Սամանտա Մորտոն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Picto infobox masks.png
Սամանտա Մորտոն
անգլ.՝ Samantha Morton
Samantha Morton Edinburgh International Film Festival.png
Ծնվել էմայիսի 13, 1977(1977-05-13)[1] (45 տարեկան)
ԾննդավայրՆոթինգհեմ, Նոթթինգեմշիր, Անգլիա, Միացյալ Թագավորություն
ԿրթությունWest Bridgford School?
ՔաղաքացիությունFlag of the United Kingdom (1-2).svg Միացյալ Թագավորություն
Մասնագիտությունհեռուստատեսային դերասանուհի, կինոդերասանուհի, դերասանուհի, կինոռեժիսոր, սցենարիստ, կինոպրոդյուսեր և թատրոնի դերասանուհի
Համատեղ ապրող(ներ)Չառլի Քրիդ-Մայլզ
Պարգևներ և մրցանակներ

Սամանտա Մորտոն (անգլ.՝ Samantha Morton, մայիսի 13, 1977(1977-05-13)[1], Նոթինգհեմ, Նոթթինգեմշիր, Անգլիա, Միացյալ Թագավորություն), անգլիացի դերասանուհի։ Արժանացել է «Ոսկե գլոբուս» մրցանակի և երկու անգամ առաջադրվել է «Օսկար» մրցանակաբաշխության հաղթողի թեկնածու։ Առավել հայտնի է «Քաղցր և նողկալի», «Առանձնահատուկ կարծիք» և «Ամերիկայում» ֆիլմերից։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Մանկությունը[խմբագրել | խմբագրել կոդը]

Սամանտա Մորտոնը ծնվել է 1977 թվականի մարտի 13-ին Նոթինգեմ քաղաքում՝ գործարանի աշխատողներ Պամելի և Պիտեր Մարտոնների ընտանիքում, ովքեր նաև բանաստեղծ և Սոցիալիստական աշխատավորական կուսակցության անդամ էին։ 1979 թվականին, երբ Սամանտան երեք տարեկան էր, նրա ծնողները ամուսնալուծվեցին, մայրը հեռացավ իր նոր ամուսնու հետ, իսկ երեխաները մնացին հոր մոտ։ Բաժանումից հետո Սամանտան հոր, քրոջ և եղբոր հետ տեղափոխվեց նոր բնակարան, բայց երեխաների ճակատագիրը հորը չէր հետաքրքրում, և երեխաները մեծացան առանց ծնողական խնամքի՝ մանկատներում և խնամատար տներում։ Սամանտան իր մանկության մասին ասել է՝.Իմ խնամատար մայրը մահացել է և ես կապ չեմ պահում իմ իսկական ծնողների հետ։ Ես գիտեմ, թե ով են նրանք։ Այդ դեպքերը ինձ չեն վշտացնում, պարզապես այդպես ստացվեց։ Ոչինչ փոխել հնարավոր չէ։ Ես չեմ տառապելու իմ մանկության համար ամբողջ կյանքում։

Մանուկ հասակում՝ յոթ տարեկանից սկսած, Սամանտան սիրում էր խաղալ իր իսկ բեմադրած փոքրիկ պիեսներում։ Տասներեք տարեկանում դպրոցի՝ դերասանական վարպետության ուսուցչի խորհրդով Սամանտան թողնում է դպրոցը և տեղափոխվում Central Junior Television Workshop մանկական դերասանական դպրոց։ Առաջին աշխատած գումարով նա իր համար բնակարան է գնում և դառնում բացարձակապես ինքնուրույն։

Հասուն կյանք[խմբագրել | խմբագրել կոդը]

2000 թվականի փետրվարին ծնվում է Սամանտա Մորտոնի առաջին դուստրը․ հայրը դերասան Չարլի Կրիդ֊Մայլզն էր, ումից դերասանուհին բաժանվել էր հղիության դեռ սկզբի ամիսներին։ Սամանտան ամուսնանում է կինոռեժիսոր Հարրի Հոլմի հետ, ում հետ ծանոթացել էր «The Victims» խմբի տեսահոլովակի նկարահանումների ժամանակ։ 2008 թվականի փետրվարի 4֊ին՝ 30 տարեկան հասակում, ծնվում է Սամանտայի երկրորդ դուստրը՝ Էդին, իսկ 2013 թվականին՝ երրորդ երեխան։ 2008 թվականի մարտին հարցազրույցում Սամանտան պատմել է, որ 2006 թվականին նա ստացել է հարված գլխին, որի արդյունքում ունեցել է տեսողության թեթևակի կորուստ։ Հարվածից հետո շարունակվել են երկարաժամկետ բուժումները, որի արդյունքում Սամանտան ստիպված էր կրկին խոսել և քայլել սովորել։ Այդ մասին դերասանուհին գաղտնի էր պահում, որովհետև մտածում էր, որ այն կարող է խանգարել իր դերասանական կարիերային։

Կարիերա[խմբագրել | խմբագրել կոդը]

Կարիերայի սկիզբը և աշխատանքը թատրոնում[խմբագրել | խմբագրել կոդը]

