Սաղաթել Մնեյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Սաղաթել Մնեյան
Ծնվել է1907
ԾննդավայրՍարուխան, Գեղարքունիքի մարզ, Հայաստան
Մահացել է1983
ՔաղաքացիությունFlag of Russia.svg Ռուսական կայսրություն և Flag of the Soviet Union.svg ԽՍՀՄ
Ազգությունհայ
ԿրթությունՀայկական պետական մանկավարժական համալսարան (1933)
Մասնագիտությունմանկավարժ
Պարգևներ և
մրցանակներ
ՀԽՍՀ վաստակավոր մանկավարժ և Կարմիր Աստղի շքանշան

Սաղաթել Մանուկի Մնեյան (1907, Սարուխան, Գեղարքունիքի մարզ, Հայաստան - 1983), հայ մանկավարժ: ՀԽՍՀ վաստակավոր ուսուցիչ: Հայրենական մեծ պատերազմի մասնակից[1]:

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Սաղաթել Մնեյանը ծնվել է 1907 թվականին, Կամոյի շրջանի Սարուխան գյուղում: Հայրը Բաքվի կոմունայի ինտերնացիոնալ բանակի զինվոր էր, զոհվել էր թշնամիների դեմ մղված մարտերից մեկում: Սաղաթելի մանկությունն անցել է որբանոցում: 1933 թվականին ավարտել է Երևանի մանկավարժական ինստիտուտի լեզվագրական ֆակուլտետը, աշխատել է Վարդենիսի շրջկենտրոնի դպրոցում՝ ուսուցիչ, տնօրեն, այնուհետև՝ «Կարմիր Բասարգեչար» թերթի հայկական բաժնի խմբագիր: 1936-1938 թվականներին Մնեյանը Կամոյի մանկավարժական ուսումնարանի տնօրեն էր, այնուհետև՝ «Բայազետի կոլխոզնիկ» շրջանային թերթի խմբագիր[2]:

Հայրենական մեծ պատերազմի առաջին օրերին Մնեյանը կարմիր բանակի շարքերում էր: Հոսպիտալում եղել է քաղաքական աշխատող, այնուհետև փոխադրվել է հայկական 409-րդ դիվիզիա, «Մարտական դրոշ» թերթի խմբագրություն: 1944-1945 թվականներին ծառայել է 89-րդ հայկական դիվիզիայի 390-րդ հրաձգային գնդում որպես դասակի հրամանատար: Գերմանաֆաշիստական զորքերի դեմ մարտնչել է Ղրիմում և մարտերով հասել Գերմանիա: Օդերի արևմտյան ափին պլացդարմ գրավելիս ցուցաբերած խիզախության համար պարգևատրվել է Կարմիր աստղի շքանշանով[2]:

1945 թվականի դեկտեմբերին Սաղաթելը զորացրվել է բանակից: Պարգևատրվել է մարտական մեդալներով[2]:

Սաղաթել Մնեյանը մահացել է 1983 թվականին: Թաղված է Գավառի Դարի Գլաք գերեզմանոցում[3]:

Պարգևներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • ՀԽՍՀ վաստակավոր ուսուցիչ
  • Կարմիր աստղի շքանշան

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]