Սաղմոսավան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
(Վերահղված է Սաղմոսավան (գյուղ)ից)
Գյուղ
Սաղմոսավան
ԵրկիրՀայաստան Հայաստան
ՄարզԱրագածոտնի մարզ
Այլ անվանումներՍագմոսավան, Սագմոսավանկ, Սաղմոսավանք
ԲԾՄ1620 մ
Պաշտոնական լեզուհայերեն
Բնակչություն158[1] մարդ (2011)
Ազգային կազմՀայեր
Կրոնական կազմՀայ Առաքելական եկեղեցի Հայ Առաքելական եկեղեցի
Ժամային գոտիUTC+4
Փոստային ինդեքս378413
Փոստային դասիչ02093029
Սաղմոսավան (Հայաստան)##
Սաղմոսավան (Հայաստան)
Սաղմոսավան (Արագածոտնի մարզ)##
Սաղմոսավան (Արագածոտնի մարզ)

Սաղմոսավան, գյուղ Հայաստանի Արագածոտնի մարզի Աշտարակ համայնքում[2]։ Սաղմոսավանը նաև ճանաչված է եղել որպես Սագմոսավան, Սագմոսավանկ, Սաղմոսավանք[3]։

Գյուղը գտնվում է Քասաղ գետի աջափնյա մասում։ Հեռավորությունը մարզկենտրոնից՝ 8 կմ հյուսիս-արևելք, բարձրությունը ծովի մակերևույթից՝ 1620 մ։ Հիմնադրվել է 1830-ական թվականներին։

Բնակչություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Սուրբ Աստվածածին եկեղեցի

Սաղմոսավանի բնակչության նախնիները 1828-1829 թվականներին գաղթել են Պարսկահայաստանից։

Սաղմոսավանի ազգաբնակչության փոփոխությունը[4].

Տարի 1831 1873 1886 1931 1959 1970 1979 1989 2001 2011
Բնակիչ 131 166 238 155 194 133 78 87 198 158[1]

Տնտեսություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Բնակչությունը զբաղվում է անասնապահությամբ, այգեգործությամբ, պտղաբուծությամբ, հացահատիկի և կերային կուլտուրաների մշակությամբ։

Խաչքար Խաթունի

Պատմական վայրեր[խմբագրել | խմբագրել կոդը]

Գյուղում է գտնվում Սաղմոսավանքի համալիրը, որի մի մասը կառուցվել է 1215 թվականին Վաչե Վաչուտյան իշխանի և նրա կին՝ Մամախաթունի կողմից[5]։ Գյուղում է գտնվում Սուրբ Գրիգոր Լուսավորչի անապատը (13-14-րդ դդ.), Սուրբ Աստվածածին (1225) և Սուրբ Սիոն (1215) եկեղեցիները։

Պատկերասրահ[խմբագրել | խմբագրել կոդը]

Աղբյուրներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 2011 թ Հայաստանի մարդահամարի արդյունքները
  2. Աշտարակ համայնքի մասին տեղեկություն մարզպետարանի կայքում, (արխիվացված 15․05․2023 թվականին)։
  3. Ս.Հ. Հարությունյան (2003). Հայաստանի Հանրապետության Վարչատարածքային բաժանումը (01.01.2003). Երևան: «Տիգրան Մեծ» հրատարակչություն. ISBN 9994100009.
  4. «Հայաստանի հանրապետության բնակավայրերի բառարան, էջ 174» (PDF). Արխիվացված է օրիգինալից (PDF) 2014 թ․ սեպտեմբերի 12-ին. Վերցված է 2014 թ․ սեպտեմբերի 11-ին.
  5. Բրեյդի Քիեսլինգ, Ռաֆֆի Քոճյան (2005). Վերահայտնաբերել Հայաստանը ուղեցույց (անգլերեն՝ Rediscovering Armenia Guide) (2-րդ ed.). Հայաստան: Մատիտ. էջ 51. ISBN 9994101218.