wayback Machine.
  14. «Эр-Рияд освободил сестру блогера Самар Бадави». dw.com. 2016 թ․ հունվարի 16. Արխիվացված է օրիգինալից 2020 թ․ հունվարի 26-ին. Վերցված է 2016 թ․ փետրվարի 23-ին.
  15. «Эр-Рияд освободил сестру блогера Самар Бадави». dw.com. 2016 թ․ հունվարի 16. Արխիվացված է օրիգինալից 2020 թ․ հունվարի 26-ին. Վերցված է 2016 թ․ փետրվարի 23-ին.

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Սամար Բադավի» հոդվածին։