Սամանտա Մորտոնը իր կարիերան սկսել է վաղ տարիքում։ Տասնչորս տարեկանում ստացել է իր առաջին դերը «Զինվոր» հեռուստասերիալում։ Տասնվեց տարեկանում տեղափոխվել է Լոնդոն և սովորել թագավորական թատրոնում։ Մորտոնի կարիերայում նշանավոր դեր է ունեցել անգլիական կրիմինալ «Պաշարում» ֆիլմը, որտեղ նա խաղացել է կրոնական պաշտամունքի զոհի դեր։ Դրան հետևեցին մի շարք փոքր դերերը հեռուստատեսությունում՝ «Ոսկե խումբ», «Պիկ գործունեություն», և վերջապես գլխավոր դեր «Ջեյն Էյր» (1997) մինիսերիալում։ Դերասանուհին այնպիսի մեծ տպավորություն է թողել Վուդի Ալենի վրա, որ նա Սամանտային հրավիրել է «Քաղցր և նողկալի» ֆիլմում գլխավոր դերը խաղալու։ Ֆիլմը հասել է մեծ հաջողությւնների, իսկ Սամանտան իր դերի համար արժանացել է London Critics Circle Film Awards մրցանակին։ Հայտնի է, որ նախքան Վուդի Ալենի առաջարկը Սամանտան երբեք չէր լսել նրա մասին, որովհետև երբ փոքր էր ավելի շատ ստիպված էր լսել ռադիո, քան թե հաճախել կինոթատրոն։ 1999 թվականին Սամանտան զբաղված է եղել մի քանի նախագծերով։ Ամերիկյան «Հիսուսի որդին» փոքրբյուջետայիին ֆիլմում Սամանտան խաղացել է թմրամոլ Միշելի դերը։

2000-ական թվականներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Դստեր ծնունդից հետո Սամանտան ժամանակավորապես դադարեցնում է կարիերան․ վերադառնում է աշխատանքին 2001 թվականին՝ նկարահանվելով «Դրախտ» ֆիլմում։ 2002 թվականին Սամանտան ստանում է British Independent Film Award մրցանակը «Մովերն Կալլեր» ֆիլմում կատարած դերի համար։ Սառայի կատարած դերը «Ամերիկայում» ֆիլմում նրան արժանացրել է «Օսկար»֊ի։ 2003 թվականի սեպտեմբերին էկրան է դուրս գալիս «Կոդ 46» դրաման, որի ռեժիսորը Մայքլ Ուինտերբոտոմն էր։ Սամանտա Մորտոնը խաղում էր Մարի Գոնսալեսի դերը։ Ֆիլմի պրեմիերան կատարվել է Վենետիկի կինոփառատոնում։ Սամանտայի խաղն արժանացել է European Film Awards մրցանակին, իսկ ֆիլմը Կատալոնիայի միջազգային փառատոնում արժանացել է երեք մրցանակների, նաև մի քանի այլ անվանակարգերի՝ տարբեր փառատոններում։ 2004 թվականին խաղացել է «Անառակ մարդը» ֆիլմում՝ երիտասարդ դերասանուհի Էլիզաբեթ Բարիի դերը։ Ֆիլմը Ջոն Ուիլմոտի կյանքի պատմության մասին է․ Ջոն Ուիլմոտի դերը կատարում է Ջոնի Դեփը։ 2007 թվականին Սամնտայի մասնակցությամբ էկրան են դուրս գալիս չորս ֆիլմեր, իսկ 2008 թվականին՝ երկու։

Տեսակետները և համոզմունքները[խմբագրել | խմբագրել կոդը]

Սամանտա Մորտոնը երբեք չէր ներգրավվում հոլիվուդյան դերասանուհու կարիերայի մեջ։ Սամանտային հրավիրում էին խաղալու բազմաթիվ դերեր, սակայն նա մնում էր հաստատուն իր որոշման մեջ։ Իր հարցազրույցում Սամանտան նշել է, որ որևէ դեր ընտրլիս նա անպայման ուշադրություն է դարձնում ռեժիսորին և նկարահանող անձնակազմին։ Մորտոնը հայտնի է իր կտրուկ և խայթիչ խոսքով՝ ուղղված հոլիվուդյան հայտնի ռեժիսորներին և բրիտանական կինոյին։

Ֆիլմագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Թիվ Ֆիլմի վերնագիր Բնօրինակի անվանումը Դերը
1994 «Պաշարում» Cracker Ջոան Բարնս
1995 «Ոսկե մատանի» Band of Gold Թրեյսի
1997 «Ջեյն Էյր» Jane Eyre Ջեյն Էյր
1999 «Քաղցր և նողկալի» Jane Eyre Հետի
1999 «Հիսուսի որդին» Միշել
2001 «Դրախտ» Eden
2002 «Մովերն Կալլար» Morvern Callar Մովերն Կալլար
2002 «Ամերիկայում» In America Սառա
2003 «Կոդ 46» Code 46 Մարիա Գոնսալես
2005 «Գետի թագուհին» River Queen Սառա Օ'Բրայեն
2006 «Լոնգֆորդ» Longford ԳՄիրա Հանդլի
2007 «Պարոն միայնակը» Mister Lonely Մերիլին Մոնրո
2008 «Նյու֊Յորք» Synecdoche, New York Հեյզել
2012 «Ջոն Կարտեր» John Carter Սոլա
2012 «Կոսմոպոլիս» Cosmopolis Վիջա Կինսկի
2015 «Սիդրը և Ռոզին» Cider with Rosie Էնի Լի
2015 «Ես հաջողակ եմ» Call Me Lucky ինքն իրեն է խաղում
2016 «Ֆանտաստիկ հրեշները և որտեղ գտնել նրանց» Fantastic Beasts and Where to Find Them Մերի Լու
2017 «Ֆերդինանդ» Ferdinand Թագուհին
2017 «Անառակները» Harlots Մարգարեթ Ուելս

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 Discogs — 2000.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Սամանտա Մորտոն (անգլ.) Internet Movie Database կայքում