Ժաննա Սամարի
| Ժաննա Սամարի ֆրանսերեն՝ Jeanne Samary | |
|---|---|
| Ծնվել է | մարտի 4, 1857[1][2][3] |
| Ծննդավայր | former 3rd arrondissement of Paris, Փարիզ[3] |
| Մահացել է | սեպտեմբերի 18, 1890[1][4][2][…] (33 տարեկան) |
| Մահվան վայր | Փարիզի 1-ին շրջան, Փարիզ[5] |
| Գերեզման | Պասի գերեզմանատուն |
| Քաղաքացիություն | |
| Մայրենի լեզու | ֆրանսերեն |
| Կրթություն | Փարիզի կոնսերվատորիա |
| Մասնագիտություն | դերասանուհի և մոդել |
| Ամուսին | Պոլ Լագրադա |
| Զբաղեցրած պաշտոններ | «Կոմեդիյա Ֆրանսեզ» մասնակից |
Ժաննա Սամարի ( անգլ.՝ Léontine Pauline Jeanne Samary, մարտի 4, 1857[1][2][3], former 3rd arrondissement of Paris, Փարիզ[3] - սեպտեմբերի 18, 1890[1][4][2][…], Փարիզի 1-ին շրջան, Փարիզ[5]), ֆրանսիացի դերասանուհի։
Պիեռ-Օգյուստ Ռենուարի շատ կտավների բնորդուհի։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Ծնվել է արվեստագետների ընտանիքում։ Հայտնի դերասանուհի Օգյուստինա Սյուզաննա Բրոհանը եղել է նրա մորական տատը, Ժաննայի հայրը` Լուի Ժակ Սամարին Փարիզյան օպերայի ջութակահար էր, կրտսեր եղբայրը` Անրի Սամարին նույնպես դարձել է դերասան։ 14 տարեկանում Ժաննան ընդունվել է Թատերական արվեստի ազգային բարձրագույն կոնսերվատորիա։ 18 տարեկանում ստացել է իր առաջին մրցանակը։ Նա առաջին անգամ խաղացել է «Տարտյուֆ» պիեսի բեմադրությունում, 1875 թվականին Ֆրանսիայի ազգային հնագույն թատրոն` Կոմեդի Ֆրանսեզում։ Խաղացել է հիմնականում Մոլիերի պիեսներում, մարմնավորելով սպասուհու և սուբրետուհու կերպարները։ 1879 թվականին թատերախմբի հետ միասին հյուրախաղերով հանդես է եկել Լոնդոնում։ 1877-1880 թվականների ընթացքում Պիեռ-Օգյուստ Ռենուարը Ժաննային հաճախ է պատկերել իր կտավներում։
Մահացել է 1890 թվականին որովայնային տիֆից, մահից առաջ գրել է «Շառլոտի համադամները» (ֆրանսերեն՝ Les gourmandises de Charlotte) մանկական գիրքը։
Ստեղծագործունեություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Որոշ դերեր թատրոնում
[խմբագրել | խմբագրել կոդը]
- Դորինա, Մոլյերի «Տարտյուֆ» (1875)
- Մարինատա, Մոլյերի «Սրտմտող սեր» (1876)
- Շառլոտա, Մոլյերի «Դոն Ժուան» (1876)
- Տուանատ, Մոլյերի «Երևակայական հիվանդը» (1876)
- Զարբինետա, Մոլյերի «Սկապենի արարքները» (1877)
- Գիշեր, Մոլյերի «Ամֆիթատրոն» (1877)
- Լյուսետա, Մոլյերի «Պարոն դը Պուրսոնյակ» (1878)
- Լիզետա, Մոլյերի «Այրերի դպրոց» (1879)
- Կասիլդա, Վիկտոր Հյուգոյի «Րյուի Բլազ» (1879)
- Տիկին դը Կրուազու, Մոլյերի «Վերսալյան էքսպրոմտ» (1880)
- Նիկոլ, Մոլյերի «Քաղքենին արքունիքում» (1880)
- Մագելոն, Վիկտոր Հյուգոյի «Արքանն զվարճանում է» (1882)
- Էլիզա, Էդմ Բուրսոյի «Նրբագեղ Մերկուրին»
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Dictionary of Artists' Models (անգլ.)
Աղբյուրներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Henry Lyonnet, «Dictionnaire des comédiens français» Vol. 2, Genève : Bibliothèque de la Revue universelle internationale illustrée, [19??] - С. 632.
| Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ժաննա Սամարի» հոդվածին։ |
| ||||||||||||