Սամարայի մեծ մզկիթ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Սամարայի մեծ մզկիթ
արաբ․՝ جامع الملوية‎‎
Տեսակբնության հատուկ պահպանվող տարածք, մզկիթ և հնագիտական հուշարձան
Երկիր Իրաք[1]
ՎարչատարածքՍամարրա[1]
Մասն էՍամարրա
Հիմնվել է848
Կառուցման սկիզբ848
Կառուցման ավարտ852
Հիմնադիրխալիֆ ալ
Ճարտարապետություն
Ոճիսլամական ոճ
Երկարություն239 մետր
Լայնություն156 մետր
Քարտեզ
Քարտեզ

Սամարայի մեծ մզկիթ (արաբ․՝ جامع الملوية‎‎), մզկիթ Իրաքի Սամարա քաղաքում, որը եղել է Աբբասյան խալիֆայության մայրաքաղաքը։ Վերջիններս էլ հանդիսանում են մզկիթի կառուցման պատվիրատուները։ Մզկիթը կառուցվել է 849- 852 թվականներին։ Այդ ժամանակ մզկիթը եղել է իսլամական աշխարհի ամենամեծ կառույցը։

Մզկիթը սկսել է կառուցվել 848 թվականին և ավարտվել 852 թվականին՝ աբբասյան խալիֆ Ալ Մութավաքիլի օրոք[2]։ Այս մզկիթը երկար ժամանակ եղել է աշխարհի ամենամեծ մզկիթը։ Դրա մինարեթը ունեցել է 52 մետր բարձրություն և 33 մետր լայնություն։ Մինարեթը կոչվել է Ալ Մալվիա[3]։

Մզկիթը բաղկացած է 17 շարքերից, իսկ պատերը զարդարված են ապակե մուգ կապույտ խճանկարով։ Մզկիթի պատերը զարդարված են այդ ժամանակների համար ընդունելի ծաղկե և երկրաչափական կոնստրուկցիաներով։

Կահիրեի Իբն Տուլունա մզկիթը կառուցվել է Սամարայի մեծ մզկիթի օրինակով[4]։

2005 թվականի ապրիլի 1-ին մինարեթի վերին հատվածը վնասվել է՝ ռումբի պայթյունի հետևանքով։ Իրաքի ապստամբները հարձակվել են մինարեթի վրա, քանի որ նրա վրա տեղակայված էր ԱՄՆ զինված ուժերի կենտրոնակայաններից մեկը։ Պայթյունի արդյունքում վերին հատվածի որոշ մասեր վնասվել էին[5]։

Մեծ մզկիթի համալիրը գտնվում է ՅՈՒՆԵՍԿՕ-ի պաշտպանության և պահպանության ներքո։ Այն ընդգրկված է ՅՈՒՆԵՍԿՕ-ի համաշխարհային ժառանգության ցանկում։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 archINFORM (գերմ.) — 1994.
  2. Kleiner, Fred S. and Christin J. Mamiya. Gardner’s Art Through the Ages: 12th edition. Thomson Wadsworth, 2005
  3. Տես Historic Mosques site Արխիվացված 2006-07-10 archive.today.
  4. Behrens-Abouseif, Doris. "Islamic architecture in Cairo: an introduction." — Cairo: American University in Cairo Press, 2005. — P. 51-57
  5. Տես Ancient minaret damaged in Iraq // BBC, 1 April 2005

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]