Հողաբաժան սահմանաքարեր

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
(Վերահղված է Սահմանաքարերից)

Սահմանաքարեր, հողաբաժանումները նշող կոփածո հատուկ քարեր Հին Հայաստանում։ Դրվել են գյուղերի ու ագարակների սահմանագլուխներին՝ Արտաշես Ա թագավորի ձեռնարկած հողային բարեփոխումների կապակցութամբ։ Մովսես Խորենացու այս հաղորդումը հաստատվում է Սևանա լճի առափնյա շրջաններում, Սպիտակում և Սյունիքում հայտնաբերված մոտ մեկ տասնյակ սահմանաքարերուվ, որոնց վրա կան Զարեհի որդի Արտաշես արքայի անունով արամեերեն արձանագրություններ։

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Սարգսյան Գ. Խ., Հելլենիստական դարաշրջանի Հայաստանը և Մովսես Խորենացին, Երևան, 1966 թ.
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 10, էջ 146